Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Եթե լրագրողները ձեռքի տակ ունեն ինֆորմացիա, որը չի համընկնում պաշտոնական տեսակետին, պարտավոր են դա հրապարակել. Արա Ղազարյան 03/18/2020   15:19  |  ԼՐԱՀՈՍ

Արտակարգ դրության մասին որոշման ԶԼՄ-ների մասով դրույթը չի կարող մանրամասն լինել, քանի որ փորձում են կարգավորել չափազանց լայն ոլորտ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք արտահայտեց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը: Նրա կարծիքով այստեղ կա իրավական անորոշություն և չէր էլ կարող չլինել, քանի որ, մասնագետի խոսքով, նման որոշումների մեջ հնարավոր չէ մանրամասն սահմանել բոլոր սկզբունքները, այսինքն դա թողնում են կիրառողի վրա:

«Դա կոնկրետ իրավիճակից ելնելով կարելի է որոշել` հաշվի առնելով անպայման լրագրողական ազատությունը, որովհետև հարցը հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմայի վերաբերյալ է»,-ասաց Արա Ղազարյանը:

Վերջինս նկատեց` որպես խախտում վարչական տույժ է սահմանված 500-800 հազ. դրամը, ինչը փաստաբանի կարծիքով անհանգստացնող է. «Այսինքն մենք ունենք իրավական անորոշություն և ունենք բավականին խիստ վարչական տույժ: Ուրեմն պետք է տեսնենք, թե կոնկրետ կիրառությունն ինչպես է լինելու: Նա, ով վարչական ակտ պետք է կայացնի, պետք է պատճառաբանի դա` հաշվի առնելով լրագրողական ազատությունը»,-ասաց Արա Ղազարյանը:

Հարցին` այդ դեպքում ինչպես կարող ենք հասկանալ, թե որ տեղեկատվությունն է խուճապ առաջացնող և որը` ոչ, արդյոք տնտեսական նյութը, որն անդրադառնում է կորոնավիրուսի պատճառով տնտեսության վրա հավանական ազդեցությանը խուճապ է առաջացնում, Արա Ղազարյանը բացասական պատասխան տվեց` ընդգծելով, որ դա հանրային նշանակության ինֆորմացիայի տրամադրում է, ինչը հնարավոր է պետական մարմինը չունի. «Հնարավոր է պաշտոնապես հաստատվել է 84 դեպք, լրատվամիջոցն ասում է իմ աղբյուրների համաձայն 86 է, բայց միևնույն ժամանակ հղում է կատարում պաշտոնական աղբյուրի վրա` ասելով, որ պաշտոնական աղբյուրներն ասում են 84: Նման լրատվությունը բալանսավորված է գնում, և այդ լրատվության համար չպետք է պատասխանատվության ենթարկել զուտ նրա համար, որ հրապարակվել է պաշտոնական տեսակետից տարբերվող ինֆորմացիա: Կարևորն այն է, որ արվել է բալանսավորված, հավասարակշռված, լրագրողական էթիկայի նորմերի պահպանմամբ, պատասխանատու լրատվության սկզբունքների պահպանմամբ:

Հակառակ դեպքում լրատվամիջոցների աշխատանքը կորցնում է իրենց իմաստը»,-ընդգծեց Արա Ղազարյանը:

Դիտարկմանը` ինչպես են գնահատելու` որն է խուճապ առաջացնող տեղեկատվություն և որը` ոչ, Արա Ղազարյանը նկատեց` այս նորմով հնարավոր չէ գնահատել: Կոնկրետ իրավիճակով կա'մ վարչական մարմինը պետք է գնահատի` հաշվի առնելով լրագրողական ազատությունը, կա'մ էլ դատարանը, եթե գործը, իհարկե, դատարան մտնի: Ընդ որում` որոշում կայացնելիս վարչական մարմինը պետք է հաշվի առնի ինֆորմացիայի բնույթը, ինչ նպատակ էր հետապնդում լրագրողը, ինչ միջոցներ է օգտագործել, արդյոք լրագրողն իր սեփական քննությունն է կատարել, թե ոչ և արդյոք նշել է նաև պաշտոնական աղբյուրները, թե ոչ:

«Եթե լրագրողները ձեռքի տակ ունեն ինֆորմացիա, որը չի համընկնում պաշտոնական տեսակետին, պարտավոր են դա հրապարակել, որովհետև դա բխում է հանրային շահից: Եվ դրա համար չի կարելի պատասխանատվության ենթարկել»,-նշեց Արա Ղազարյանը:

Նրա կարծիքով այստեղ բախվում ենք նաև մեկ այլ իրականության: Որոշումը հղում է կատարում զանգվածային լրատվամիջոց հասկացությանը, բայց շատերը, այդ թվում բլոգերներ, լրագրող և ԶԼՄ չեն համարվում, բայց սոցիալական ցանցերում, ըստ էության, իրականացնում են լրատվական գործունեություն. «Օրինակ բլոգերները, որ իրենք ԶԼՄ չեն համարվում օրենքի ձևական իմաստով, բայց պարբերաբար լրատվություն են հաղորդում: Պարբերաբար լրատվություն են հաղորդում, նրանք ընկնում են այս պատասխանատվության տակ, թե ոչ: Այդ հարցը մեր օրենսդրության մեջ դեռ բաց է մնում»,-հավելեց Արա Ղազարյանը:

Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:28 04/03/2020  |  ԼՐԱՀՈՍ90-ականներին ՀՀ-ի ամբողջ տնտեսությունը հիմնված էր ոչ բանկային փոխանցումների վրա. Դժվար է լինելու քաղաքացուն ապացուցել, որ գույքը օրինական է ձեռք բերվել
19:21 30/01/2020  |  ԼՐԱՀՈՍԱռաջին անգամ դատական մարմինն ուղիղ տեքստով ասել է՝ կա էթնիկ ատելություն. Արա Ղազարյան
11:25 30/01/2020  |  ԼՐԱՀՈՍԻշխանության տարանջատման սկզբունքի, անմեղության կանխավարկածի խախտման լուրջ խնդիրներ են առաջանում. Արա Ղազարյանը՝ վարչապետի գրառման մասին
14:16 13/01/2020  |  ԼՐԱՀՈՍՍԴ դատավորները գտնում են, որ վաղ կենսաթոշակի օրենքը հարիր չէ իրենց անձնական որակներին, ձգտումներին. Արա Ղազարյան Аysor.am
19:59 06/01/2020  |  ԼՐԱՀՈՍԴա ինձ հիշեցրեց, թե ինչպես էր Մանվել Սարիբեկյանը կարդում իր առջեւ դրված տեքստը Ադրբեջանի բանտում. Արա Ղազարյանը՝ ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութի մասին
11:36 17/12/2019  |  ԼՐԱՀՈՍԸնտրովի կիրառման ռիսկը միշտ կա. Արա Ղազարյանը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» նախագծի մասին
15:40 07/12/2019  |  ՀարցազրույցՆախ պետք է հաղթահարվի գործառութային անձեռնմխելիությունը և հետո միայն սկսվի քրեական հետապնդումը. Արա Ղազարյան
23:30 06/12/2019  |  ԼՐԱՀՈՍ«Ա1+»-ը համարվել է պարտված միայն այն պատճառով, որ «Ա1+» է. Արա Ղազարյան
16:18 31/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱրման Բաբաջանյանի հայտարարությունները դատավարական իմաստով ասեկոսե են. Արա Ղազարյան
19:02 23/10/2019  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ի շրջափակումը, ՍԴ նիստի անցկացումն արգելելը՝ արդյո՞ք իշխանության յուրացում է

Արխիվ

[]