ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հատուկ կարեւորություն է ստանում բանակը զերծ պահել վիրուսի տարածումից. Չալաբյան 03/16/2020 10:40 | Մեկնաբանություն
Տառացիորեն երեք օր առաջ, երբ Հայաստանում հաստատվեցին կորոնովիրուսով վարակի 3 նոր դեպքերը, ես գրառում էի կատարել, կոչ անելով դադարեցնել քարոզարշավը, եւ ամենայն լրջությամբ եւ պատասխանատվությամբ պատրաստվել երկիրը համաճարակից պաշտպանելուն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Ավետիք
Չալաբյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ցավոք, այս ընթացքում վարակը սկսեց մեր երկրում արագ տարածվել։ Ինչը սակայն պակաս մտահոգիչ չի՝ վերջին երկու օրերի ընթացքում այն աննախադեպ տեմպերով տարածվեց ողջ աշխարհում։ Իտալիայում, որի հետ մենք բավական ինտենսիվ ավիացիոն հաղորդակցություն ունենք, վարակակիրների թիվը գերազանցեց 21 000-ը, մահացությունը գերազանցեց 1000-ը։
Մեր հարեւան Իրանում վարակակիրները գերազանցեցին 12 000-ը, մահերը մոտենում են 800-ին։ Վարակը սրընթաց ընդգրկեց Ֆրանսիան, Իսպանիան, Գերմանիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, եւ միայն վերջին շաբաթում տարավ 2000-ից ավել կյանքեր ամբողջ աշխարհում։
Այս պահի դրությամբ, բազմաթիվ երկրներ սկսում են գործարկել աննախադեպ մասշտաբի արտակարգ միջոցառումներ։ Իսրայելը եւ Ուկրաինան ընդհանրապես դադարեցրել են իրեն երկիր օտարերկրյա ուղեվորների հոսքը, ԱՄՆ-ը արտակարգ իրավիճակ է հայտարարել եւ փակել է ուղեվորների հոսքը ԵՄ երկրներից, Ռուսասատանը խիստ սահմնանափակել է այդ հոսքը, արտակարգ իրավիճակ է հայտարարել Ղազախստանը։
Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում ժամանակավորապես դադարեցվել է բոլոր այն հաստատությունների աշխատանքը, որտեղ հանրային կուտակումներ են լինում, ներառյալ ռեստորանների, թատրոնների, թանգարանների, եւ այլն։ Աշխարհը կանգնած է վիթխարի տնտեսական վնասների առջեւ, սակայն մինչեւ հիվանդությունից կայուն բուժում գտնելը, սա միակ միջոցն է նրա սըրընթաց տարածումը եթե ոչ կանխելու, ապա գոնե դանդաղեցնելու համար։
Հայաստանում մինչեւ վերջին պահը, բարձրագույն իշխանությունից շարքային քաղաքացու մակարդակով, թեթեւսոլիկ վերաբերմունք էր ցույց տրվում համաճարակին, չնայած շրջակա աշխարհում նրա արդեն իսկ գործած ավերածություններին։
Այսօր մենք այլեւս հապաղելու ժամանակ չունենք, քանի որ չգիտենք, թե քանի իրական վարակակիր կա երկրում (հիվանդությունը զգալի ժամանակ կարող է ընթանալ թաքուն, առանց ընդգծված ախտանիշների), քանի վարակակիր է ժամանում ամեն օր ցանկացած ուղղությունից, եւ մեր սիրատոչոր մշակույթի պայմաններում, ինչ արագությամբ այն կտարածվի համբույրների, գրկախառնումների, եւ նույնիսկ տարրական ձեռքսեղմումների միջոցով։
Եկել է ժամանակը արտակարգ միջոցների ամբողջ երկրի տարածքում՝ հայտարարելու արտակարգ իրավիճակ, արգելելու բոլոր զանգվածային միջոցառումները (ներառյալ հարսանիքները, կնունքները, պատարագները, թատերական ներկայացումները, չասած քաղաքական միջոցառումների մասին), խիստ սահմանափակելու օդային եւ ցամաքային հաղորդակցությունը վարակից արդեն տուժած բոլոր երկրների հետ, հիգիենայի խիստ միջոցների պարտադրումը բոլոր հաստատություններում, ներառյալ դիմակները, թեստերի մեծ քանակությամբ գնումը եւ խոցելի խմբերի պարտադիր թեստավորումը։
Հատուկ կարեւորություն է ստանում բանակը զերծ պահել վիրուսի տարածումից, քանի որ այն կարող է բերել երկրի անվտանգության համար կատաստրոֆիկ հետեւանքների։ Այս նպատակով բանակը հիմա պետք է հնարավորինս մեկուսացնել քաղաքացիական աշխարհից՝ վիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով, իսկ եթե դա տեղի ունենա կոնկրետ դեպքերում, պետք են արագ արձագանքման մեխանիզմներ՝ վիրուսակիրներին մեկուսացնելու համար, այլապես զորանոցային պայմաններում այն կարող է կայծակնային արագությամբ տարածվել զինծառայողների շարքերում։
Սա առավել կարեւոր է Արցախում տեղակայված զորամիավորումների պայմաններում, որոնց նույնիսկ մասնակի կազմալուծումը կարող է պարզապես ճակատագրական հետեւանքներ ունենալ։
Վիրուսը տարածվում է սրընթաց, սակայն արդեն կան երկրներ, որոնք կարողացել են նրա արագ տարածումը կանխել։ Մասնավորապես, Չինաստանը, առաջին հարվածից հետո, կարողացավ լոկալիզացնել վիրուսի օջախը Հուբեյ նահանգում։ Վերջին օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է վարակի ընդամենը 20 նոր դեպք, այն դեպքում, երբ առողջացել եւ հիվանդանոցներից դուրս են գրվել մոտ 1500 հիվանդ, փաստացի արդեն մեկ շաբաթ է հիվանդմերի թիվը Չինաստանում նվազում է։
Չինաստանի, եւ մի շարք ասիական այլ երկրների փորձը մեզ համար շատ կարեւոր է, եւ ցույց է տալիս, որ հստակ պետական արձագանքի եւ ամուր կարգապահության պայմաններում, վիրուսի արագ տարածումը կարելի է սկզբից կանխել, իսկ հետո նրա օջախները կարելի է նաեւ աստիճանաբար լոկալիզացնել եւ մարել։
Մեր բոլորից է կախված, թե որքանով կկարողանանք դա անել Հայաստանում, պաշտպանելով մեր եւ մեր մերձավորների կյանքն ու առողջությունը այս սարսափելի վարակից, եւ հետագա հապաղումն արդեն անթույլատրելի է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ