ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չարժի բիզնեսին այս պահին խեղդել. Առնվազն երեք ամսով հարկային արձակուրդ է անհրաժեշտ. Նաիրի Սարգսյան 03/19/2020 16:25 | Տնտեսություն
Տնտեսվարողներին որոշ ժամանակով հարկերից ազատելը ռիսկային որոշում է: Այս պահի դրությամբ պետք է առնվազն հարկերի վճարման ժամկետները հետաձգել: «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց Աուդիտների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը:
Վերջինիս կարծիքով պետք է գտնել այն հարկային արտոնությունը, որը ձեռնտու է բիզնեսին, բայց միևնույն ժամանակ վնաս չէ պետությանը և պետբյուջեին. «Հարկերից ազատելը ռիսկային է: Արդյո՞ք դա բիզնեսին կտա այնքան օգուտ, որ եթե կշեռքի նժարներին դնենք բիզնեսի ստեղծած օգուտն ավելի մեծ կլինի, քան պետբյուջեի կրած վնասները: Կարծում եմ` հարկերի վճարման ժամկետի հետաձգումը և այդ ժամանակահատվածում տույժերից ազատումն անհրաժեշտ քայլ է:
Չարժի բիզնեսին այս պահին խեղդել, քանի որ առանց այն էլ չի աշխատում»,-ասաց Նաիրի Սարգսյանը` ընդգծելով, որ այս պահի դրությամբ բիզնեսի համար ավելի կարևոր ծախսեր են առաջացել: Բիզնեսը շատ դեպքերում իր գործունեությունը ծավալում է վարձակալական հիմունքներով տարածքներում, հետևապես այս պահի դրությամբ կա վարձավճարները վճարելու խնդիր. «Փաստացի վարձատուին չի հետաքրքրում` բիզնեսն աշխատել է, թե ոչ: Ամեն դեպքում պահանջում է իր վարձավճարը: Աշխատողն էլ իր աշխատավարձն է պահանջում, և եթե սա մենք դիտարկում ենք ավելի կարևոր բաղադրիչ և առաջնային ծախս, ապա գոնե պետությունն ինչ-որ ձևով օժանդակելու դեպքում պետք է իր մասնաբաժնից հրաժարվի: Կողմ ենք, որ առայժմ առնվազն երեք ամիս ժամկետով հարկային արձակուրդ տրամադրվի»,-ասաց Նաիրի Սարգսյանը:
Անդրադառնալով 25 մլրդ դրամ փաթեթին, որը միտված է օգնել բիզնեսին, Նաիրի Սարգսյանը նկատեց` բանավոր հայտարարություններին պետք է հաջորդեն իրավական փաստաթղթերը. «Պետք է փաստաթղթավորվի և հստակեցվի, թե ինչ պայմաններով են դրանք, արդյոք օգնության գումարներ են, վարկի գումարներ են, իսկ արդյոք բիզնեսն ուզում է մտնի լրացուցիչ վարկային բեռի տակ, թե ոչ: Երբ ՀՀ փոխվարչապետը, պարետը հայտարարում է արտակարգ դրություն, բանավոր ցուցումներ են լինում այս և այն կազմակերպություններին, որ չաշխատեն, բայց այդ բանավոր ցուցումները վաղը մյուս օրն ավելի մեծ պրոբլեմներ են առաջացնելու, քան հարց են լուծելու: Տարբեր խողովակներով փորձել ենք և' պարետին, և' հիվանդանոցներին հորդորել բանավոր պահանջները կամ հորդորները փաստաթղթավորել»,-ասաց Նաիրի Սարգսյանը:
Վերջինս նկատեց` ստեղծվել է մի իրավիճակ, երբ աշխատողները աշխատանքի չեն գնում, բայց գոյություն չունի փաստաթղթային հիմք, որպեսզի գործատուն ֆորսմաժորային պայմաններում աշխատանքը դադարեցնի և աշխատակիցներին չվճարի: Մի կողմից աշխատակիցներին չվճարելու դեպքում առաջանում է աղքատության ավելացման խնդիր, իսկ մյուս կողմից գործատուն չի կարող վարձատրություն իրականացնել, քանի որ աշխատողը հավելյալ արժեք չի ստեղծել.
«Առաջանում է օրենսդրական խնդիր: Այսինքն` չկա հիմք, որ գործատուն չպետք է վարձատրի: Բայց նաև աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 6-րդ կետը շեշտում է, որ կարող են հարկադիր պարապուրդի համար չվճարել այն դեպքում, երբ ֆորսմաժորային պայմաններում է կազմակերպությունը գործունեությունը դադարեցրել: Այսինքն` չաշխատելը պայմանավորված է ֆորսմաժորով, ինչն էլ հարկադիր պարապուրդը դրա հետևանքն է: Մյուս կողմից աշխատողի նախաձեռնությամբ, այսինքն՝ աշխատողը չի ներկայացել աշխատանքի, հենց աշխատողն է վախեցել: Այս դեպքում գործատուն իրավունք ունի չվարձատրելու: Հիմա փաստացի այդ վիճակն է: Դե ֆակտո գործատուն չպետք է վճարի հարկադիր պարապուրդի համար, որ մի հատ էլ դրա 50 տոկոսը պետությունը ֆինանսավորի, բայց իրավական փաստաթուղթ էլ գոյություն չունի, որ ինքը հիմնավորի իր չվճարումը: Եվ դա բանավոր հայտարարության հետևանք է»,-հավելեց Նաիրի Սարգսյանը:
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից