ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ժամանակավոր պաշտոնակատարների անկախության երաշխիքներն օրենքներով նախատեսված չեն. ՀՀ նախագահի ներկայացուցիչ 03/17/2020 13:41 | ԼՐԱՀՈՍ
«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և դրան համակցված վիճարկվող մյուս օրենքներում բացակայում են համապատասխան պաշտոնատար անձի ժամանակավոր պաշտոնակատար՝ ՀՀ նախագահի կողմից նշանակելու կարգը։ Այս մասին ՍԴ-ում նիստին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ ՀՀ նախագահի դիմումով բարձրացվում է ժամկետների խնդիրը, մասնավորապես՝ ԲԴԽ անդամի ժպ նշանակման համար նախատեսված 15-օրյա ժամկետն է վիճարկվում, ինչը չի կարող դիտարկվել որպես ողջամիտ և չի համապատասխանում ԲԴԽ անդամի ժպ նշանակելու սահմանադրական նպատակներին։ Բացի այդ՝ դիմումատուն նշում է, որ Սահմանադրությամբ նախատեսված մի շարք պաշտոնատար անձանց և մարմինների անդամների ժամանակավոր պաշտոնակատարների՝ ՀՀ նախագահի կողմից նշանակելու համար նախատեսված ժամկետները բացակայում են։
Նախագահի ներկայացուցիչն ընդգծեց, որ անկախ սահմանադրական կարգավիճակ ունեցող մարմինների և ժամանակավոր պաշտոնակատարների անկախության երաշխիքներն օրենքներով նախատեսված չեն՝ բացակայում են, մասնավորապես՝ ինստիտուցիոնալ և գործառնական անկախության երաշխիքների բացակայության և տնտեսական անկախության բացակայության, մասնավորապես՝ սոցիալական երաշխիքների բացակայության մասին։
«Ստացվում է, որ, եթե ՀՀ նախագահը գործող օրենքներով նշանակի ժամանակավոր պաշտոնակատար, ապա այդպիսի պաշտոնակատարի անկախությունն իրավական տեսանկյունից հարցականի տակ է լինելու»,- ասաց նախագահի ներկայացուցիչը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՍԴ-ում քննարկվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումի հիման՝ վրա մի շարք օրենսդրական նորմերի Սահմանադրությանը համապատասխանության հարց՝ բանավոր ընթացակարգով։ Նիստին կրկին բացակայում է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։
Նախագահի կողմից վիճարկվում են «ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի» 81-րդ հոդվածի 5-րդ մասի և 82-րդ հոդվածի, «Դատախազության մասին» օրենքի 35-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 39-րդ հոդվածի, «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի 17-րդ հոդվածի, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքի 18 և 19-րդ հոդվածների, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144 և 145-րդ հոդվածների, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 2 և 3-րդ հոդվածների Սահմանադրությանը համապատասխանության հարցը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ