ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Արտակարգ իրավիճակ, թե արտակարգ դրություն». Գեւորգ Դանիելյան 03/16/2020 19:26 | Հարցազրույց
ՀՀ կառավարությունն այսօր որոշեց արտակարգ դրություն հայտարարել երկրում մինչեւ ապրիլի 14-ը։ Հարցի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է իրավաբանական գիտությունների դոկտոր Գեւորգ Դանիելյանի հետ։
- Արդյո՞ք Երկրում կան արտակարգ դրություն հայտարարելու հիմքեր։ Նկատի ունենալով, որ Կառավարությունն այսօր քննարկում է արտակարգ դրություն հայտարարելու հարցը, ապա ի՞նչն է դրա կոնկրետ հիմքը, չկա՞ր ավելի վաղ արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն։
- Արտակարգ դրությունն ինքնին անվերապահորեն նախընտրելի իրավական ռեժիմ չէ, քանզի այն, ի զորու չլինելով ամբողջովին լուծելու բոլոր խնդիրները, ուղեկցվում է ոչ միայն անձանց իրավունքների անխուսափելի սահմանափակմամբ, այլև բերում է ֆինանսա֊տնտեսական անցանկալի հետևանքների և այլն։ Այն կիրառվում է միայն ծայրահեղ դեպքերում, երբ առկա է սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգ, ինչը հնարավոր չէ հաղթահարել այլ միջոցներով։ Ընդ որում, ավանդաբար այն թյուր մտայնությունն է գերիշխել, թե սահմանադրական կարգին սպառնում են միայն զանգվածային տարաբնույթ անկարգությունները, մինչդեռ՝ սահմանադրական կարգը խոցելի է դառնում նաև տեխնածին, բնածին, համաճարակային ու այլ աղետների արդյունքում, երբ ընդհանուր իրավական ռեժիմի պարագայում այլևս անկարող է լինում արդյունավետ ու համաչափ դիմակայել սահմանադրական կարգին սպառնացող վտանգներին։ Իսկ սահմանադրական կարգի առանցքային բաղադրիչներն են նաև մարդը, որպես բարձրագույն արժեք, ինչպես նաև իր հիմնական իրավունքներն ու ազատությունները։ Կոնկրետ այս դեպքում սոցիալական պետության բաղադրիչը ևս որպես հիմք դիտարկելը խնդրահարույց է, քանզի դա որևէ աղերս չունի պետության սոցիալական քաղաքականության հետ։ Սոցիալական պետություն է ոչ թե սոցիալական քաղաքականություն իրականացնող պետությունը, այդպիսի քաղաքականություն իրականացնում են բոլոր պետությունները, այլ այնպիսիք, որոնք թույլատրելի սահմաններում, ի հաշիվ մյուս սոցիալական խմբերի, արտոնություններ են սահմանում սոցիալական թույլ պաշտպանված խմբերի համար, օրինակ՝ միայն հաշմանդամներին են թույլ տալիս զբաղվել գերշահույթ ապահովող վիճակախաղերի կազմակերպմամբ և այլն։
Կոնկրետ ե՞րբ պետք է արտակարգ դրություն հայտարարվեր, միայն իրավական խնդիր չէ, այն թելադրված է բազում, այդ թվում՝ միջազգային բնույթի ցուցիչներով։ Մասնավորապես, նախագծով որպես այդպիսի հիմք է ներկայացված նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի մարտի 13-ի՝ վարակի տարածումը, որպես պանդեմիա որակելու մասին հայտարարությունը։ Միայն նեղ մասնագետները կարող են սպառիչ դատողություններ անել այն մասին, թե այդ հայտարարության, ինչպես նաև վարակի տարածվածության ու ուղեկցվող այլ ցուցիչների պարագայում կոնկրետ ո՞ր պահին պետք է կիրառվեր կառավարման հատուկ ռեժիմ։ Մենք միայն համեմատություններ կարող ենք անել՝ կապված այն երկրների հետ, որոնք արդեն իսկ օրեր առաջ նախապատվությունը տվել են հատուկ ռեժիմին։
- Կխնդրեինք հստակ սահմանազատել «արտակարգ դրություն» և «արտակարգ իրավիճակ» եզրույթները, դրանցից որն է առավել ազդեցիկ ու արդյունավետ։
- Ցավոք, դեռևս չի ձևավորվել այդ երկու իրավական ռեժիմները միմյանցից սահմանազատելու անհրաժեշտ մշակույթ, ուստի ոչ միայն դրանք անհարկի նույնացվում են, այլև համարժեք չի ընկալվում դրանցից յուրաքանչյուրի իրավական հիմքերն ու նշանակությունը։ Ընդ որում, Արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշման մեջ էլ է մի քանի անգամ շեշտվում որոշ տարածքներում արտակարգ իրավիճակի մասին, այլ հարց, թե ինչո՞ւ արտակարգ իրավիճակի պայմաններում օրենսդրությամբ նախատեսված միջոցները բավարար չեն դիտարկվել։ Ընդ որում, արտակարգ իրավիճակը՝ իրավական ռեժիմի առավել մեղմ տեսակն է, և պարտադիր չէ, որ արտակարգ իրավիճակի դեպքում հայտարարվի արտակարգ դրություն։ Նկատենք, որ այս պահին էլ շատ երկրներ հայտարարել են ոչ թե արտակարգ դրություն, այլ արտակարգ իրավիճակ։ Գուցե լրատվական աղբյուրներում սխալմամբ կիրառվում է «արտակարգ դրություն» եզրույթը, սակայն զուտ իրավական ասպեկտով խոսքը մեծամասամբ հենց արտակարգ իրավիճակների մասին է։ Խնդիրն այն է, որ արտակարգ իրավիճակի դեպքում գործադիր իշխանության մարմինները ևս կարող են օրենքի ուժով անհրաժեշտության դեպքում կիրառել իրավունքների և ազատությունների զգալի սահմանափակումներ, ընդ որում, այդ միջոցների կիրառման համար ողջամտորեն նախատեսված են առավել օպերատիվ ընթացակարգեր։ Այսպես, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի համաձայն, կարող են կիրառվել սահմանափակումներ՝ կապված ազատ տեղաշարժի, պատսպարման, սեփականության տնօրինման հետ և այլն։ Վերջապես, վարակը կանխելու համար անձին անձնական ազատությունից զրկելու համար ևս արտակարգ դրություն հայտարարելու կարիք չկա, ինչը նախատեսված է որոշման նախագծի ներածական մասում, քանզի այն արդեն իսկ նախատեսված է Սահմանադրության 27-րդ հոդվածով։ Ըստ էության, այդ իրավունքի որևէ լրացուցիչ սահմանափակում չի էլ նախատեսվել նախագծով։
Մյուս կողմից, իհարկե, արտակարգ դրությունը նախատեսում է սահմանափակումների ավելի լայն իրավական հնարավորություն, ինչի համար, այդպիսի իրավական ռեժիմ հայտարարելու հիմքով անհապաղ հրավիրվում է խորհրդարանի հատուկ նիստ, որն էլ իրավասու է Սահմանադրության 120-րդ հոդվածի ուժով վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ համարել առանձին միջոցառումների անցկացումը։ Կրկնում եմ, սա միայն նեղ մասնագետի որոշելիքն է, թե որքանով են անհրաժեշտ լրացուցիչ սահմանափակումները, իսկ հիմնավորումները պետք է սպառիչ արտացոլված լինեն որոշման տեքստում։ Մասնավորապես, միայն մասնագետները կարող են հավաստիացնել, թե մարդկանց ինչ քանակի շփումներն են վտանգավոր, ինչպիսի իրավիճակներում, կա՞, արդյոք, առաջին անհրաժեշտության ապրանքների շրջանառությունը սահմանափակելու անհրաժեշտություն և այլն։
- Որոշման նախագծի առնչությամբ կան, արդյոք, նկատառումներ, այն համապատասխանո՞ւմ է Սահմանադրության պահանջներին։
- Այն դեռևս լրամշակման փուլում է, հուսանք, որ արդյունքում տեղ չեն գտնի խնդրահարույց դրույթներն ու կվերացվեն օրենսդրական տեխնիկայի թերությունները։ Հանգամանորեն չանդրադառնամ, միայն նկատեմ, որ որևէ կերպ իրավաչափ չի կարող համարվել պարետին անորոշ շրջանակով հայեցողական լիազորություններ վերապահելը։ Սահմանադրությունը չի նախատեսում արտակարգ դրության այնպիսի իրավական ռեժիմ, որի պայմաններում նաև պարետը որոշի իրավիճակից թելադրվող միջոցառումների շրջանակը։ Իրավաչափ մոտեցումն այն է, որ Կառավարության որոշմամբ սպառիչ սահմանվում են այդ միջոցառումները, որոնց ընտրությունը կոնկրետ սահմանված դեպքերում վերապահվում է պարետին։ Ընդ որում՝ նախագծում մի դեպքում խոսվում է պարետի, մեկ այլ դեպքում՝ պարետատան մասին, ինչը ևս ներքին հակասություն է բովանդակում, քանզի որոշմամբ միայն պարետին է վերապահված պարտադիր կատարման ենթակա ցուցումներ տալու լիազորությունը։ Անհիմն է նաև եկեղեցական ծիսակատարություններն արգելելու մասին դրույթը, եթե այն իբր նախատեսում է 20 և ավելի մարդու մասնակցություն։ Այս դեպքում առկա է շփոթ, ինչի արդյունքում ծիսակատարությունը շփոթել են կենցաղային միջոցառումների հետ։ Այո, ոչ եկեղեցական միջոցառումների դեպքում, որպես կանոն, նախապես որոշվում է մասնակիցների շրջանակը, անգամ հրավիրատոմսեր են ուղարկվում, մինչդեռ՝ ծիսակատարությունն ինքնին կարող է անարգել տեղի ունենալ, փոխարենը պետք է իրավասու մարմինները արգելեն պահանջվող թվից ավել մարդկանց մասնակցությունը, ոչ թե բուն ծիսակատարությունը, սա առնվազն անփույթ կարգավորում է։ Եկեղեցին ողջամտորեն կոչ կանի և կնպաստի նվազագույն մասնակիցների շրջանակը, սակայն անկանխատեսելի հիմքով ի սկզբանե ծիսակատարությունն արգելելը խնդրահարույց է։
Անհասկանալի էր նաև օտարազգի մարդկանց ելքի սահմանափակումները, ինչն իրավաչափ կարող է համարվել միայն այն դեպքում, երբ ընդունող պետությունն է փակել մուտքը և այլն։
- Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումը հանրաքվեի գործընթացի վրա, այդ մեկ ամսով կկասեցնի՞ հանրաքվեի գործընթացը։
- Ոչ, չի կասեցվի։ Նախ, նախանշված օրը, այսինքն՝ ապրիլի 5-ին հարաքվե չի անցկացվի, քանզի Սահմանադրության 208-րդ հոդվածի համաձայն, արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում։ Այս դեպքում, պարզապես, նկատի ունենալով, որ արտակարգ դրությունը հայտարարվել է հանրաքվեի գործընթացն սկսելուց, ինչպես նաև Հանրապետության նախագահի կողմից հանրաքվե նշանակելուց հետո, ապա մինչև արտակարգ դրություն հայտարարելն սկսված հարցը հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները ոչ թե կկասեցվեն, այլ ընդհանուր հիմունքներով կարող է նշանակվել նոր հանրաքվե։ Այսինքն՝ հանրաքվե կարող է նշանակվել արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո: Հանրապետության նախագահը հանրաքվեն նշանակում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` եռօրյա ժամկետում:
Կկասեցվեր, եթե արտակարգ դրություն հայտարարվեր մինչև Հանրապետության նախագահի կողմից հանրաքվե նշանակելը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից