ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումների առաջին խախտողը ՀՀ վարչապետն է 03/18/2020 18:55 | Վերլուծություններ
2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 09:00-ն ներառյալ՝ ժամկետով ՀՀ ամբողջ տարածքում հայտարարված է արտակարգ դրություն։ Որոշումը կառավարությունն ընդունել է միաձայն, ԱԺ-ն էլ այն հաստատել է, չի չեղարկել: Ըստ այդմ, ստեղծվել է պարետատուն, սահմանվել են արտակարգ դրության ժամանակ կիրառվող միջոցառումները, իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ նշանակվել է ՀՀ պարետ: Իսկ արտակարգ դրության պայմաններում որոշիչ դերը պարետինն է:
Բայց եկեք-տեսեք, որ հայրենի կառավարությունը մի կողմից արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումներ է հրապարակում, մյուս կողմից՝ այդ սահմանափակումները առաջին խախտողն ինքն է հենց դառնում: Դե, մեզ մոտ բացառություններ կան, հայավարի էլի…
Խոսքը վերաբերվում է նախևառաջ երկրի վարչապետին: Թարմ օրինակ բերենք՝ վերջինս դեռևս պարետատան կողմից որոշումը չընդունած արդեն լայվ է մտնում և արտակարգ դրության պայմաններում թոշակառուներին թոշակի տրամադրման կարգի վերաբերյալ տեղեկատվություն փոխանցում, որ չեն գնալու փոստատուն եւ համապատասխան աշխատակիցները գումարը կբերեն տուն: Վերջում էլ ավելացնում ,որ հարցը կքննարկվի պարետատանն ու որոշում կկայացնի: Հարց է ծագում, հիմա լրագրողները լուսաբանելու են, թե՞ ոչ վարչապետին, թե՞ լուսաբանելու պարագայում մեկ էլ կարող է այնպես ստացվի, որ խախտում են արտակարգ դրության կարգն ու խուճապ են տարածում, որ փոստատուն գնալ չի կարելի։ Եւ ոչինչ, որ տեսականորեն պարետատունը հնարավոր է այդ որոշումը չընդունի՝ կարեւորը վարչապետն արդեն ասել է։
Արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ որոշման թիվ VII գլխի 23-րդ կետը վերաբերում է ԶԼՄ-ների առանձին հրապարակումների, հաղորդումների արգելքներին:
Այդ կետի համաձայն խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների (այսուհետ` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում եւ սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձեւով, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն պարետատան կողմից տրամադրված տեղեկատվությանը (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղում կատարելով:
Իսկ մենք գործ ունենք այսօր մի փաստի հետ, երբ վարչապետ Փաշինյանը մի կողմից լայվի միջոցով հանրությանը փոխանցում է տեղեկատվություն կորոնավիրուսով վարակված անձանց, վիրուսի աճի տեմպերի մասին, ապա նաև՝ թեական հարց է առաջ քաշում՝ լա՞վ է, թե՞ վատ, որ ինքը մանրամասնորեն ներկայացնում է: «Մենք էսպես թափանցիկ, բաց, կորոնավիրուսի մեր բոլոր դեպքերը հայտարարում ենք, բայց մենք վստահ ե՞նք, որ աշխարհի բոլոր երկրները իրենց թվերը ճշգրիտ են ասում»… Սա արդյո՞ք խուճապային հարցադրում չէ…
Մեկ այլ դիլեմայի առջև էլ երեկվա շրջայցի ժամանակ կանգնեց, երբ իր իսկ խոսքով՝ բարձրաձայն մտածում էր՝ լա՞վ է, թե՞ վատ , որ Երևանի փողոցներում ահագին ժողովուրդ կա: Այսինքն, դա խուճապային մի բան է, թե՞ ո՞չ՝ ինքը չգիտեր: Ինքն այդ հարցի պատասխանը չուներ և փորձելու էր ՀՀ պարետից և առողջապահության նախարարից ճշտել:
Կրկին հարց՝ եթե այդ նույն հարցադրումները կատարեն լրատվամիջոցները՝ հղում տալով վարչապետին, արդյո՞ք նրանց խուճապ առաջացնելու մեջ կմեղադրվեն:
Ընդհանրապես, եթե արտակարգ դրության առաջին օրվանից սկսած՝ կորոնավիրուսի համատեքստում արձանագրված ցուցանիշները, փոփոխությունները, կամ, ասենք, սուպերմարկետներում և դեղատներում սննդամթերքի գներն ու դեղորայքի գները լայվով պետք է ներկայացնի, այս թեմաներով բազմաթիվ լայվեր անի ՀՀ վարչապետ Փաշինյա՞նն՝ իր ոչ պրոֆեսիոնալի, ոչ մասնագետի դիտարկումներով և հայացքով, ապա ո՞րն է պարետի և պարետատան գործառույթը: Էլ չասած, որ պարետատան մեջ ներառված պաշտոնյաների ցանկում վարչապետ Փաշինյանի անունն ընդհանրապես չկա:
Այն, ինչ տեղի է ունենում, իհարկե, անսպասելի չէ, քանի որ երկիր կառավարելը մի բան է՝ լինի սովորական, թե՝ արտակարգ դրություն, երկիր կառավարելու իմիտացիա, շոու անելը՝ բոլորովին այլ բան:
Հետաքրքիր է՝ ՀՀ պարետ Ավինյանը երկրի վարչապետի այս շարունակական՝ «օֆլայն և օնլայն, անդիմակ և անձեռնոց» շփումը քաղաքացիների հետ՝ արտակարգ դրության պայմաններում նորմա՞լ է համարում:
Ի դեպ, արտակարգ դրություն սահմանելու մտադրությունից մինչև որոշում ընկած ժամանակահատվածում հանրության անիրազեկության պատճառով էր, որ աժիոտաժային իրավիճակ ստեղծվեց երևանյան սուպերմարկետներում: Իշխանությունները կարող էին չէ՞, մինչ արտակարգ դրության մասին որոշում ընդունելը, իրավական ոլորտի ներկայացուցիչների միջոցով հանրությանը մանրամասն բացատրել, թե ինչ ասել է՝ արտակարգ դրություն, ի՞նչ է այն ենթադրում, բայց չէ, ԱԺ-ում մի քանի ժամ տևող լիկբեզ են անցկացնում, ամեն մեկն իր չիմացության աստիճանով մտահոգություններ է հայտնում ամբիոնի մոտ, ընդ որում, նույնի բազմակի կրկնությամբ, իսկ այդ ընթացքում ՀՀ քաղաքացիների մի հատվածը սուպերմարկետի է վերածում սեփական բնակարանն ու տունը՝ արհեստական աժիոտաժ ստեղծելով:
Կարծում, ենք արտակարգ դրության պայմաններում ոչ միայն պարզ քաղաքացին, այլև վարչապետը պիտի ենթարկվեն ՀՀ պարետին: Հետաքրքիր է, օրինակ, Փաշինյանի երեկվա շրջայցը մայրաքաղաքի բանուկ հատվածներով՝ սուպերմարկետից ռեստորան ու դեղատուն՝ ՀՀ պարետի հետ համաձայնեցվա՞ծ էր, թե՞ Փաշինյանը դարձյալ ինքնաբուխ էր այդ ամենն անում, ինչպես իր ինքնաբուխ սելֆիները՝ լոսանջելեսաբնակ կանանց հետ: Հո չի՞ կարող մերժել՝ մարդիկ Լոսից եկել են Հայաստան, բա մի հատ վարչապետի հետ սելֆի չանե՞ն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից