ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ցավոք, չստուգված տեղեկությունների հիմնական տարածողը այսօր վարչապետն է. Կարեն Վրթանեսյան 03/18/2020 17:37 | Կորոնավիրուս
Թեեւ արտակարգ իրավիճակի հետ կապված իրավական կարգավորումների համաձայն, պաշտոնատար անձինք եւս ավտոմատ կերպով դառնում են պարետատան հաստատված աղբյուր, սակայն տեղեկատվության անվտանգության մասնագետները սա խնդրահարույց են համարում:
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց, որ պաշտոնյաները, որոնք այս օրերին տեղեկություններ են հաղորդում կորոնավիրուսի թեմայով, նախկինում աչքի չեն ընկել տեղեկատվության փոխանցման հմտություններով, առավել եւս այժմ, երբ համաճարակային իրավիճակ է, ըստ Վրթանեսյանի, հարկավոր է տեղեկատվության հաղորդման պաշտոնական մեկ աղբյուր ունենալ:
«Ես այս մասին խոսում եմ, դեռ մարտի 1-ից, դա ամբողջ աշխարհում ընդունված աշխատելաոճ է, ճգնաժամային իրավիճակներում լուրեր հաղորդելու, բնակչությանը տեղեկություններ տրամադրելու համար միշտ դիմում են այդ միջոցին ՝ լինում է մեկ կետ, որտեղից մարդիկ ստանում են առավելագույնս ճշտված եւ վստահելի տեղեկություններ: Ցավոք սրտի, մեզ մոտ հիմա խոսում են բոլորը»,-ասում է Կարեն Վրթանեսյանը՝ շեշտելով, որ երբեմն նույն ինֆորմացիան հայտնվում է տարբեր աղբյուրներում եւ պարզ չէ, թե սկզբնաղբյուրը որն է:
Նշենք, որ կառավարության որոշմամբ արտակարգ դրության պայմաններում պարետ է նշանակվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկությունները շարունակում է հաղորդել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՖԲ-ի ուղիղ եթերից, այն դեպքում, երբ ինֆորմացիայի հիմնական աղբյուրը պետք է լիներ պարտեատունը:
«Օրինակ, նույն ինֆորմացիան արտագրելիս, վերապատմելիս, հնարավոր է ինչ-որ սխալներ լինեն այդ դեպքում էլ՝ սխալն ուղղելը ավելի դյուրին է լինում»,-նշում է Վրթանեսյանը:
Մասնագետը լուրջ խնդիր է համարում նաեւ կորոնավիրուսի վերաբերյալ ինֆորմացիայի հաղորդման անհամաչափ ու անտրամաբանական սահմանափակումները: «Օրինակ, արգելվում է արտասահմանյան աղբյուրների օգտագործումը եւ նաեւ արգելվում է խոսել այլ երկրներում կորոնավիրուսի հետ կապված տեղեկությունների մասին : Սա այն կարգի աբսուրդ է, որ օրինակ, «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ ինֆորմացիան սահմանափակելով համաճարակ չեն հաղթում»,-ասում է Կարեն Վրթանեսյանը:
Նշենք, որ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հայտարարել էր, որ Հայաստանում տեղեկատվության վերահսկողությունը ոչ թե օգնում է պայքարել համաճարակի դեմ, այլեւ օգնում է բամբասանքներ եւ վախեր տարածել։
Կարեն Վրթանեսյանն ասում է՝ իհարկե, ինֆորմացիան պետք է վերահսկվի, բայց ոչ թե նման սահմանափակմամբ, այլ կեղծ տեղեկությունների դեմ պայքարելով: «Ցավոք սրտի չստուգված, սխալ տեղեկությունների հիմնական տարածողը այսօր վարչապետ ՆԻկոլ Փաշինյանն է: Օրինակ, առայսօր նա փորձում է փափուկ բարձ դնել մարդկանց գլխի տակ ու ասում է, որ շատ մարդիկ հիվանդանում են եւ նույնիսկ չեն էլ իմանում այդ մասին, միեւնույն ժամանակ, նույն ինքը դրան հակասող հայտարարություն է անում, թե մենք բոլոր վարակվածների վերաբերյալ տեղեկությունները հաղորդում ենք: Այս պարագայում հարց է առաջանում , եթե մարդիկ առանց ախտանշանի տանում են վարակը եւ չեն հիվանդանում, ապա ո՞վ է նրանց ստուգել եւ որտեղի՞ց գիտեն, որ հիվանդ են»,-շեշտում է Վրթանեսյանը:
Կարեն Վրթանեսյանի խոսքով, որքան ավելի շատ թվով պաշտոնյա է չհամաձայնեցված խոսում , նույն խուճապի տարածման հնարավորությունը ավելանում է, որովհետեւ խուճապն առաջանում է այն բանից, հետո, երբ հակասական տեղեկություններ ենք ստանում պաշտոնական աղբյուրներից: «Մենք չենք կարող մարդկանց ստիպել, որ իրենք ինֆորմացիա ստանալուց հրաժարվեն եւ սպասեն միայն պաշտոնականին, որովհետեւ , եթե պաշտոնականի մեջ մեկ-երկու հակասություն եղավ, մարդիկ դադարելու են դրանց հավատալ, ինչն ավելի վատ է, որովհետեւ խաղի մեջ կմտնեն ոչ թե ավանդական մամուլը, որը քիչ թե շատ հայտնի կայքերն ու թերթերն են, որոնք ունեն պատասխանատվության զգացում, այլ անհասկանալի խաղացողներ՝ անանուն կայքեր, յութուբյան ալիքներ ու չենք էլ իմանալու, թե ովքեր են նրանք, օրինակ, ադրբեջանցինե՞րն են ստեղծել, որ խուճապ տարածեն անհրաժեշտ դեպքում»,-շեշտում է Վրթանեսյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից