ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանությունը «Մարտի 1»-ի գործով տուժողին ենթադրյալ կաշառելու տեսանյութով աղավաղել է ապացույցները 03/16/2020 13:08 | ԼՐԱՀՈՍ
Քրեական գործն ի սկզբանե շատ թերություններ է ունեցել, որոնցից յուրաքանչյուրը բավարար էր, որ քրեական հետապնդում չիրականացվի և կալանքը չկիրառվի։ Այս մասին հրավիրված ասուլիսին ասել է Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
«Այնպես ստացվեց, որ երկու անգամ կալանքի միջնորդությունը քննարկվեց մի դատավորի կողմից, որի անունն իր մասին շատ բան է ասում։ Այդքանով սահմանափակվեմ։ Միշտ պնդել ենք, որ այդ հիմքերը բացակայում են թե՛ կալանավորման, թե՛ քրեական հետապնդման։ Ավելի հետաքրքիր ստացվեց, երբ ծանոթացանք գործի նյութերին և տեսանք, թե ոստիկանության կողմից հրապարակված տեսանյութն ինչ տեսանյութերից է մոնտաժվել, այդ տեսանյութերի ամբողջական բովանդակությանը ծանոթացանք և տեսանք, որ այդ տեսանյութերն իրականում լրիվ հակառակ բանն են ապացուցում, ինչը, բավականին պրոֆեսիոնալ, բայց անբարեխիղճ մոնտաժի արդյունքում փորձել էր հանրությանը ներկայացվել այլ կերպ »,- ասաց Խուդոյանը՝ նշելով, որ հետագայում դռնբաց դատական նիստերին կանդրադառնան այդ հարցերին և այդ տեղեկատվությունը հասանելի կդարձվեն։
Խուդոյանի խոսքով՝ կհետևեն այն մարդկանց ռեակցիային, ովքեր այս ընթացքում, խախտելով անմեղության կանխավարկածը, խախտելով բոլոր սկզբունքները, նաև՝ բարոյականության սահմաններն անցնելով, իրենց թույլ են տվել կարծիք արտահայտել։ Վերջինս նշեց, որ քրեական գործով առաջիկայում սպասվում են զարգացումներ։
Հարցին, թե արդյո՞ք պատրաստվում են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել, Խուդոյանը նշեց, որ դա Դատախազության լիազորությունների շրջանակներում է՝ իրենց ենթակայության վարույթներում հանցագործության հատկանիշներ հայտնաբերելիս պատշաճ իրավական ընթացք տալ ։ Նա նշեց, որ գուցե որոշ ժամանակ անց այդ հարցը բարձրացնեն։
«Չեմ պնդում, որ մենք վաղը հաղորդում ենք ներկայացնելու՝ ԱԱԾ, բայց այդ հարցն անտեսված չի մնալու»,- նշեց Խուդոյանը։
«Ինչքանով որ տեղյակ եմ, այսօր էլ Դատախազությունում պետք է քննարկում լինի կամ գուցե եղել է արդեն, քրեական գործի ճակատագիրը որոշելու։ Այս ընթացքը ենթադրում է, որ գործը պետք է մեղադրական եզրակացությամբ գնա դատարան»,- ասաց Խուդոյանը՝ նշելով, որ հույս ունի, որ Դատախազության գործընկերներն այնքան հեռատես կլինեն, որ նման որակի, մակարդակի քրեական գործը չեն ուղարկի դռնբաց դատական քննության։
«Անձնական շփման ընթացքում դատախազին նշել եմ, որ ակնկալում եմ, որ այս գործով պետք է շուտափույթ կարճում լինի, որովհետև հակառակը դուրս է գալիս ցանկացած տրամաբանությունից և մեր գնահատմամբ՝ հանցավոր գործունեություն է՝ իրավապահ մարմինների կողմից, որովհետև ակնհայտորեն բացակայում են հիմքերը քրեական ՝ հետապնդում իրականացնելու»,- ընդգծեց Խուդոյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել