ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գործատուներին կպարտադրեն աշխատողներին ապահովել անհատական պաշտպանիչ միջոցներով․ Հակոբ Ավագյան 03/18/2020 21:27 | Կորոնավիրուս
Պարետատան աշխատանքային հանդիպումների ու քննարկումների ժամանակ տեսչական մարմինը պարետին առաջարկել է` որոշումներ ընդունել աշխատողների առողջության ու ավտանգության պահպանումն ապահովելու վերաբերյալ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։
Նա նշեց, որ այս խնդրով դիմողները նշում են, որ գործիքակազմ չկա, որպեսզի գործատուներին պարտադրվի ապահովել աշխատողների համար անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներով ու պահպանեն սանիտարահիգիենիկ նորմերը։
«Այդ նպատակով մեր աշխատանքի և առողջության պահպանման վարչության կողմից մշակվել է պարետի ցուցումի նախագիծ, որն այսօր ներկայացվել է պարետատան քննարկման ժամանակ։ Այս պահին այն շրջանառվում է, կարծում եմ մինչև օրվա վերջ վերջնական նախագիծը պարետի կողմից հաստատված կունենանք»,-ասաց Ավագյանը։
Նա հայտնեց, որ բնակչությանը սպասարկող ընկերությունները, ըստ իրենց առաջարկի, պետք է ապահովված լինեն պաշտպանիչ միջոցներով և ժամանակին իրականացնեն ախտահանումները, ապահովեն նորմերի պահանջները։
Հարցին` արդյոք տեսչությունը համարում է, որ նաեւ իր բացթողումների հետևանքով Հայաստանում գրանցվեցին կորոնավիրուսի դեպքեր, նա պատասխանեց․ «Ես բազմիցս առիթ ունեցել եմ խոսելու իրականացվող գործողությոնների մասին, թե ում մեղքով էր և այլն, կարծում եմ այդ հարցը ճիշտ չէ ձևակերպել, քանի որ ոչ մի երկիր ապահովագրված չէ կորոնավիրուսի ներթափանցումից, անկախ նրանցից, թե աշխատանքները որքանով են ուժեղ, կամ որքնով են ժամանակին իրականացվում»։
Նա ընդգծեց, որ 7 սահմանային հսկիչ կետերում 2 անգամ ուժեղացվել է անձնակազմը․ «Այդ հսկիչ կետերից մեկը երկաթգծի հսկիչ կետն է, 2-ը օդային սահմանային կետերը, մյուսները ցամաքայիններն են։ Անձնակազմի տեխիկական և իրենց իսկ պաշտպանիչ միջոցներով համալրում է իրականացվել, նաև ապահովել ենք ախտահանիչ լուծույթներով, որպեսզի այնպիսի դեպքերում, երբ մեզ մոտ է տեղի ունենում մեկուսացումը, դրանից հետո ախտահանումներ իրականացվեն»։
Ավագյանն ընդգծեց, որ մինչ այս պահը ՀՀ մուտք գործած 4993 ուղեւորների համար լրացվել են հասցեական քարտեր, իսկ մարտի 10-ից հետո՝ ընդհանրապես ՀՀ ժամանած բոլոր ուղեւորների համար հավաքագրվել եւ լրացվել են հասցեական քարտեր․ վերջիններիս թիվը 19900 է։
«Այս քաղաքացիները չեն եկել անապահով երկրներից, բայց բացահայտվում են ինչ-որ դեպքեր, եւ պետք է լինում այդ ուղեւորների շարքում գտնել կոնտակտավորների։ Սահմանային հսկիչ կետերից հոսպիտալացում է եղել 65 անձի համար, 14 օրով մեկուսացվածների թիվն էլ հասնում է մոտ 100-ի, որտեղ ներառված են նաեւ վերջին՝ Իտալիայից հատուկ չվերթով ժամանած քաղաքացիները»,-ասաց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը։
Խոսելով Հայաստան մուտք գործող բեռնատարների ախտահանման մասին, Ավագյանն ասաց․ «Այս հարցը քննարկվել է թե՛ միջգերատեսչական հանձնաժողովում, թե՛ պարետատան աշխատանքների ժամանակ, և մենք նման ցուցում չունենք առողջապահության նախարարության կողմից, որպեսզի մեքենաների ախտահանման աշխատանքներ իրականացնենք։ Մեքենաներն իրենք իրենցով վիրուսակիր չեն, վիրուսը տեղափոխող չեն։ Եղել են դեպքեր, որ մենք Ուկրաինայից ժամանած վարորդի ենք մեկուսացրել, մեքենան կանգնեցվել է ՊԵԿ մաքսային տարածքում, մինչ հաջորդ վարորդն եկել է փոխարինելու նախորդին, մեքենայի խցիկն ախտահանվել է մեր աշխատակիցների կողմից»։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ