ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մեդիա պաշտպանն» ամբողջովին կիսում է Հայաստանի ժուռնալիստների միության և խմբագիրների մտահոգությունները 03/19/2020 10:53 | Կորոնավիրուս
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն ամբողջովին կիսում է Հայաստանի ժուռնալիստների միության և լրատվամիջոցների խմագիրների հայտարարության տեքստում տեղ գտած մտահոգությունները և կոչ է անում պարետ Ավինյանին հնարավորինս սեղմ ժամկետներում պարզաբանել առաջադրվաց հարցադրումները:
Հաշվի առնելով արտակարգ իրադրության պայմաններում գործունեություն ծավալելու միջազգային փորձը՝ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կարծում է, որ պարետի գրասենյակը և ընդհանրապես՝ պետական իշխանությունը պարտավոր են հնարավորինս բարենպաստ պայմաններ ապահովել լրատվամիջոցների ազատ գործունեության համար․ գիտակցելով, որ արտակարգ դրության պայմաններում խուճապային տրամադրություններից զերծ մնալու, բնակչության հետ կայուն բացատրական աշխատանքի գործում թիվ մեկ օգնականները, դաշնակիցներն ու բարեկամները լրատվամիջոցներն են: Ցավոք, դրա գիտակցումը ներկայիս որոշում կայացնողների շրջանում չի նկատվում: Հարկ ենք համարում շեշտել, որ արտակարգ իրավիճակի պայմաններում լրատվություն տարածելու փաստացի մենաշնորհը պարետատանը դնում է չափազանց պատասխանատու իրավիճակում՝ լրատվության օպերատիվության եւ ճշգրտության տեսանկյունից։ Օրինակ, միջազգային լրատվությունը տարածելու արգելքը չի նշանակում, թե այդ այդ լրատվությունը հասանելի չէ հայ հասարակությանը, եւ անգամ այդ լրատվության եւ պարետատան տարածած տեղեկատվության միջեւ անգամ փոքր անհամապատասխանությունը կարող է կասկածի տակ դնել ողջ պաշտոնական տեղեկատվության օբյեկտիվությունը։ Ուստի և «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը, մտահոգված լինելով արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների ազատ գործունեության սահմանափակումներում առկա անորոշությունների խնդրով, կոչ է անում պարետ Տիգրան Ավինյանին հնարավորինս սեղմ ժամկետներում պարզաբանել Հայաստանի ժուռնալիստների միության և լրատվամիջոցների խմագիրների հայտարարության տեքստում տեղ գտած հարցադրումները: Ստեղծված ծանր իրավիճակում պարետի գրասանյակը պարտավոր է գրավոր, սպառիչ կերպով անհապաղ պարզաբանումներ տրամադրել հնչեցված բոլոր հարցադրումների մասին, հնարավորություն ընձեռելով լրատվամիջոցներին որքան հնարավոր է շուտ իրենց աշխատանքը կազմակերպել, առանց անորոշությունների և դրանցից բխող կաշկանդող հանգամանքների:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նաև արձանագրում է, որ կառավարության 16.03.2020թ. 298-Ն որոշման մեջ տեղ գտած անորոշությունները արդեն իսկ պատճառ են դարձել միջազգային կոշտ քննադատության համար: Մենք ամբողջովին համակարծիք ենք Հայաստանի մասին «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հայտարարության տեքստի հետ, որում ասվում է, որ «տեղեկատվությունը վերահսկելը ոչ թե օգնում է համաճարակի դեմ պայքարին, այլ նպաստում է բամբասանքների ու վախերի տարածմանը»: Նման խնդիրներից զերծ մնալու ամենաարդյունավետ ճանապարհն է հնչեցված հարցադրումների անհապաղ պարզաբանումն ու լրատվամիջոցների հետ կայուն գործընկերային հարաբերությունների հաստատումը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ