ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարության որոշման անորոշության պատճառով որոշ պաշտոնյաներ այն կարող են յուրովի մեկնաբանել ու այլ անհիմն սահմանափակումներ մտցնել․ Աշոտ Մելիքյան 03/19/2020 20:31 | ԼՐԱՀՈՍ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը համակարծիք է մի շարք լրատվականների կողմից հնչեցված մտահոգությունների հետ ու նշում է, որ Արտակարգ դրություն հայտարարելու որոշման մեջ ԶԼՄ-ների գործունեության հետ կապված մի շարք անորոշություններ կան։
«Կարծում եմ, որ այս որոշումը չպետք է խաթարի լրատվամիջոցների գործունեությունը, այլ ուղղակի պետք է կանոնակարգի կորոնավիրուսին վերաբերող նյութերի ի հայտ գալն ու հրապարակումը։ Ամեն դեպքում կառավարությունը չի կարող այս փաստաթղթով սահմանափակում մտցնել այլ թեմաները լուսաբանելու հարցում։ Մասնավորապես, եթե նունիսկ թեման կապված է կորոնավիրուսի հետ, ապա դրա տնտեսական, քաղաքական հետևանքները լուսաբանելը շատ կարևոր է»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Մելիքյանը։
Բանախոսն ընդգծեց, որ այն անորոշությունները, որոնք առկա են կառավարության որոշան մեջ, որոշ պաշտոնյաներ կարող են յուրովի մեկնաբանել ու եղած սահմանափակումներից զատ այլ անհիմն սահմանափակումներ մտցնել։
Նրա կարծիքով` ճիշտ մոտեցում կլիներ, եթե լրատվականների առաջ պահանջ դրվեր՝ ներկայացնել ստուգված փաստեր, կոնկրետ աղբյուրներին հղում կատարել և պարտադիր լիներ պետական կառույցների մեկնաբանությունները։
«Բայց այս ամենը չի նշանակում, որ լրատվամիջոցը չի կարող այլ աղբյուրներից տեղեկություններ ստանալ, հատկապես, որ այդ տեղեկությունները կարող են հանրային մեծ նշանակություն ունենալ, դա արգելելն ուղղակի խոսքի ազատության սահմանափակում է, այն էլ անհիմն սահմանափակում։ Այլ հարց է որ կառավարությունը կարող է պահանջել, որ այլ աղբյուրներից ունեցած տեղեկությունները պետք է պարտադիր մեկնաբանվեն պաշտոնական աղբյուրների կողմից»,-ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը։
Հարցին ստեղծված իրավիճակը կարո՞ղ է հանգեցնել գրաքննության` Մելիքյանը պատասխանեց․ «Ամեն ինչ կախված է նրանից, թե պրակտիկայում ինչպես են կիրառվելու այդ դրույթները։ Բայց ահազանգերն ու մտահոգիչ փաստերն արդեն կան ու, կարծում եմ, որ լրագրողական հանրությունը պետք է ակտիվորեն շարունակի ներկայացնել իր պահանջները։ Նաև անհրաժեշտ է, որ արդեն արտակարգ դրությունից հետո, եթե այս սահմանափակումները կիրառելու փորձեր լինեն, լրագրողական կազմակերպություններն ու լրատվամիջոցներն ակտիվորեն հակազդեն»։
Անդրադառնալով ստեղծված իրավիճակին, երբ պաշտոնյաները մեկը մյուսին հաջորդելով ֆեյսբուքյան ուղիղ եթերներով են տեղեկություն հայտնում կամ էլ ֆեյսբուքյան գրառումներ կատարում` չնայած որ տեղեկտվության մեկ պաշտոնական աղբյուր պետք է լիներ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահն ասաց․ «Պաշտոնատար անձինք, կարծում եմ, հասկանալով, որ հանրությունը շատ ուշադիր է ստեղծված իրավիճակի նկատմամբ, հաճախ ուղիղ եթեր են մտնում և լրատվամիջոցները նրանց տեղեկատվությունը կարող են օգտագործել։ Համոզված եմ, որ որակյալ աշխատանքի դեպքում, այնուամենայնիվ, ԶԼՄ-ները կարող են իրենց աղբյուրներն օգտագործել, հավաքել այլ աղբյուրներից տեղեկատվություն և դիմել պաշտոնական ատյաններին՝ այդ տեղեկությունները մեկնաբանելու համար: Այս պարագայում որևէ խնդիր պետք է որ չառաջանա»:
Աշոտ Մելիքյանն ընդգծեց, որ եթե լրատվականների հայթայթած տեղեկությունները պետական ատյանների կողմից մեկնաբանվելուց հետո հրապարակվեն և ապա դժգոհություն կամ արգելք կլինի կառավարության կողմից, ապա լրագրողնական կազմակերպություններն իրենց ձայնը կբարձրացնեն ու անթույլատրելի կհաարենք նման պահվածքը։
Հ.Գ. Նշենք, որ արդեն մի քանի խմբագրություններ գրություններ են ստացել տարբեր նյութեր, անգամ տնտեսական գործիչների վերլուծությունները, կամ այլ երկրում առկա վիճակի վերաբերյալ հանելու վերաբերյալ: Ընդ որում` առանց որեւէ մեկնաբանության կամ հիմնավորման, թե տվյալ նյութը ինչպես է առաջացնում խուճապ կամ նպաստում դրա տարածմանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից