ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աննա Հակոբյանը վերջին արտասահմանյան ուղեւորությունից վերադառնալուց հետո կորոնավիրուսի թեստ չի հանձնել 03/14/2020 16:52 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը վերջին շրջագայությունից վերադառնալուց հետո կորոնավիրուսի թեստ չի հանձնել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Ա.Հակոբյանի մամուլի խոսնակն ասաց, որ նա առաջին անգամ է միայն այսօր առավոտյան է թեստ հանձնել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միասին, բայց մինչ այդ պահպանել է կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտ բոլոր կանոնները։
Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը մարտի 3-7-ը մեկնել էր ԱՄՆ, Բրազիլիա եւ Արգենտինա, որի շրջանակներում Բրազիլիայի հանրապետության մայրաքաղաքում հյուրընկալվել է երկրի Նախագահական նստավայրում (Palácio da Alvorada) և հանդիպել երկրի առաջին տիկին Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուին։
Վարչապետի տիկնոջ խոսնակի փոխանցմամբ, Աննա Հակոբյանն այս օրերին չի ունեցել ջերմություն, թուլության զգացողություն կամ որեւէ այլ ախտանշաններ, որոնք կհուշեին, որ իր մոտ գուցե կա նման խնդիր։
«Կորոնավիրուսի թեստը հանձնել են միայն այսօր առավոտյան, քանի որ իր ինքնազգացողությունը լավ է եղել եւ որեւէ խնդիր չի ունեցել՝ թե այցերի ընթացքում, թե դրանից հետո, երբ մասնակցել է քարոզարշավին։ Թեստը հանձնել են այսօր առավոտյան , վարչապետի հետ միասին, բայց մինչ այդ պահպանել է բոլոր կանոնները»,-ասաց Հասմիկ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ երեկ Ֆեյսբուքի ուղիղ եթերից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ինքն ու տիկինը՝ Աննա Հակոբյանն ինքնամեկուսացվել են Սեւանում եւ պատրաստվում են կորոնավիրուսի թեստ հանձնել:
«Մենք այսօր վերնագիր տեսանք, որ Բրազիլիայի նախագահի թեստը դրական է եղել, այսինքն՝ նրա մոտ հաստատվել է կորոնավիրուսը, իսկ դուք գիտեք, որ մարտի 7-ին Աննան հանդիպում է ունեցել Բրազիլիայի նախագահի տիկնոջ հետ, և նրանց ողջագուրվելու լուսանկարն էր հրապարակվել։ Մենք եկանք Սևանում մեկուսանալու, և առաջին գործողությունը, որ արել ենք, մեր ջերմությունները չափելն էր, ջերմություն չունեինք։ Դրանից հետո էլի ենք չափել, կրկին չկար ջերմություն։ Բայց դրանից հետո եղավ Բրազիլիայի նախագահի պաշտոնական հերքումը, նա հայտնել էր, որ թեստը եղել է բացասական։ Սակայն ամեն դեպքում մենք մեկուսացված կմնանք, վաղն առավոտյան թեստ կհանձնենք, համոզվելու համար, որ ամեն ինչ կարգին է՝ չնայած ինչքան մասնագետների հետ խորհրդակցել ենք, հավանականությունը շատ փոքր է»,- նախօրեի երեկոյան հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի տիկնոջ կողմից կորոնավիրուսի թեստ հանձնելու հարցը սոցցանցերում եւ լրատվամիջոցներում առաջացավ այն բանից հետո, երբ միջազգային լրատվամիջոցները տեղեկացրին Բրազիլիայի նախագահի մոտ կորոնավիրուսի հնարավորության մասին։
Reuters-ի փոխանցմամբ, Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն կորոնավիրուսի ախտորոշման կրկնակի թեստ կանցնի։ Վկայակոչելով Estado de S.Paulo պարբերականը, Reuters-ը նշում է, որ ստուգումը կանցկացվի հաջորդ շաբաթ՝ Բոլսոնարուի մոտ կորոնավիրուսի առկայությունը կամ բացակայությունը ստույգ պարզելու նպատակով: Միջազգային լրատվամիջոցները ավելի վաղ հայտնել էին Ժաիր Բոլսոնարուի մոտ կորոնավիրուսի հայտնաբերման մասին։ O Dia պարբերականը, վկայակոչելով կառավարությունում աղբյուրներին, հայտնել էր, որ Բոլսոնարուի առաջին թեստը դրական արդյունք է ունեցել: Այնուհետեւ նախագահի Facebook-յան էջում հաղորդագրություն էր հրապարակվել, որ թեստի արդյունքը բացասական է:
Նշենք, որ Աննա Հակոբյանի այցելությունը ԱՄՆ, Բրազիլիա եւ Արգենտինա մեկնարկել էր մարտի 3-ին։ Նա Հայաստան էր վերադարձել մարտի 7-ի երեկոյան, իսկ մարտի 10-ից ամուսնու հետ միասին մասնակցել էր սահմանադրական փոփոխությունների «Այո» քարոզչական կողմի քարոզարշավներին։ Կադրերից երեւում է, որ Աննա Հակոբյանն ու վարչապետ Փաշինյանը առանց դիմակի են անցկացրել քարոզարշավը։
Աննա Հակոբյանի խոսնակը մեզ փոխանցեց, որ արտասահմանյան այցերի ընթացքում՝ «ճանապարհին կամ օդանավակայանում դիմակը եւ ալկոգելը վարչապետի տիկինը մշտապես օգտագործել է ։ Ինչ վերաբերում է քարոզարշավին առանց դիմակի մասնակցելու փաստին, Հասմիկ Հարությունյանն ասաց.
«Այո, այդ պահին դեռեւս չկար տեղեկություն, որ Բրազիլիայի նախագահը հնարավոր է ՝ վարակված է կամ ինքն էլ կարող է վարակված լինել, թեեւ երեկ երեկոյան, ինչպես տեսանք, Բրազիլիայի նախագահը իր պաշտոնական էջով հաստատեց, որ ինքը չի վարակվել եւ այդ ամենը կեղծ լուրեր են»։
Խոսնակն ասաց, որ այսօր առավոտյան է զրուցել տիկին Հակոբյանի հետ, նրա ինքնազգացողությունը լավ է, ջերմություն չունի, տրամադրությունն էլ բարձր է։ «Կրկին հորդորում է խուճապի չմատնվել, հետեւել հիգիենայի բոլոր անհրաժեշտ միջոցառումներին եւ հետեւել միայն պաշտոնական լրահոսին եւ համապատասխան կառույցների հրահանգներին»։
Վարչապետի եւ նրա տիկնոջ թեստի արդյունքները պարզ կլինեն մի քանի ժամից։ Հասմիկ Հակոբյանն ասաց՝ Աննա Հակոբյանը վարչապետի հետ միասին դեռ ինքնամեկուսացման մեջ են։
Մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հայաստանում կորոնավիրուսով հիվանդության առաջին դեպքի մասին։ Մարտի 14-ի, ժամը 15.00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդների 15 դեպք, մեկուսացված է 200 անձ։
ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսի առաջին դեպքի մասին ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հայտնել է հունվարի 21-ին։ Մարտի 14-ի դրությամբ ԱՄՆ-ում 1678 հաստատված դեպք է գրանցվել։ Բրազիլիայի առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի նախնական թեստի դրական արդյունքի առաջին դեպքի մասին հայտնել է փետրվարի 25-ին։ Մարտի 14-ի դրությամբ այդ երկրում արձանագրվել է կորոնավիրուսի հաստատված 98 դեպք։ Արգենտինայում առաջին դեպքի մասին երկրի առողջապահության նախարար Հինես Գոնսալես Գարսիան հայտարարել է մարտի 4-ին։ Մարտի 14-ի դրությամբ հաստատված դեպքերը 34-ն են։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին հայտարարեղ աշխարհում կորոնավիրուսի պանդեմիա: Կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեիսուսը հայտնել էր, որ այդ պահի դրությամբ հիվանդության դեպքեր են գրանցվել աշխարհի 114 երկրներում։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից