ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
14 մլն դրամի վնաս՝ պետպատվերի շրջանակում ատամնաբուժական ծառայությունների մատուցման գործընթացում կատարված առերևույթ չարաշահումներով 03/18/2020 15:43 | Քրեական խրոնիկոն
![](https://www.pastinfo.am/news_images/322/963918_1/975247.thumb.jpg)
ՀՀ առողջապահության նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է Արտաշատ քաղաքում գործող ատամնաբուժական ծառայություններ մատուցող փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման համար հատկացված պետական միջոցների օգտագործման օրինականությունն ու հիմնավորվածությունը:
Պարզվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության և տվյալ ՓԲԸ-ի միջև 2016, 2017 և 2018 թվականներին կնքվել են բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին պայմանագրեր:
Պայմանագրով ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ ներկայացված հաշվետվությունների արժանահավատությունը պարզելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության կողմից նախորդ տարի կատարված ստուգումների, ապա նաև ՀՀ գլխավոր դատախազության կողմից դրանց առնչվող փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ 2016 թվականին՝ թվով 88, 2017 թվականին՝ թվով 168, և 2018 թվականին՝ թվով 219 ամբուլատոր քարտում բացակայել են մատուցված ծառայությունները հիմնավորող գրառումները՝ կապված պացիենտների առողջության, զննման և ստոմատոլոգիական կարգավիճակի, ինչպես նաև բուժման գործընթացի հետ:
Ընկերության ղեկավարությունը այլ եղանակներով, մասնավորապես, օգտագործված դեղորայքի և անհրաժեշտ նյութերի ծախսի միջոցով, ևս չի հիմնավորել վերոնշյալ 475 դեպքով պացիետներին պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն մատուցած լինելու հանգամանքը:
Մինչդեռ Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն է ներկայացրել այդ 475 դեպքի համար փոխհատուցում ստանալու վերաբերյալ բովանդակային առումով կեղծ հաշվետվություններ, ինչի արդյունքում չհիմնավորված ծավալով ծառայությունների մատուցման դիմաց ընկերությանը պետական բյուջեից շուրջ 14 մլն ՀՀ դրամի չափով ֆինանսական միջոցներ են հատկացվել:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ձեռք են բերվել ընկերության համապատասխան պաշտոնատար անձի կողմից առերևույթ պաշտոնական փաստաթուղթ կեղծելու, ակնհայտ կեղծ փաստաթուղթն օգտագործելու միջոցով իր կարգադրիչ լիազորություններն ընկերության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում պետությանը շուրջ 14մլն ՀՀ դրամի չափով վնաս պատճառելու հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
Տեսանյութեր
![](https://www.pastinfo.am/video_images/12/35370_1/f661914cf769d1_661914cf76a34.jpg)
Տեսադարան
![](https://www.pastinfo.am/cache_image/album_main_images/1/6806/mhm0156502.thumb-270x158.jpg)
Մամուլ
- 07/03/2024 08:19 Համալսարանը կորցրել է, հիմնադրամը՝ գտել․ «Հրապարակ»
- 07/03/2024 08:15 Փաշինյանը մղվում է դեպի Պուտինի գիրկը․ «Հրապարակ»
- 07/03/2024 08:12 Բնակարան Նոր Նորքում, հողամաս Ծաղկաձորում, 15 մլն դրամ վարկ և 686 հազար դրամ բանկային մնացորդ․ ի՞նչ է հայտարարագրել Արսեն Թորոսյանը. «Ժողովուրդ»
- 07/03/2024 08:08 Շարժումը նոր թափով վերսկսվելու է․ «Հրապարակ»
- 07/03/2024 08:04 Ով է Բագրատ սրբազանին հունից հանող աղջիկը․ «Հրապարակ»
- 07/03/2024 07:51 Կարծես ՔՊ-ականները ԵՄ անդամակցության հանրաքվեի էին պատրաստվում, իսկ Փաշինյանը դրա կարիքը չի տեսնում. հերթական միանձնյա որոշումը. «Ժողովուրդ»
- 07/03/2024 07:48 79 հաստիք, 15 մեքենա, միլիոնավոր դրամների աշխատավարձի ֆոնդ, բայց ոչ մի աշխատանք․ «Սեւան» ազգային պարկում կենդանության նշանները բացակայում են․․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 06/30/2024 16:26 Սառցապատ Արարատից հրաբուխ է ժայթքելու, սա խորհրդանշելու է հայոց վերելքը․ Աշոտ դպիր Արևշատյան
- 06/19/2024 13:30 Փողոցով իշխանության գալը ՔՊ֊ի մենաշնորհն է, մյուսներին հակացուցված է
- 06/03/2024 20:11 Էն մարտավարությունը, որ կար նախկինում, երբ մեկ ոստիկանի ցուցմունքով մարդկանց կալանավորում էին, Սրբազանի շնորհիվ փոխվեց. Հարությունյան (տեսանյութ)
- 05/28/2024 20:29 Մենք համարում ենք, որ կառավարության քայլերը ճիշտ չեն, բայց դեմ չենք դրան,վերապահումներով, բայց աջակցում ենք կառավարության ջանքերին. Խզմալյան
Մեկնաբանություն
- 07/03/2024 17:30 Բաքվում Կանադայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ Բաքվի բռնապետ Ալիևը հերթական անգամ Հայաստանի Հանրապետության տարածքը կոչել է «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանագետ
- 07/03/2024 16:18 3 զինվորի մահ 18 օրում. իրավապաշտպան
- 07/03/2024 14:38 ՔԿ-ն ԱԱԾ-ի հետ համատեղ է քննչական գործողություններ իրականացնում Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում, կան ձերբակալվածներ․ ՔԿ
- 07/03/2024 14:21 Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանն ազատվել է պաշտոնից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/03/2024 10:19 Փակ ավտոճանապարհներ կան
- 07/02/2024 23:49 Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
- 07/02/2024 18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ . կան տուժածներ
- 07/02/2024 10:41 ՆԳՆ-ում դեռ ճշտվում է, թե որքանով է «Շիրակ» օդանավակայանում ռումբի ահազանգը իրական կամ կեղծ. Նարեկ Սարգսյան
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 07/01/2024 17:32 Հումորը հանում է սթրեսը և օգնում է բարելավել հաղորդակցությունը. հոգեբան
- 06/30/2024 21:32 Պոտենցիալ վտանգավոր աստերոիդն անցել է Երկրի կողքով՝ 300 հազար կմ հեռավորության վրա
- 06/28/2024 13:46 Փաստաթղթում տառասխալի պատճառով բանտից ազատ է արձակվել վտանգավոր հանցագործ
- 06/27/2024 18:18 Քաղաքապետարանում աշխատող ռոբոտն ինքնասպան է եղել