ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որքան սիրում եմ Վահե Նիկոյանին ու Տարոն Մարգարյանին, այդքան էլ Ձեզ եմ սիրում, խանդով չվերաբերվեք. Խաժակյանը՝ Երեւանի քաղաքապետին 03/19/2020 15:07 | ԼՐԱՀՈՍ
Երեւանում ասֆալտապատում է իրականացվում առանց մրցույթ հայտարարելու։ Այս մասին Երևանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ Վերջինս, մասնավորապես, նշեց, որ հետեւել է գնումների գնումների գործընթացին , ինչից պարզ է դառնում, որ ասֆալտապատման աշխատանքների համար մրցույթ չի հայտարարվել, թեեւ ներկայումս մայրաքաղաքի փողոցներում ասֆալտապատում է իրականացվում ու հետաքրքրվեց, թե ինչ հիմունքներով է ասֆալտապատումն իրականացվում և քաղաքապետարանն ինչպես է վճարելու ասֆալտապատումն իրականացնող կազմակերպություններին․ «ուղղակի գիտեք, որ իրենք են հաղթելու դրա համար ասել եք՝ դու հիմա աշխատի հետո կանդրադառնա՞նք»։
Մարությանն արձագանքելով Խաժակյանի վերջին դիտարկման ասաց․ «Պարոն Խաժակյան, այդպիսի բաներ տեղի էին ունենում Ձեր կողմից շատ սիրված Վահե Նիկոյանի և Տարոն Մարգարյանի ժամանակ, նաև այլ տարբեր քաղաքապետերի ու փոխքաղաքապետերի ժամանակ»։
Մարությանը դեռ չէր ավարտել խոսքը, երբ Խաժակյանն ընդհատեց նրան ու ասաց․ «Նույն չափ սկսել եմ և Ձեզ սիրել»։
Մարությանն արձագանքեց. «Խնդրում եմ լսեք Ձեր հարցի պատասխանը», Խաժակյանն էլ հայտարարեց, որ Մարությանը վիրավորական խոսքեր է ասում։
Շարունակելով խոսքը Երևանի քաղաքապետը նշեց. «Այն ժամանակ, այո, այդպիսի բաներ կատարվում էր, հիմա այդպիսի բաներ չեն կարող կատարվել։
Միգուցե Դուք կուզենայիք, որ Դուք լինեք քաղաքապետ և այդպիսի բաներ կատարվեր, բայց քանի ես եմ քաղաքապետն այդպիսի բաներ չի կարող կատարվել»։
Խաժակյանն ընդհատեց Մարությանին ու ասաց, որ նա անտեղյակ է, քաղաքապետն էլ հայտարարեց, որ կատարվող աշխատանքների վերաբերյալ կխոսի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը։
«Քանի որ անցած տարի գնումների հետ կապված խնդիրներ կային և ասֆալտապատումը մի փոքր ուշացավ, դրա համար որոշում կայացվեց, որ յուրաքանչյուր տարի իրականացվի հաջորդ տարվա գնումները։ Ասֆալտապատման հետ կապված մրցույթը հայտարարվել է 2019թ-ին և նույն թվականի դեկտեմբերի 21-ին, երբ բյուջեն հաստատվեց, մեզ հնարավորություն տվեց, որ 2020թ-ին պայմանագրեր կնքվեն համապատասխան կապալառուների հետ»,-պարզաբանեց Սարգսյանը։
Խաժակյանը՝ օգտվելով արձագանքելու հնարավորությունից, ասաց․ «Ես որքան սիրում եմ Վահե Նիկոյանին ու Տարոն Մարգարյանին, այդքան էլ, հավաստիացնում եմ, որ Ձեզ եմ սիրում։ Խնդրում եմ որևէ մեկի նկատմամբ խանդով չվերաբերվեք, հանրությունը և Դուք, կարծում եմ գիտեք, թե Ձեզ որքան շատ եմ համակրում և երբ համեմատում եք՝ միշտ իմացեք, որ հարթությունները համաչափ եմ դնում թե՛ պրոֆեսիոնալիզմի առումով, թե՛ ինչ-որ բաներ շրջանցելու առումով։ Ես հասկացա, որ փոքր-ինչ սրտնեղեցիք, որ գուցե ինչ-որ ոչ օրինական բաներ կան, բայց ես կարծում եմ՝ Ձեր հիշողությունը գոնե մեկ տարվա կտրվածքով, Ձեզ թույլ կտա հիշել կոմունալ վարչության պետին, ում Դուք եք անձամբ բերել այս շենք, ում դուք եք նշանակել, մրցույթները հաստատել և ում քրոջ որդին հաղթել էր 2 մրցույթ ու Դուք նրան ազատել էիք աշխատանքից, երբ դա հասու էր դարձել մամուլին, ուստի մի սրտնեղեք․․․»։
Երևանի քաղաքապետն էլ ասաց՝ քանի երկրում արտակարգ դրություն է, Խաժակյանը սերը թող պահի իրեն, հետո կխոսեն.«Իսկ ինչ կապված է անօրինական գործողությունների հետ, քանի ես այստեղ եմ՝ քաղաքապետարանում չի կարող լինել ոչ մի տիպի անօրինական գործողություն։ Եթե ինչ-որ մեկը այդպիսի բան անի՝ կպատժվի ողջ խստությամբ, ինչպես Ձեր ասած դեպքում, այդ մարդը գրել է դիմում և գնացել է, բայց միևնույն ժամանակ տեղի է ունենում դատախազության կողմից քննություն»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից