ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կորոնավիրուսով հիվանդ կնոջը թիրախավորել եւ նրա շուրջ ատելության օղակ ստեղծելը համարում են անընդունելի. Զարուհի Հովհաննիսյան 03/16/2020 15:44 | Կորոնավիրուս
«Անգամ իբրեւ թե մարդու իրավունքների վերաբերյալ զգայուն գրառումներ եւ գործունեություն ծավալող անձինք հանիրավի թիրախավորել են տվյալ կնոջը եւ նրա շուրջ ստեղծել են ատելության բավական թիրախավորված շրջան, ինչն անընդունելի է մարդու իրավունքների տեսանկյունից»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսով վարակված Էջմիածնի բնակչուհու դեմ ուղղված ատելության արշավին, որի ականատեսը եղանք անցած մի քանի օրերին սոցցանցերում: Արշավին փաստացի միացել էր նաեւ Խիզախ կին մրցանակակիր Լյուսի Քոչարյանը, որը Ֆեյսբուքում գրել էր. «Կներեք էլի, որ ասեմ, որ այդ կինն անպատասխանատու, խոզ տականք ա, շատ կոպիտ կհնչի՞։ Ինձ թվում ա՝ ոչ այնքան։ Տեսնես՝ ոնց ա իրեն զգում։ Ես, օրինակ, ամոթից ու նեղվածությունից գետինը կմտնեի։ Ասենք կաղերսեի գետնին բացվել ու կուլ տալ ինձ»։
Զարուհի Հովհաննիսյանի խոսքով, անձին թիրախավորելը չի նվազեցնում համակարգի կողմից թերացումներն ու անհրաժեշտ գործողությունների կարեւորությունը, որը տվյալ իրավիճակում, ըստ իրավապաշտպանի, առկա է: « Նաեւ ինձ հասած տեղեկություններով, հնարավոր չէ, որ անձը, ամբողջովին տեղեկացված լինելով իր հիվանդության մանրամասների մասին եւ դրանից բխող բոլոր հետեւանքների վերաբերյալ, ցանկություն ունենա իր հարազատներին նման վտանգավոր հիվանդություն փոխանցել: Այսինքն, այստեղից հետեւում է, որ նա կամ լիարժեք տեղեկացված չի եղել իր առողջական վիճակի մասին կամ իրազեկ չի եղել դրա հետեւանքների մասին»,-ասաց իրավապաշտպանը։
Հիշեցնենք, որ խոսքը Իտալիայից վերադարձած էջմիածնեցի կնոջ մասին, է որը Էջմիածնում վարակի տարածման աղբյուր է դարձել: Կինը առողջական խնդիրներով դիմել է Էջմիածնի հիվանդանոց, որի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչը Էջմիածնի քաղաքապետի մայրն է: Կնոջ մոտ երկկողմանի թոքաբորբ է հայտնաբերվել, սակայն դա նրան չի խանգարել ՝ կազմակերպել որդու նշանադրությունը: Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հաստատել է, որ իր մորը հեռախոսով զգուշացրել են, որ Իտալիայից ժամանած քաղաքացու մոտ թոքաբորբ կա եւ նա էլ հեռախոսով ասել է, որ հիվանդը պետք է դիմի Երեւան ՝
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց։ Փաստացի քաղաքային հիվանդանոցը համապատասխան միջոցառումներ չի ձեռնարկել պոտենցիալ վարակակիր կնոջը մեկուսացնելու համար, բավարարվել է միայն հորդորով՝ դիմել Երեւան: Արդյո՞ք այս օղակը չի թերացել: «Այնքանով, որքանով մենք տիրապետում ենք տեղեկատվությանը, կարծում եմ, բուժհաստատությունը բավարար քայլեր չի ձեռնարկել, որովհետեւ, եթե մենք դա դիտարկում ենք որպես վտանգավոր համաճարակ, կարծում եմ, որ անձը պետք է ինքնագիտակցության վրա թողնված չլիներ եւ բժշկական հաստատությունը պետք է ամեն կերպ թե տեղեկացներ, թե քաղաքային մարմիններին որեւէ սանկցիա իրականացնելու ազդակ հաղորդեր՝ հսկողություն սահմանել , թեկուզ, եթե տանն է մեկուսացված անձը՝ հսկողություն սահմանել կամ տեղափոխել որեւէ վայր, որովհետեւ նախկին դեպքերում մենք ունեցել ենք կոնկրետ անձի եւ նրա հետ շփված անձանց տեղափոխում այլ վայր, ոչ թե թույլ է տրվել անձին գտնվել իր գիտակցության կամ իր պատկերացրած մեկուսացման սահմաններում»,-ասաց Զարուհի Հովհաննիսյանը՝ հիշեցնելով իրանի քաղաքացու նախադեպը:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ տվյալ իրավիճակում, թիրախավորվեց այդ կինը, որը ըստ էության տեղեկացված չի եղել, որ կորոնավիրուս ունի, քանի որ չի թեստավորվել, մինչդեռ, օրինակ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, որը Բրազիլիայից վերադառնալուց հետո ամուսնու հետ մասնակցում էր սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին եւս չի իմացել, արդյո ՞ք վիրուսակիր է, թե ոչ, կամ Վայքի բնակիչը, որը, ինչպես պարզվեց, կորոնավիրուս է ունեցել եւ քարոզարշավի ընթացքում շփվել է վարչապետ Փաշինյանի հետ, շփվել է իր հետ եւ եղել, Զարուհի Հովհաննիսյանն արձագանքեց. «Իհարկե, եթե մարդիկ տեղեկացված չեն իրենց հիվանդության վերաբերյալ, նրանք հանգիստ շրջում են՝ համարելով, որ միգուցե հարբուխ է կամ սովորական թոքաբորբ է կամ կարող է հաղթահարվել որեւէ կերպ: Այս դեպքում , իհարկե, անձը կարող է գործել մեր պատկերացրած միջի վիճակագրական քաղաքացու նման, որոնցից մեկը նաեւ մենք ենք »:
Զարուհի Հովհաննիսյանի խոսքով, խնդիրը համակարգային լինելուց բացի, նաեւ մեր մտածողության խնդիրն է, երբ շատ հաճախ հիվանդություններին լրջորեն չենք վերաբերվում : «Բավական լուրջ հարբուխով հասարակության մեջ շրջում ենք, գնում ենք հանդիպումների, երեխաներին ուղարկում ենք դպրոց ու մանկապարտեզ՝ չմտածելով, որ իր կողքերին կվարակի: Դա մեր մշակույթի մեջ առկա է, սա մեզ համար իհարկե, առկա է, որ փոխենք մեր մշակույթը, սակայն կնոջը թիրախավորել եւ նրա շուրջ ատելության օղակ ստեղծել, համարում եմ անընդունելի: Ինքս արձագանքել եմ եւ ստացել եմ շատ կտրուկ պատասխան կոնկրետ Լյուսի Քոչարյանից, որ ինքն իր անհատական տեսակետն է տարածում , սակայն դիտարկելով, որ նա նաեւ կարծիք ձեւավորող եւ տարածող է, կրծում եմ, որ պետք է մի փոքր չափավորի իր տեսակետները՝ մարդու իրավունքների սկզբունքներին համապատասխան, ինչը նաեւ մարդու անձնական կյանքի գաղտնիության իրավունքն է եւ մարդու նկատմամբ ատելություն չտարածելը»,-շեշտեց իրավապաշտպանը:
Զարուհի Հովհաննիսյանը դատապարտեց կորոնավիրուսով հիվանդ կնոջ լուսանկարների տարածումը սոցցանցերում, ընդգծեց, որ մարդու առողջության գաղտնիության իրավունքը Սահմանադրությամբ է ամրագրված եւ այդ սկզբունքը պահպանվում է թե ՄԻԱՎ-ով հիվանդ մարդկանց պարագայում, թե հոգեկան առողջության հետ խնդիր ունեցողների. «Հատկապես լրագրողները նման բան անելու իրավունք չունեն, որովհետեւ նրանք սովորում են, թե ինչպես պետք է լուսաբանել մարդու իրավունքների խնդիրները»:
Իրավապաշտպանը միմյանց նկատմամբ ավելի զգայուն եւ հոգատար լինելու կոչ արեց՝ հորդորելով իրար մեջ չգտնել պոտենցիալ հանցագործների:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից