ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արդարադատությու՞ն, թե՞ քաղաքական նպատակահարմարություն 03/19/2020 22:13
Այն, որ ներկա իշխանությունները բոլոր ոլորտներում առաջնորդվում են երկակի ստանդարտներով, ոչ մեկ անգամ ենք տեսել և համոզվել: Ընդ որում, ամենացավալին այն է, որ իբրև արդարություն հաստատելու և ապօրինությունները բացառելու ուղին ընտրած, վեթթինգ իրականացնելու մասին խոսող իշխանության սրտի դատավորները հենց երկակի ստանդարտներով առաջնորդվող, մասնագիտական հարթության վրա հետին տեղ զբաղեցնող և ըստ էության, քաղաքական նպատակահարմարությամբ առաջնորդվողներն են:
Այսինքն, հանրությունն այսօր գործ ունի երրորդ իշխանության ներկայացուցիչների կայացրած որոշումների և վճիռների հետ, որոնք ուղղակի նույնքան ծայրահեղ աղաղակող և անարդար են, որքան Ֆրիկի / 13-րդ դար/տաղերում առկա համեմատությունները՝ այս դեպքում՝ «Մէկին հարամըն յաջողի, մէկին՝ հալալն կորուսի» տրամաբանությամբ:
Հենց այս տրամաբանությամբ է առաջնորդվում դատախազությունը՝ որոշելով չբողոքարկել Եղեգնաձորում դաժանաբար ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով մեղադրյալին գրավի դիմաց ազատ արձակելու վերաքննիչ դատարանի որոշումը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը: Ըստ այդմ, դատախազությունը լիովին համաձայն է դատարանի կայացրած որոշմանը. վերջինս գտնում է , թե մեղադրյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը վիճարկելու բավարար հիմքերը բացակայում են:
Հիշեցնենք՝ սա այն դեպքն է, երբ փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկողը, այդ ծեծին մասնակցողները և նրա աջակիցները ներկա իշխանության հովանավորության ներքո գտնվող անձինք են՝ Վայոց Ձորի նախկին մարզպետից սկսած, նրա օգնականով և հանցագործության հեղինակ՝ օգնականի եղբայր Զավեն Գրիգորյանով ավարտած:
Ի դեպ, ԶԼՄ-ների տեղեկությունները, թե փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ մարզպետը, բնավ պատահական և անտեղի չեն, մանավանդ, եթե նկատի ունենանք այդ դեպքից հետո նրա պաշտոնանկության փաստը:
Տեսեք, դատարան և դատախազություն, ըստ էության միակարծիք են, որ մեղադրյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի է, մինչդեռ տուժողի առողջական վիճակը, այն, որ 6 ամիս արդեն վերջինս գտնվում է կոմայի մեջ, արդեն իսկ բավարար հիմք է՝ եթե արդարադատություն իրականացնողը առաջնորդվում է մարդու իրավունքների, արդարության և համաչափության սկզբունքով:
Բայց այս դեպքում մեր ձեռքի տակ եղած համեմատությունները մեկն ու երկուսը չեն: Չէ՞ որ բոլորիս աչքի առաջ է մեր դարի դատավարության վերածված ՀՀ 2-րդ նախագահի՝ խափանման միջոց կալանքը փոխելուն վերաբերող դատը, որն ըստ էության նրա հանդեպ քաղաքական պատիժ-դատաստանի է վերածվել: Այսինքն, մի կողմում երկրի երբեմնի ղեկավարն է, որն անձամբ է ներկայացել իրավապահ մարմնի կանչով, որի խափանման միջոց կալանքը փոխելու համար բազմաթիվ ինստիտուտներ և պետական բարձրաստիճան այրեր են երաշխավորել ու միջնորդել, հարյուրավոր մտավորականներ, հազարավոր ՀՀ քաղաքացիներ, սակայն մեկմեկու փոխարինող դատավորներն անդրդվելի է մնացել, ավելին, երբ գտնվել է որևէ դատավոր, որ հակառակ որոշում է կայացրել, անմիջապես եկել է հաջորդը և կրկին անազատության է դատապարտել ՀՀ 2-րդ նախագահին:
Նույն համատեքստում չէ՞ նաև «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի գործով նախաքննությունը, որի դեպքում դատախազությունը պապից ավելի կաթոլիկ լինելով որոշել է բողոքարկել վերաքննիչ դատարանի որոշումը, ընդ որում այն առանց կարդալու՝ հասնելու նրան, որ Թավադյանը կրկին հայտնվի անազատության մեջ:
Սա ցցուն օրինակ չէ՞, որ մենք գործ ունենք վրեժխնդրության, ընդդիմադիր հայացք ունեցողների, այլակարծության հանդեպ անհանդուրժող վերաբերմունքի հետ, ասել է՝ ոչ թե՝ արդարադատության, այլ վերին հրահանգներով առաջնորդվող դատարանի կամ օրվա իշխանությանը հաճոյացող դատավորների հետ:Եվ վերը նշված դեպքերում խափանման միջոցը կյանքի գնով նույն թողնելու համար անհիմն ու անհեթեթ պարզաբանումներ տվող մարմինները ուղղակի իրավունք չունեն փոխգնդապետ Արա Մխիթարյանին 6-ամսյա կոմայի մատնած անձի խափանման միջոց կալանքը փոխել՝ վկայակոչելով օրենքը՝ «Կալանավորման՝ որպես խափանման միջոցի կիրառումը մեղադրյալի նկատմամբ պատժի, քրեական պատասխանատվության ենթարկելու միջոց չէ և հետապնդում է բացառապես վարույթի ընթացքում քրեական հետապնդման ենթարկվող անձի պատշաճ վարքագիծն ապահովելու, քննության բնականոն ընթացքը երաշխավորելու նպատակ»:
Իրավունք չունեն, քանզի այս նախադասությունը ձևակերպող ՀՀ դատախազության ներկայացուցիչը կամ դատավորները ոչ թե օրենքով, այլ երկակի ստանդարտներով են առաջնորդվում:
Հեղինակ Ա.Ե.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից