ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե լրագրողները ձեռքի տակ ունեն ինֆորմացիա, որը չի համընկնում պաշտոնական տեսակետին, պարտավոր են դա հրապարակել. Արա Ղազարյան 03/18/2020 15:19 | ԼՐԱՀՈՍ
Արտակարգ դրության մասին որոշման ԶԼՄ-ների մասով դրույթը չի կարող մանրամասն լինել, քանի որ փորձում են կարգավորել չափազանց լայն ոլորտ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք արտահայտեց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը: Նրա կարծիքով այստեղ կա իրավական անորոշություն և չէր էլ կարող չլինել, քանի որ, մասնագետի խոսքով, նման որոշումների մեջ հնարավոր չէ մանրամասն սահմանել բոլոր սկզբունքները, այսինքն դա թողնում են կիրառողի վրա:
«Դա կոնկրետ իրավիճակից ելնելով կարելի է որոշել` հաշվի առնելով անպայման լրագրողական ազատությունը, որովհետև հարցը հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմայի վերաբերյալ է»,-ասաց Արա Ղազարյանը:
Վերջինս նկատեց` որպես խախտում վարչական տույժ է սահմանված 500-800 հազ. դրամը, ինչը փաստաբանի կարծիքով անհանգստացնող է. «Այսինքն մենք ունենք իրավական անորոշություն և ունենք բավականին խիստ վարչական տույժ: Ուրեմն պետք է տեսնենք, թե կոնկրետ կիրառությունն ինչպես է լինելու: Նա, ով վարչական ակտ պետք է կայացնի, պետք է պատճառաբանի դա` հաշվի առնելով լրագրողական ազատությունը»,-ասաց Արա Ղազարյանը:
Հարցին` այդ դեպքում ինչպես կարող ենք հասկանալ, թե որ տեղեկատվությունն է խուճապ առաջացնող և որը` ոչ, արդյոք տնտեսական նյութը, որն անդրադառնում է կորոնավիրուսի պատճառով տնտեսության վրա հավանական ազդեցությանը խուճապ է առաջացնում, Արա Ղազարյանը բացասական պատասխան տվեց` ընդգծելով, որ դա հանրային նշանակության ինֆորմացիայի տրամադրում է, ինչը հնարավոր է պետական մարմինը չունի. «Հնարավոր է պաշտոնապես հաստատվել է 84 դեպք, լրատվամիջոցն ասում է իմ աղբյուրների համաձայն 86 է, բայց միևնույն ժամանակ հղում է կատարում պաշտոնական աղբյուրի վրա` ասելով, որ պաշտոնական աղբյուրներն ասում են 84: Նման լրատվությունը բալանսավորված է գնում, և այդ լրատվության համար չպետք է պատասխանատվության ենթարկել զուտ նրա համար, որ հրապարակվել է պաշտոնական տեսակետից տարբերվող ինֆորմացիա: Կարևորն այն է, որ արվել է բալանսավորված, հավասարակշռված, լրագրողական էթիկայի նորմերի պահպանմամբ, պատասխանատու լրատվության սկզբունքների պահպանմամբ:
Հակառակ դեպքում լրատվամիջոցների աշխատանքը կորցնում է իրենց իմաստը»,-ընդգծեց Արա Ղազարյանը:
Դիտարկմանը` ինչպես են գնահատելու` որն է խուճապ առաջացնող տեղեկատվություն և որը` ոչ, Արա Ղազարյանը նկատեց` այս նորմով հնարավոր չէ գնահատել: Կոնկրետ իրավիճակով կա'մ վարչական մարմինը պետք է գնահատի` հաշվի առնելով լրագրողական ազատությունը, կա'մ էլ դատարանը, եթե գործը, իհարկե, դատարան մտնի: Ընդ որում` որոշում կայացնելիս վարչական մարմինը պետք է հաշվի առնի ինֆորմացիայի բնույթը, ինչ նպատակ էր հետապնդում լրագրողը, ինչ միջոցներ է օգտագործել, արդյոք լրագրողն իր սեփական քննությունն է կատարել, թե ոչ և արդյոք նշել է նաև պաշտոնական աղբյուրները, թե ոչ:
«Եթե լրագրողները ձեռքի տակ ունեն ինֆորմացիա, որը չի համընկնում պաշտոնական տեսակետին, պարտավոր են դա հրապարակել, որովհետև դա բխում է հանրային շահից: Եվ դրա համար չի կարելի պատասխանատվության ենթարկել»,-նշեց Արա Ղազարյանը:
Նրա կարծիքով այստեղ բախվում ենք նաև մեկ այլ իրականության: Որոշումը հղում է կատարում զանգվածային լրատվամիջոց հասկացությանը, բայց շատերը, այդ թվում բլոգերներ, լրագրող և ԶԼՄ չեն համարվում, բայց սոցիալական ցանցերում, ըստ էության, իրականացնում են լրատվական գործունեություն. «Օրինակ բլոգերները, որ իրենք ԶԼՄ չեն համարվում օրենքի ձևական իմաստով, բայց պարբերաբար լրատվություն են հաղորդում: Պարբերաբար լրատվություն են հաղորդում, նրանք ընկնում են այս պատասխանատվության տակ, թե ոչ: Այդ հարցը մեր օրենսդրության մեջ դեռ բաց է մնում»,-հավելեց Արա Ղազարյանը:
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ