Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok կայքն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնելնհնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

«Արտակարգ իրավիճակ, թե արտակարգ դրություն». Գեւորգ Դանիելյան 03/16/2020   19:26  |  Հարցազրույց

ՀՀ կառավարությունն այսօր որոշեց արտակարգ դրություն հայտարարել երկրում մինչեւ ապրիլի 14-ը։  Հարցի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է իրավաբանական գիտությունների դոկտոր Գեւորգ Դանիելյանի հետ։

-  Արդյո՞ք Երկրում կան արտակարգ դրություն հայտարարելու հիմքեր։ Նկատի ունենալով, որ Կառավարությունն այսօր քննարկում է արտակարգ դրություն հայտարարելու հարցը, ապա ի՞նչն է դրա կոնկրետ հիմքը, չկա՞ր ավելի վաղ արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն։

-  Արտակարգ դրությունն ինքնին անվերապահորեն նախընտրելի իրավական ռեժիմ չէ, քանզի այն, ի զորու չլինելով ամբողջովին լուծելու բոլոր խնդիրները, ուղեկցվում է ոչ միայն անձանց իրավունքների անխուսափելի սահմանափակմամբ, այլև բերում է ֆինանսա֊տնտեսական անցանկալի հետևանքների և այլն։ Այն կիրառվում է միայն ծայրահեղ դեպքերում, երբ առկա է սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգ, ինչը հնարավոր չէ հաղթահարել այլ միջոցներով։ Ընդ որում, ավանդաբար այն թյուր մտայնությունն է գերիշխել, թե սահմանադրական կարգին սպառնում են միայն զանգվածային տարաբնույթ անկարգությունները, մինչդեռ՝ սահմանադրական կարգը խոցելի է դառնում նաև տեխնածին, բնածին, համաճարակային ու այլ աղետների արդյունքում, երբ ընդհանուր իրավական ռեժիմի պարագայում այլևս անկարող է լինում արդյունավետ ու համաչափ դիմակայել սահմանադրական կարգին սպառնացող վտանգներին։ Իսկ սահմանադրական կարգի առանցքային բաղադրիչներն են նաև մարդը, որպես բարձրագույն արժեք, ինչպես նաև իր հիմնական իրավունքներն ու ազատությունները։ Կոնկրետ այս դեպքում սոցիալական պետության բաղադրիչը ևս որպես հիմք դիտարկելը խնդրահարույց է, քանզի դա որևէ աղերս չունի պետության սոցիալական քաղաքականության հետ։ Սոցիալական պետություն է ոչ թե սոցիալական քաղաքականություն իրականացնող պետությունը, այդպիսի քաղաքականություն իրականացնում են բոլոր պետությունները, այլ այնպիսիք, որոնք թույլատրելի սահմաններում, ի հաշիվ մյուս սոցիալական խմբերի, արտոնություններ են սահմանում սոցիալական թույլ պաշտպանված խմբերի համար, օրինակ՝ միայն հաշմանդամներին են թույլ տալիս զբաղվել գերշահույթ ապահովող վիճակախաղերի կազմակերպմամբ և այլն։

 Կոնկրետ ե՞րբ պետք է արտակարգ դրություն հայտարարվեր, միայն իրավական խնդիր չէ, այն թելադրված է բազում, այդ թվում՝ միջազգային բնույթի ցուցիչներով։ Մասնավորապես, նախագծով որպես այդպիսի հիմք է ներկայացված նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության  ղեկավարի մարտի 13-ի՝ վարակի տարածումը, որպես պանդեմիա որակելու մասին հայտարարությունը։ Միայն նեղ մասնագետները կարող են սպառիչ դատողություններ անել այն մասին, թե այդ հայտարարության, ինչպես նաև վարակի տարածվածության ու ուղեկցվող այլ ցուցիչների պարագայում կոնկրետ ո՞ր պահին պետք է կիրառվեր կառավարման հատուկ ռեժիմ։ Մենք միայն համեմատություններ կարող ենք անել՝ կապված այն երկրների հետ, որոնք արդեն իսկ օրեր առաջ նախապատվությունը տվել են հատուկ ռեժիմին։

- Կխնդրեինք հստակ սահմանազատել «արտակարգ դրություն» և «արտակարգ իրավիճակ» եզրույթները, դրանցից որն է առավել ազդեցիկ ու արդյունավետ։

- Ցավոք, դեռևս չի ձևավորվել այդ երկու իրավական ռեժիմները միմյանցից սահմանազատելու անհրաժեշտ մշակույթ, ուստի ոչ միայն դրանք անհարկի նույնացվում են, այլև համարժեք չի ընկալվում դրանցից յուրաքանչյուրի իրավական հիմքերն ու նշանակությունը։ Ընդ որում, Արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշման մեջ էլ է մի քանի անգամ շեշտվում որոշ տարածքներում արտակարգ իրավիճակի մասին, այլ հարց, թե ինչո՞ւ արտակարգ իրավիճակի պայմաններում օրենսդրությամբ նախատեսված միջոցները բավարար չեն դիտարկվել։ Ընդ որում, արտակարգ իրավիճակը՝ իրավական ռեժիմի առավել մեղմ տեսակն է, և  պարտադիր չէ, որ արտակարգ իրավիճակի դեպքում հայտարարվի արտակարգ դրություն։ Նկատենք, որ այս պահին էլ շատ երկրներ հայտարարել են ոչ թե արտակարգ դրություն, այլ արտակարգ իրավիճակ։ Գուցե լրատվական աղբյուրներում սխալմամբ կիրառվում է «արտակարգ դրություն» եզրույթը, սակայն զուտ իրավական ասպեկտով խոսքը մեծամասամբ հենց արտակարգ իրավիճակների մասին է։ Խնդիրն այն է, որ արտակարգ իրավիճակի դեպքում գործադիր իշխանության մարմինները ևս կարող են օրենքի ուժով անհրաժեշտության դեպքում կիրառել իրավունքների և ազատությունների զգալի սահմանափակումներ, ընդ որում, այդ միջոցների կիրառման համար ողջամտորեն նախատեսված են առավել օպերատիվ ընթացակարգեր։  Այսպես, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի համաձայն, կարող են կիրառվել սահմանափակումներ՝ կապված ազատ տեղաշարժի, պատսպարման, սեփականության տնօրինման հետ և այլն։ Վերջապես, վարակը կանխելու համար անձին անձնական ազատությունից զրկելու համար ևս արտակարգ դրություն հայտարարելու կարիք չկա, ինչը նախատեսված է որոշման նախագծի ներածական մասում, քանզի այն արդեն իսկ նախատեսված է Սահմանադրության 27-րդ հոդվածով։ Ըստ էության, այդ իրավունքի որևէ լրացուցիչ սահմանափակում չի էլ նախատեսվել նախագծով։

Մյուս կողմից, իհարկե, արտակարգ դրությունը նախատեսում է սահմանափակումների ավելի լայն իրավական հնարավորություն, ինչի համար, այդպիսի իրավական ռեժիմ հայտարարելու հիմքով անհապաղ հրավիրվում է խորհրդարանի հատուկ նիստ, որն էլ իրավասու է Սահմանադրության 120-րդ հոդվածի ուժով վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ համարել առանձին միջոցառումների անցկացումը։ Կրկնում եմ, սա միայն նեղ մասնագետի որոշելիքն է, թե որքանով են անհրաժեշտ լրացուցիչ սահմանափակումները, իսկ հիմնավորումները պետք է սպառիչ արտացոլված լինեն որոշման տեքստում։ Մասնավորապես, միայն մասնագետները կարող են հավաստիացնել, թե մարդկանց ինչ քանակի շփումներն են վտանգավոր, ինչպիսի իրավիճակներում, կա՞, արդյոք,  առաջին անհրաժեշտության ապրանքների շրջանառությունը սահմանափակելու անհրաժեշտություն և այլն։

- Որոշման նախագծի առնչությամբ կան, արդյոք, նկատառումներ, այն համապատասխանո՞ւմ է Սահմանադրության պահանջներին։

- Այն դեռևս լրամշակման փուլում է, հուսանք, որ արդյունքում տեղ չեն գտնի խնդրահարույց դրույթներն ու կվերացվեն օրենսդրական տեխնիկայի թերությունները։  Հանգամանորեն չանդրադառնամ, միայն նկատեմ, որ որևէ կերպ իրավաչափ չի կարող համարվել պարետին անորոշ շրջանակով հայեցողական լիազորություններ վերապահելը։ Սահմանադրությունը չի նախատեսում արտակարգ դրության այնպիսի իրավական ռեժիմ, որի պայմաններում նաև պարետը որոշի իրավիճակից թելադրվող միջոցառումների շրջանակը։ Իրավաչափ մոտեցումն այն է, որ Կառավարության որոշմամբ սպառիչ սահմանվում են այդ միջոցառումները, որոնց ընտրությունը կոնկրետ սահմանված դեպքերում վերապահվում է պարետին։ Ընդ որում՝ նախագծում մի դեպքում խոսվում է պարետի, մեկ այլ դեպքում՝ պարետատան մասին, ինչը ևս ներքին հակասություն է բովանդակում, քանզի որոշմամբ միայն պարետին է վերապահված պարտադիր կատարման ենթակա ցուցումներ տալու լիազորությունը։ Անհիմն է նաև եկեղեցական ծիսակատարություններն արգելելու մասին դրույթը, եթե այն իբր նախատեսում է 20 և ավելի մարդու մասնակցություն։ Այս դեպքում առկա է շփոթ, ինչի արդյունքում ծիսակատարությունը շփոթել են կենցաղային միջոցառումների հետ։ Այո, ոչ եկեղեցական միջոցառումների դեպքում, որպես կանոն, նախապես որոշվում է մասնակիցների շրջանակը, անգամ հրավիրատոմսեր են ուղարկվում, մինչդեռ՝ ծիսակատարությունն ինքնին կարող է անարգել տեղի ունենալ, փոխարենը պետք է իրավասու մարմինները արգելեն պահանջվող թվից ավել մարդկանց մասնակցությունը, ոչ թե բուն ծիսակատարությունը, սա առնվազն անփույթ կարգավորում է։ Եկեղեցին ողջամտորեն կոչ կանի և կնպաստի նվազագույն մասնակիցների շրջանակը, սակայն անկանխատեսելի հիմքով ի սկզբանե ծիսակատարությունն արգելելը խնդրահարույց է։

Անհասկանալի էր նաև օտարազգի մարդկանց ելքի սահմանափակումները, ինչն իրավաչափ կարող է համարվել միայն այն դեպքում, երբ ընդունող պետությունն է փակել մուտքը և այլն։

- Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումը հանրաքվեի գործընթացի վրա, այդ մեկ ամսով կկասեցնի՞ հանրաքվեի գործընթացը։

-  Ոչ, չի կասեցվի։ Նախ, նախանշված օրը, այսինքն՝ ապրիլի 5-ին հարաքվե չի անցկացվի, քանզի Սահմանադրության 208-րդ հոդվածի համաձայն, արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում։ Այս դեպքում, պարզապես, նկատի ունենալով, որ արտակարգ դրությունը հայտարարվել է հանրաքվեի գործընթացն սկսելուց, ինչպես նաև Հանրապետության նախագահի կողմից հանրաքվե նշանակելուց հետո, ապա մինչև արտակարգ դրություն հայտարարելն սկսված հարցը հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները ոչ թե կկասեցվեն, այլ ընդհանուր հիմունքներով կարող է նշանակվել նոր հանրաքվե։ Այսինքն՝ հանրաքվե կարող է նշանակվել արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո: Հանրապետության նախագահը հանրաքվեն նշանակում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` եռօրյա ժամկետում:

Կկասեցվեր, եթե արտակարգ դրություն հայտարարվեր մինչև Հանրապետության նախագահի կողմից հանրաքվե նշանակելը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:29 11/02/2020  |  ՄեկնաբանությունՉկա որեւէ քաղաքական խնդիր, որ հնարավոր չլինի լուծել իրավաչափ եղանակներով. Գեւորգ Դանիելյան
15:06 06/02/2020  |  ՄեկնաբանությունԿկայանա՞, արդյոք, այդ հանրաքվեն, համոզված եմ, որ՝ ոչ ...Գեւորգ Դանիելյան
21:52 05/02/2020  |  ՀարցազրույցՉենք կարող համակերպվել կիսալուծումների, խիստ վիճահարույց նախաձեռնությունների հետ. Գեւորգ Դանիելյանը՝ 37-ի նախաձեռնության մասին
20:15 13/12/2019  |  ՀարցազրույցԴեմ ենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին կենցաղային հարաբերություններում ընտանիքի անդամին հավասարեցնելուն. Գեւորգ Դանիելյան
16:58 12/12/2019  |  ՄեկնաբանությունՄնում է խոսելիս ողջունել ոչ միայն զրուցակցին, այլև՝ գաղտնալսողին. Գևորգ Դանիելյան
11:49 25/11/2019  |  Մեկնաբանություն«Գուցե եւ հնդիկներն էլ են անհրաժեշտ, բայց...». Գեւորգ Դանիելյանի գրառումը
12:23 18/11/2019  |  ԼՐԱՀՈՍՄի պնդեք, թե իբր իրավունքների միջև ընդհանրապես չկա հակասություն. Գեւորգ Դանիելյանը՝ պատգամավորներին
12:46 25/10/2019  |  ԼՐԱՀՈՍԳևորգ Դանիելյան. Հընթացս զուգընկերներին ապօրինի արտոնություններ մի վերապահեք
12:25 12/07/2019  |  ՀարցազրույցԵթե Ստամբուլյան կոնվենցիան չի անդրադառնում «ընտանիքի կոնցեպտին, ի՞նչ նոր խնդիր է լուծում, այդ ո՞ր օրվանից էր բռնությունը դադարել հանցագործություն լինել. Գեւորգ Դանիելյան
10:09 05/07/2019  |  ԼՐԱՀՈՍՍտամբուլյան կոնվենցիան միանշանակ հակասում է ՀՀ Սահմանադրությանը. Գեւորգ Դանիելյան

Արխիվ

[]