ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զոհրաբ Մնացականյանն առաջարկեց ՀՀ մուտքի տոտալ արգելք, Արսեն Թորոսյանը համաձայն չէ 03/16/2020 17:28 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ կառավարությունն այսօրվա արտահերթ նիստին, որի օրակարգում կորոնավիրուսով պայմանավորված , արտակարգ դրություն հայտարարելու հարցն է, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը առաջարկեց ավելի լայն սահմանափակում կիրառել ՀՀ տարածք մուտք գործելու եւ դուրս գալու խնդրի հետ կապված։
Նախագծում, որը քննարկման է դրված, առաջարկվում է սահմանափակում մտցնել համաձայն առողջապահության նախարարության կողմից առաջարկվող երկրների ցանկի:
«Մենք կարող ենք ունենալ իրավիճակ, երբ ցանկը, որը հրահանգվում է Առողջապահության նախարարության կողմից, կարող է լինել փոփոխության ենթակա, որը կարող է փոխվել յուրաքանչյուր ուղղությամբ եւ ԱԳՆ-ի ու սահմանապահների համար մենք կարող է ունենանք խառնաշփոթ»,-հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ առաջարկելով Հայաստանի սահման մուտք
Նախարարն ասաց, որ առաջարկվող կարգավորումը կարող է անհատական հարցերի երկար ցանկ առաջացնել, ինչը կարող է անկառավարելի դարձնել իրավիճակը:
Զոհրաբ Մնացականյանն առաջարկեց թույլ տալ ՀՀ մուտք գործել միայն ՀՀ քաղաքացիներին, նրանց օտարերկրյա քաղաքացիություն ունեցող նրանց ընտանիքի անդամներին, դիվանագիտական անձնագրեր ունեցողներին՝ ծառայողական նպատակով, կանոնավոր բեռնափոխադրումներ իրականացնող վարորդներին, ինչպես նաեւ վարչապետի կամ պարեկի որոշմամբ՝ այլ անձանց:
«Նման շարժերի կառավարումը մտավախեցնող է: Սա ավելի է պարզեցնում եւ բացատրելի է դարձնում, թե ով կարող է գնալ եւ գալ»,-ասաց նախարարը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ասաց, որ կարեւոր է համարում այն արձանագրումը, որ արտակարգ իրավիճակում, որում գտնվում ենք, շատ կարգավորումներ կառավարության, վարչապետի եւ կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի որոշումներով արդեն տրվում էին, իսկ արտակարգ դրության ռեժիմը գործիքակազմի առումով արագ գործելու հնարավորություն է տալիս: Ավինյանը նշեց, որ արդեն իսկ սահմանափակումներ ունեինք անցակետերում: Նա ասաց որ Զոհրաբ Մնացականյանի առաջարկը տրամաբանական է:
Արսեն Թորոսյանն ասաց, որ Զոհրաբ Մնացականյանի առաջարկությունը նշանակում է ամբողջական սահմանափակում մտցնել բոլոր ուղղություններով՝ օդային եւ ցամաքային ճանապարհներով: «Պարոն Մնացականյանը առաջարկում է ավելի տոտալ արգելք ՝ մուտքի եւ ելքի, այդ թվում բոլոր երկրների քաղաքացիների արգելքը՝ դեպի ՀՀ»,-ասաց Արսեն Թորոսյանը:
Զոհրաբ Մնացականյանը վարչապետի համար պարզաբանեց, որ առաջարկը ավելի կպարզեցնի կարգավորումը, քանի որ արգելք ունեցող երկրների ցանկը կարող է փոխվել եւ լինել բարդ կառավարելի: Նա ասաց, որ այս կարգավորումը կիրառվում է բոլոր երկրներում, որոնք շարժվում են այս տրամաբանությամբ:
Արսեն Թորոսյանն ասաց, որ կառավարելիության խնդիր չի տեսնում, որովհետեւ սահմանափակումներն Իրանի ու Վրաստանի մասով օրինակ, արդեն իսկ գործում են , իսկ տոտալ սահմանափակումը, ըստ նրա, պակաս ճկունություն կտա:
Վարչապետ Փաշինյանն առաջարկեց օրացուցային ժամկետով առաջնորդվել եւ ամեն օր նոր ցանկ տրամադրել: ԱԳ նախարարը բացատրեց, որ օրինակ ժամը 00.00-ից հետո մարդիկ կարող են գալ եւ ասել, որ չգիտեին կարգավորման մասին: «Մենք ունենք 118 երկրի հետ բավականին լիբերալ ռեժիմ, 46-47 երկրի հետ միակողմանի առանց վիզայի ՀՀ մուտք գործելու թույլտվություն, 70-ից ավել երկրների հետ՝ ՀՀ ժամանելու եւ տեղում վիզա ստանալու իրավունք եւ 118 երկրից մարդկանց կառավարելը լինելու է չափազանց բարդ»,-բացատրեց ԱԳ նախարարը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ կարծիք հայտնեց, որ ճկունությունը պետք է թողնել՝ հակառակ դեպքում, ըստ նրա, մենք աշխարհից կտրվում ենք:
Հիշեցնենք, որ նախագիծը ներկայացնելիս արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ