ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այլ ելք չի մնացել, քան որոշակի առումով իրավապահ համակարգից դուրս գալ. փաստաբանը՝ զինծառայողների գործերն ուսումնասիրելու համար ստեղծվելիք խմբի մասին 03/18/2020 18:15 | ԼՐԱՀՈՍ
«Ինձ որեւէ առաջարկություն չի եղել սեւազգեստ մայրերի կողմից ՝ մասնակցություն ունենալու համար, եթե լսեցիք, խոսքը 6 մասնագետի մասին էր, որոնցից 3-ին կառավարությունը պիտի առաջարկի, 3-ին՝ ծնողները, այսինքն, այս պահին ես դեռ առաջարկ չեմ ստացել ծնողներից։ Ինչ վերաբերում է հարցի իրավական կողմին, կարող եմ ասել, որ մինչ օրս հանրության կողմից էլ այդ գործերի քննության հետ կապված վստահություն չկա իրավապահ համակարգի նկատմամբ։ Կարծում եմ՝ այլ ելք պարզապես չի մնացել, քան որոշակի առումով իրավապահ համակարգից դուրս գալու: Իմ կարծիքով վերահսկողական մարմին ստեղծելու մասին է խոսքը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների իրավահաջորդների գործերով զբաղվող փաստաբան Հայարփի Սարգսյանը՝ անդրադառնալով բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերի քննության նպատակով այլընտրանքային քննչական խումբ ստեղծելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությանը, որը նա արեց սեւազգեստ մայրերի հետ հանդիպմանը՝ մարտի 8-ին։
Փաստաբանի խոսքով, ըստ ամենայնի,ստեղծվելիք մարմնի միջոցով վստահության ձեւավորման խնդիր է դրված: «Վարչապետը նաեւ իր խոսքի մեջ նշեց, որ իրավական ձեւակերպումներից խուսափում է, այսինքն, այս պահին իրավական ձեւակերպումները թողնում է մասնագետներին: Իմ տպավորությամբ, այդ ժողովը պայմանավորված էր նրանով , որ իրավապահ համակարգի նկատմամբ վստահության մթնոլորտ ձեւավորվի եւ լինի համապատասխան հսկողություն, այլ ելք չկա»,-ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Մարտի 8-ի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ եւ առաջարկել նրանց ձևավորել համատեղ այլընտրանքային քննչական խումբ, որը բաղկացած կլինի վերջիններիս համար վստահելի երեք փաստաբաններից: Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ քննչական խմբում կընդգրկվեն նաև իր կողմից առաջադրված երեք իրավաբանները, որոնց թեկնածությունը ևս պետք է արժանանա ծնողների հավանությանը: Բոլոր իրավաբանների ծախսերը, ըստ վարչապետի, կհոգա կառավարությունը և ծնողներն իրենք քննչական խմբի հետ համաձայնությամբ կորոշեն քրեական գործերի քննման սկզբունքը՝ առաջնորդվել այբբենական կարգով, թե վաղեմության ժամկետով: Կարևորվել է, որ քննչական խմբի անդամները մինչ այժմ որևէ առնչություն ունեցած չլինեն համապատասխան քրեական գործերին:
Անդրադառնալով հարցին, արդյոք ստեղծվելիք մարմինը կարող է ունենալ գործերը քննելու իրավասություն, փաստաբանն ասաց, որ իր տպավորությամբ, խոսքը գնում է գործերի պատշաճ քննությունն իրականացնելու մասին. «Մենք կարող ենք փաստել, որ բազմաթիվ գործերով ունենում ենք խնդիրներ թե կյանքի իրավունքի, թե արդար դատաքննության իրավունքի հետ կապված եւ այդ պարագայում, քանի որ ՀՀ-ն պոզիտիվ պարտականություն ունի իր քաղաքացիների իրավունքների երաշխավորության համար, կարծում եմ, որ այդ մարմնի ստեղծումը իրավաչափ է լինելու, քանի որ քննչական խումբ է ձեւավորվելու եւ այդ գործընթացը հսկելու են թե հարազատների վստահությունը վայելող փաստաբանները, թե կառավարության կողմից ներգրավված իրավաբանների կողմից»:
Հայարփի Սարգսյանը համոզված է՝ զինվորական գործերով քննության խնդիրը վերահսկողությունն է: Նրա խոսքով, քննչական մարմինն է օրենքով սահմանված կարգով քննություններ իրականացնելու, պարզապես, կձեւավորվի մի մարմին, որը մոնիտորինգային խմբի առաքելություն կիրականացնի:
Հայարփի Սարգսյանը Քննչական կոմիտեում ՀԿ-ների մասնակցությամբ ձեւավորված խմբի անդամ է: Հիշեցնելով այս խմբի գործունեությունը՝ նա ասաց, որ աշխատանքային խումբ էր ձեւավորվել, որը պետք է մոնիտորինգային խումբը հաստատեր:
«Այդ մոնիտորինգի արդյունքում մենք ունենք արդեն իսկ մեկ քրեական գործով եզրակացություն, ուղղակի քննությունը դանդաղ էր ընթանում եւ մեկ քրեական գործով եզրակացության հասնելու համար մենք ժամանակ էինք ծախսում եւ միաժամանակ չէինք կարողանում մի քանի գործերով զբաղվել: Բացի այս, դժգոհություններ կային նաեւ հարազատների կողմից, որովհետեւ յուրաքանչյուրը ցանկություն ուներ, որ իր գործն ուսումնասիրվեր»,-ասաց Հայարփի Սարգսյանը ՝ հավելելով, որ այս դեպքում , ինչպես կարելի է հասկանալ, լինելու է ոչ թե խումբ այլ խմբեր, որոնք ավելի արագ կգործեն:
«Մինչեւ ապրիլի 10-ը դեռ ժամանակ կա, տեսնենք՝ ինչպես կձեւավորվի այդ մարմինը, բայց կարծում եմ, որ հաշվի առնելով նաեւ արտակարգ դրության պայմանները, գուցե գործընթացը մի քիչ ձգձգվի»,-եզրափակեց փաստաբանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ