ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կորոնավիրուսն ու Հանրաքվեն. Որն է գերակա՝ «Բնակչության առողջության պահպանման շահը, թե ՍԴ յոթ դատավորներին աշխատանքից ազատելը 03/14/2020 17:23 | Կորոնավիրուս
Կորոնավիրուսը Հայաստանում նոր թափ է ստանում՝ արդեն ունենք 15 հիվանդ, եւս 200 մեկուսացված անձ, որի պայմաններում Համապետական նշանակություն ունեցող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացումը վիճահարույց է. Խորհրդարանական ընդդիմությունը գտնում է, որ այն չպետք է կայանա, սակայն իշխող ուժի՝ «Իմ քայլի» պատգամավորները որոշ զգուշավորություն են ցուցաբերում իրենց գնահատականներում։
Հանրաքվեի չեղարկումը կարող է տեղի ունենալ միայն երկրում ռազմական եւ արտակարգ դրություն հաստատելու դեպքում, ստեղծված պայմաններն արդյոք բավարար են արտակարգ դրություն հայտարարելու համար։ «Փաստինֆո»-ն թեմայի շուրջ զրուցել է ԱԺ «Իմ քայլը», «ԲՀԿ», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները ներկայացնող պատգամավորների հետ։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը ձեռնպահ մնաց դիրքորոշում հայտնել՝ երկրում արտակարգ դրություն հայտարարելու հարցի վերաբերյալ՝ նշելով, որ այս հարցն իր մասնագիտական տիրույթում չէ, ուստի չի կարող պատասխանել։
«Եթե կասեն, որ դրա անհրաժեշտությունը կա՝ իրավական ընթացակարգերի մասով մասնագիտական կարծիք կհայտնեմ։ Ես չեմ կարող Ձեր հարցին պատասխանել, քանի որ դա մասնագիտական է, այլ բան է, որ շատերն այս հանգամանքը հաշվի չեն առնում ու հետևություններ են անում, սակայն ես այդ գայթակղությանը չեմ տրվի»,-ասաց Գրիգորյանը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի դիտարկմամբ՝ արտակարգ դրություն հայտարարելու համար գոյություն ունեն կոնկրետ կարգավորումներ, հանրաքվեի կասեցումն արտակարգ դրությամբ չի լինում, այլ արտակարգ իրավիճակների հետ կապված օրենքով։ «Ես դրա շուրջ կարծիք չունեմ, ըստ անհրաժեշտության գործողություններն իրականացվում են»,-ասաց Պապոյանն ու ընդգծեց, որ կարևորը ՀՀ քաղաքացիների առողջությունն է և ոչ թե հանրաքվեն։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորի խոսքով, իշխող ուժն իր քայլերն արել է, անում է և կանի քաղաքացիների առողջությունից ելնելով։
Պապոյանն ընդգծեց՝ բոլոր գործողությունների նպատակը ՀՀ քաղաքացիների առողջությունը պաշտպանելն է. «Հիմա կառավարությունն օպերատիվ ռեժիմով աշխատում է, ու մենք էլ որոշ գործողություններ ենք ձեռնարկում, որոնք ստեղծված իրավիճակի տրամաբանության մեջ են։ Գիտեք, դպրոցները, բուհերն ու մանկապարտեզները փակվեցին, կենտրոնական բանկը շատ ակտիվ աշխատում է առկա կանխիկ դրամը նոր դրամական միջոցներով փոխելու ուղղությամբ, բանկերը տարբեր գործողություններ են ձեռնարկում, վարչապետը կոչ արեց չմասնակցել մեծ միջոցառումներին, սրանք բոլորը գործողություններ են, որոնք միտված են մեր քաղաքացիների հանրային առողջության պահպանմանը»։
«Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Գևորգ Պետրոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ բնակչության առողջության պահպանման շահը գերակա է՝ ՍԴ-ն սեփական անդամներով համալրելու ցանկությանը։
«Ես ընդհանրապես հանրաքվեին դեմ եմ, նաև մեր խմբակցությունն է իր դիրքորոշումը հայտնել։ Հիմա արդեն այլ հարց է, թե ինչ հիմքով է չեղարկվում։
Իհարկե, հանրային անվտանգության շահը գերակա է, և անձամբ իմ կարծիքով ճիշտ կլինի չեղարկել հանրաքվեն։ Ի սկզբանե ասել ենք, որ դա ապօրինի գործընթաց է ու չեմ կարծում, թե ՍԴ-ն սեփական ցանկալի անդամներով համալրելու ցանկությունն այնքան կարևոր է, որ գերակայի բնակչության առողջության պահպանման շահին»,-ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավորը։
Ընդդիմադիր երկրորդ խմբակցության՝ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ նշեց, որ եթե հանգամանքներն այնքան են սրվել, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս և պետք է խույս տալ մարդաշատ հավաքներից, վարակի տարածումից, ապա բնականաբար պետք է նման դրություն հայտարարել ու հետաձգել հանրաքվեն։
Հարցին, թե պատգամավորի կարծիքով ներկայումս այդպիսի իրավիճակ կա՞, Սիմոնյանը պատասխանեց. «Ինքներդ եք տեսնում, որ դպրոցները, մանկապարտեզները, հանրային վայրերը փակվում են, ինչ հույս ունեք, որ ապրիլի սկզբին այս իրավիճակն այլևս չի շարունակվի, դրա համար պետք է կանխարգելիչ միջոցառումներ հենց հիմա կազմակերպել»։
Նշենք, որ այսօր լրատվականներից մեկի հետ զրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ հանրաքվեի կասեցման համար օրենքը նախատեսում է 2 ձեւակերպում ՝ ռազմական կամ արտակարգ դրության հայտարարում. «Նշվածով պայմանավորված, եթե համապատասխան ընթացակարգերով կլինեն որոշակի իրավական ակտեր, որոնք կվերաբերեն գործընթացը կասեցնելուն, այդ դեպքում կկասեցվի գործընթացը»:
Ռազմական ու արտակարգ դրություն հաստատելու մասին կարգերը սահմանվում են ՀՀ Սահմանադրության 119-րդ եւ 120-րդ հոդվածներով։
Ըստ այդմ՝ ռազմական դրություն կարող է հայտարարվել՝ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում։ Ռազմական դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Իսկ Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն, եւ ձեռնարկում իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին:
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ