Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Բացահայտվել է որսորդական զենքեր պահելու, կրելու թույլտվության գործողության ժամկետները երկարացնելու հանցավոր սխեմա. Գլխավոր դատախազը Ոստիկանապետի պաշտոնակատարին գրություն է հասցեագրել 03/17/2020   15:04  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական մի գործով պարզվել է որսորդական զենքեր պահելու, կրելու թույլտվության գործողության ժամկետները երակարացնելու հանցավոր սխեմա, որում ներգրավված են ոչ միայն ոստիկանության, այլ նաև բժշկական հաստատությունների աշխատակիցներ: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։

Մասնավորապես, նշված քրեական գործով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի թույլտվության համակարգի ավագ տեսուչը իր պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս, տեղեկացել է, որ լրացել է Երևան քաղաքի 5 բնակիչների որսորդական զենքերը պահելու, կրելու թույլտվության գործողության ժամկետները: Խախտելով «Զենքի մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ նա կազմակերպել և իրականացրել է այդ ժամկետները օրենքի խախտմամբ երկարացնելու գործընթաց։

Նշված անձինք թույլտվության ժամկետները երկարացնելու գործընթացը կազմակերպելու համար անհրաժեշտ վճարումնները կատարելու նպատակով 2019թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ոստիկանության տվյալ աշխատակցին տվել են տարբեր չափի գումարներ: Վերջինս նրանց առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը, առանց վճարումներ կատարելու, ստանալու համար, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, 2019թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի պետի անունից հարցումներ է ուղարկել հոգեկան առողջության երկու կենտրոններ, ստացել նշված բուժհաստատություններում այդ անձանց հաշվառված չլինելու վերաբերյալ պատասխանները, ապա պատճենները տրամադրել Արմենիա ՀԲԿ պոլիկլինիկայի ղեկավարին: Բուժհաստատության ղեկավարի հանձնարարությամբ նույն պոլիկլինիկայի ավագ բուժքույր, բժշկական հանձնաժողովի քարտուղարը, առանց նշված անձանց բժշկական հետազոտության կազմակերպման և սահմանված պարտադիր վճարի գանձման, կազմել է զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդություններ և ֆիզիկական թերություններ չունենալու մասին ակնհայտ կեղծ բժշկական եզրակացություններ, որոնք ստորագրվել և կնիքվել են պոլիկլինիկայի ղեկավարի և թերապևտի կողմից ու փոխանցվել ոստիկանության աշխատակցին:

Վերջինս այդ անձանց անվամբ կազմել և ստորագրել է օդաճնշիչ, ակոսափող և ողորկափող որսորդական հրազեններ պահելու և կրելու թույլտվության ժամկետները երկարացնելու մասին ակնհայտ կեղծ դիմումներ: Այդ կեղծ փաստաթղթերի միջոցով անձնական գործերի կազմման ընթացքում հիշյալ անձանց անունից որպես պետական տուրք վճարել է ընդամենը 19.200 ՀՀ դրամ, իսկ 95.300 ՀՀ դրամը օգտագործել անձնական կարիքների համար: Ապա, իբր, քննարկելով նրանց դիմումները՝ նա հնարավոր է համարել հիշյալ անձանց թույլտվություն տալը և կազմել է վերջիններիս անվամբ հաշվառված որսորդական հրացանները պահելու և կրելու թույլտվություններ, որոնք բաժնի պետի հաստատումից հետո անձամբ կամ միջնորդի միջոցով հանձնել է նրանց:

Հատկանշական է, որ ոստիկանության ծառայողը ակնհայտ կեղծ փաստաթղթերի հիման վրա ակոսափող որսորդական հրազեն պահելու և կրելու ժամկետը երկարացնելու թույլտվություններից մեկը կազմել և ստորագրել է ՀՀ-ում չգտնվող անձի անվամբ:

Նկարագրված արարքները կատարելու համար 2020թ. մարտի 10-ին նախաքննական մարմնի կողմից որոշում է կայացվել ոստիկանության նշված աշխատակցին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հինգ դրվագ որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

Նման հանցավոր սխեմայի առկայությունը, ինչպես նաև  հանգամանքը, որ նաև անձանց Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու պայմաններում են թույլտվության ժամկետները կեղծիքների միջոցով երկարացվել, հիմք է տալիս ողջամտորեն կարծելու, որ նկարագրված ապօրինի մեխանիզմները կարող են կիրառվել կամ կիրառված լինել հանրապետության այլ տարածքներում  ևս:

Հաշվի առնելով խնդրի կարևորությունն ու հրատապությունը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրություն է հասցեագրել ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Սարգսյանին՝  որսորդական զենք պահելու և կրելու իրավասություն ունեցող անձանց՝ հանրապետությունից բացակայելու ընթացքում կամ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ չներկայանալու պայմաններում որսորդական զենքեր պահելու, կրելու թույլտվության գործողության ժամկետների երկարացման հնարավոր այլ դեպքերի, հանգամանքների, նմանատիպ հանցավոր սխեմաների առկայությունն ստուգելու և արդյունքների մասին ՀՀ գլխավոր դատախազությանը տեղեկացնելու նպատակով։

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:31 11/03/2020  |  Քրեական խրոնիկոնՀանրաքվեին առնչվող առերևույթ ընտրական իրավախախտումների մասին ստացվել է 19 ահազանգ, 10-ով կատարվել են տվյալների ստուգման գործողություններ
14:24 10/03/2020  |  Քրեական խրոնիկոնՏավուշի մարզի 5 դպրոցներում ուսումնաօժանդակ մասի հաստիքներին անձանց նշանակելու և նրանց չաշխատելու պայմաններում վարձատրելու բազմաթիվ դեպքեր են պարզվել. հարուցվել են քրեական գործեր
11:42 10/03/2020  |  Քրեական խրոնիկոնՊետական գույքի մասնավորեցման հերթական հանցավոր իրավախախտումներն են պարզվել. հարուցվել է քրեական գործ
17:48 09/03/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազությունում կայացել է 2019թ. գործունեության ամփոփմանը նվիրված կոլեգիայի ընդլայնված նիստ
11:53 09/03/2020  |  Քրեական խրոնիկոնՊետական սեփականության գույքը 3.5 անգամ ցածր գնով վաճառվել է գնահատման և օտարման ընթացակարգերի հանցավոր խախտումներով
11:39 09/03/2020  |  Քրեական խրոնիկոնԴատախազությունը դիմել է «Սևան ազգային պարկ»-ի տարածքում զավթված հողմասի վրա կառուցված ինքնակամ շինությունների հետագա տնօրինման և կառուցապատողի իրավունքը դադարեցնելու պահանջով
14:17 07/03/2020  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունը կքննարկի Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալի նկատմամբ գրավ կիրառելու որոշումը բողոքարկելու հարցը
16:14 04/03/2020  |  Քրեական խրոնիկոնՀՀ զինդատախազության գործառույթների շրջանակում 2019թ. բացահայտվել է ԶՈՒ-երում կոռուպցիոն հանցագործություններով և այլ իրավախախտումներով պետությանը պատճառված այնքան վնաս, որքան 2013-2018թթ
17:07 03/03/2020  |  Քրեական խրոնիկոնՊաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ պետական սեփականության գույքն օտարվել է մոտ 3 անգամ ցածր գնով
11:47 03/03/2020  |  ԼՐԱՀՈՍԱբովյանի քաղաքապետն արձագանքել է իրեն առաջադրված մեղադրանքին

Արխիվ

[]