ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարդկանց հետաքրքրողն իրենց դժվար կյանքն ու կենցաղն է՝ կորոնավիրուսի օրերին և դրանից հետո 03/16/2020 21:39 | ԼՐԱՀՈՍ
Եվ այսպես, այսօրվանից, այսինքն՝ 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 09:00-ն ներառյալ՝ ժամկետով ՀՀ ամբողջ տարածքում հայտարարված է արտակարգ դրություն։ Որոշումը կառավարությունն ընդունել է միաձայն։
Այս որոշման հետ կապված երկրի վարչապետի ֆեյսբուքյան էջում բազմաթիվ են մեր ժողովրդի արձագանքներն, ընդ որում, ուշագրավն այն է, որ նրանց հիմնական մասը գրում է լատինատառ հայերենով: Ճիշտ կլիներ, վարչապետի էջում արգելվեր հայերենի հանդեպ նման վերաբերմունքի ցանկացած դրսևորում՝ այդ կերպ նաև կխթանվեր մայրենի լեզվի կիրառական արժեքը, գործածումը համացանցում: Բայց այս մասին մեկ այլ անգամ ավելի հանգամանալից կգրեմ:
Իսկ մեր հայրենակիցների այսօրվա մեկնաբանությունների ուսումնասիրությունը՝ կապված արտակարգ դրության հայտարարման հետ, բավական հետաքրքիր են, ընդ որում, նաև նրանով, որ որևէ քաղաքացի հարց չի բարձրացնում, թե ինչու՞ արտակարգ դրության սահմանման համատեքստում բառ անգամ չի ասվում հանրաքվեի հետագա ճակատագրի մասին, ի՞նչ եղավ հանրաքվեն, ե՞րբ է այն տեղի ունենալու և արդյո՞ք տեղի ունենալու է… Այս հարցերն իրականում չեն հետաքրքրում մեր հայրենակիցներին:
Թեպետ դեռ ընդամենը մի քանի օր է անցել այն օրերից, երբ մարզային հանրահավաքներով կամ՝ թավշյա հեղափոխության ոգեկոչման , հոգի կանչելու արարողություններով Նիկոլ Փաշինյանը և ողջ քպական կորպուսը համոզում էին, թե՝ ժողովուրդը, ժողովու՛րդն է պահանջում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե իրականացնել:
Արդյունքում, ի՞նչ է ստացվում, ողջ համացանցում այս թեման հուզում-անհանգստացնում է մե՛կ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանին, մեկ էլ՝ Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին. նրանցից առաջինը ֆեյսբուքում էր այս թեման բարձրացրել, իսկ երկրորդը՝ ԱԺ-ում այս առումով հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին:
Ըստ Բ. Նավասարդյանի՝ ,,հանրաքվեի վերաբերյալ ավելի կոնկրետ եւ հասցեագրված դրույթներ պիտի լինեն արտակարգ դրության մասին որոշման մեջ: Ճիշտ է, անուղղակիորեն ենթադրվում է, որ պետք է ապրիլի 5-֊ին չկայանա, սակայն ցանկալի է, որ դրա վերաբերյալ առանձին դրույթ լինի: Մասնավորապես, քարոզարշավին նույնպես պետք է անդրադարձ լինի,,:
Մինչ այլ կարծիքներ են հայտնվում, թե՝ քանի որ իրավունքի, սահմանադրության ուժով է հետաձգվելու, ուստիև՝ անդրադարձ չի եղել, Նավասարդյանը մնում է իր տեսակետին՝ ,,օրենքի ուժով շատ բաներ են կարգավորվում, բայց ՍԴ-֊ի վերաբերյալ որոշումը պետք է մանրամասնվեր եւ մեկնաբանվեր կարգավորման այն դրույթներով (տվյալ դեպքում Հանրաքվեի մասին օրենքի),,:
Ինչ վերաբերվում է Ա. Ջուլհակյանի հարցին, ապա այս դեպքում պատասխանողը վարչապետ Փաշինյանն էր, որն էլ հայտնեց այն, ինչի մասին իսպառ մոռացել էին հպարտ քաղաքացիները:
Ըստ այդմ՝ «ՀՀ օրենսդրության համաձայն՝ արտակարգ դրության պայմաններում հանրաքվե տեղի ունենալ չի կարող: Հանրաքվեն տեղի կունենա արտակարգ դրության ավարտից հետո ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո: Հանրաքվեի գործընթացը կսկսվի այն կետից, որտեղ, որ ավարտվել էր»,- ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն պետք է տեղի ունենար ապրիլի 5-ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել էր փետրվարի 17-ին, սակայն մարտի 13-ից այն, ըստ էության դադարեցվեց՝ կորոնավիրուսի ահագնացող տեմպերի պատճառով, որը խթանող շատ կարևոր հանգամանք էր հանրաքվեի քարոզարշավը:
Իրականում, այն, որ մարդկանց, հանրությանը, մեր ժողովրդին մեծ հաշվով չի հետաքրքրում փաստացի՝ «7 հոգու աշխատանքից ազատելու» սարքովի հանրաքվեն, որ այն ժողովրդի անունից ներկայացնելը «կատալիզատորության» արդյունք է, հստակ է:
Կարդացեք վարչապետին ուղղված հարյուրավոր հարցերը, հանրաքվեին վերաբերող ոչ մի հարց չեք գտնի: Մարդկանց հետաքրքրում է աշխարհում ահագնացող կորոնավիրուսը, դրա հայաստանյան տարածումը, իրենց դժվար կյանքն ու կենցաղը կորոնավիրուսի օրերին և դրանից հետո:
Հեղինակ Մարինե Մինասյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ