ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուսաստանում որևէ խորքային տնտեսական ճգնաժամ ակնկալել պետք չէ. փորձագետ 03/18/2020 14:07 | Տնտեսություն
Դեռ 2019 թվականի ավարտին հնարավոր էր կանխատեսել, որ ՕՊԵՔ + կարտելային համաձայնագիրը չեղյալ կհայտարարվի, քանի որ այդ համաձայնագրի ներքո գործող մի շարք պետություններ սկսեցին խախտել այն բազային սկզբունքները և քվոտաները, որոնք սահմանված էին համաձայնագրով։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց էներգետիկ անվտանգության փորձագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Վահե Դավթյանը` անդրադառնալով նավթի գնանկմանը։
Փորձագետի խոսքով համաձայնագրով սահմանված քվոտաները բազմիցս խախտել է նաև Ռուսաստանի Դաշնությունը, որը 2016 թվականից ՕՊԵՔ +ի մասնակից է։ Միևնույն ժամանակ Սաուդյան Արաբիան ՕՊԵՔ+-ի գործարքի իրականացման ամբողջ բեռը վերցրել էր իր վրա, ինչը Վահե Դավթյանի կարծիքով ՕՊԵՔ +-ի շրջանակներում ստեղծել էր որոշակի դիսբալանս. «Ակնհայտ էր, որ ստեղծված դիսբալանսի պայմաններում ՕՊԵՔ +-ը վաղ թե ուշ պետք է դադարեր գոյություն ունենալ և 2020-ին այլևս չէր երկարացվելու։ Սրան զուգահեռ ի հայտ եկավ նաեւ կորոնավիրուսի համաճարակը, որն էապես նպաստեց աշխարհում նավթի սպառման ծավալների վրա, մասնավորապես դա մի կողմից կարող ենք կապել տուրիզմի մյուս կողմից՝ արտադրական հզորությունների ու տրանսպորտային միջոցների շահագործման հետ։ Նավթամթերքի առանցքային սպառողներից տրանսպորտային համակարգերն են և կորոնավիրուսի տարածման արդյունքում թե' ցամաքում, թե' օդում շարունակաբար նվազելու են տրանսպորտային փոխադրումները։ Սա ևս բերում է նավթի գնի անկման։ Ստեղծվել է մի իրավիճակ, որ նավթ արտահանող պետությունների կողմից առաջարկը սկսեց գերազանցել ռեալ պահանջարկին»,-ասաց փորձագետը։
Վերջինս ընդգծեց` Ռուսաստանն ունի նավթի արդյունահանման շատ ցածր ինքնարժեք, ինչն առավելություն է։ Վահե Դավթյանի խոսքով հաշվարկները ցույց են տալիս, որ Ռուսաստանը կարող է իրեն բավականին հարմարավետ զգալ մինչեւ 25 դոլար բարելի պայմաններում։ Ամենայն հավանականությամբ միջնաժամկետ ժամանակահատվածում Ռուսաստանը կարող է խուսափել ճգնաժամի մեջ հայտնվելուց. «Ռուսաստանում բավականին արդյունավետ գործում է ռեզերվային ֆոնդը, որը վերջին տարիների ընթացքում հավաքագրում էր այն հավելյալ ֆինանսական հոսքերը, որոնք ձևավորվում էին միջազգային շուկայում նավթի գնաճից։ Ներկայումս Ռուսաստանի ռեզերվային ֆոնդում առկա է 125 միլիարդ դոլար, որից 25 միլիարդն արտաշրջանառության միջոցներն են և չեն կարող ծախսել։ Այսինքն` առկա է 100 միլիարդ դոլար, որը կարող է բավարարել Ռուսաստանին մոտակա 5 տարիների ընթացքում ապահովել բյուջետային քաղաքականության իրականացման կայունություն։
Ճիշտ է կարճաժամկետ ժամանակահատվածում առկա են լինելու որոշակի խնդիրներ, որովհետև ակնհայտ է, որ այդ 100 միլիարդն ամբողջությամբ Ռուսաստանը չի ծախսելու հակաճգնաժամային միջոցների իրականացման ուղղությամբ։ Բյուջետային քաղաքականության ոլորտում տեղի են ունենալու որոշակի շտկումներ, որոշակիորեն նվազելու է քաղաքացիների գնողունակությունը»,-ասաց Վահե Դավթյանը` ընդգծելով, որ որևէ խորքային տնտեսական ճգնաժամ Ռուսաստանում ակնկալել պետք չէ։
Ինչ վերաբերում է այս ամենի ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա, ապա փորձագետը նկատեց` հայաստանյան արտահանողները, հիմնականում գյուղատնտեսական մթերք արտահանողները, կհայտնվեն որոշակի խնդիրների առջև։ Ռուսաստանի ներքին շուկայում նրանք չեն կարող ապահովել բարձր մրցունակություն, ինչն ուղղակիորեն կազդի Հայաստանի տնտեսական աճի վրա:
«Կլինի նաև մասնավոր տրանսֆերների էական կրճատում։ Ռուսաստանում էապես նվազելու է բնակչության գնողունակությունը , հետևաբար նաև կնվազեն Ռուսաստանից ուղղակի տրանսֆերները։ Իսկ տրանսֆերները Հայաստանի ՀՆԱ-ի կառուցվածքում կազմում են մոտ 15 տոկոս։ Բացի այդ նավթի գնանկումն ամբողջ աշխարհում հանգեցրել է մետաղների գնանկմանը, մասնավորապես պղնձի գնանկմանը, իսկ պղինձը Հայաստանի արտահանման կառուցվածքում առանցքային դեր ունի։ Սա ևս նվազեցնելու է մեր ֆինանսական ներհոսքերը»,-հավելեց փորձագետը։
Նա նշեց, որ այսօրվա դրությամբ նավթի գինը կազմել է 28 դոլար։ Մարտի 15-ին նավթի գինը բարձրացել էր` հասնելով 34-35 դոլարի, այնուհետեւ կրկին կտրուկ անկում ապրեց և 2016 թվականից ի վեր այսքան ցածր գին փորձագետի խոսքով չի գրանցվել։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից