ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փոքր և միջին բիզնեսի եկամտաբերությունն ավելի կնվազի, նրանք ավելի կաղքատանան. Գագիկ Մակարյան 03/13/2020 11:27 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանում փոքր բիզնեսի ներկայացուցիչներն իրենց տարեկան շրջանառությունն ապահովում են Իրանից և Չինաստանից բերված ապրանքները վերավաճառելով, ապա տնտեսական առումով կորոնավիրուսն էական ազդեցություն կարող է ունենալ թե՛ քաղաքացիների գրպանի համար, թե՛ փոքր բիզնեսի տեսանկյունից։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման մտավախություն հայտնեց Հայաստանի գործատուների միության նախագահ, ՀԽ անդամ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը։ Վերջինս ներկայացրեց կորոնավիրուսի հնարավոր բացասական ազդեցությունը տնտեսության վրա։
Տնտեսագետի խոսքով Իրանը և Չինաստանն արտաքին առևտրի երկու կարևոր, խոշոր պետություններ են։ Արտաքին առևտրի ընդհանուր ծավալների մեջ Հայաստանի համար կազմում են մոտ 9 տոկոսը և նրանց բաժին է ընկնում ավելի քան 560-580 մլն դոլար տարեկան շրջանառությամբ, հետևաբար երկու երկրների կորոնավիրուսով վարակվածությունը կարող է ստեղծել մատակարարման խզումներ և այդ երևույթը, ըստ տնտեսագետի, աստիճանաբար նկատելի է.
«Գործող պայմանագրերը կարող են դադարեցվել, նոր պայմանագրեր չեն կնքվի, կամ մատակարարումներ տեղի չեն ունենա, գործուղումներ չեն լինի՝ նոր պայմանագրեր, նոր բիզնես համագործակցություն զարգացնելու համար և դա հատկապես մատակարարման մասով կարող է էականորեն Հայաստանի տնտեսությանը խոչընդոտել։ Այդ նշված գումարի մոտ 85 տոկոսը ներմուծմանն է վերաբերում, այլ ոչ թե արտահանմանը»,-նշեց Գագիկ Մակարյանը։
Վերջինս նկատեց՝ այս երկրները Հայաստանի համար կրկիտիկական են նաև այն պատճառով, որ էժան մատակարարող երկրներ են։ Հայաստանում էժան ապրանքները հիմնականում ներմուծվում են Չինաստանից և Իրանից։ Դրանք էժան սարքավորումներ, տեխնոլոգիաներ, էլեկտրոնային սարքեր են, հագուստ և այլն։
«Քանի որ Հայաստանն ունի աղքատության և գործազրկության խնդիրներ, հետևաբար նաև շատ միկրո և փոքր բիզնեսի ներկայացուցիչներ իրենց առևտուրը, իրենց տարեկան շրջանառությունն ապահովում են այդ երկրներից բերված ապրանքները վերավաճառելով, ապա տնտեսական առումով էական ազդեցություն կարող է ունենալ թե՛ քաղաքացիների գրպանի համար, թե՛ փոքր բիզնեսի տեսանկյունից»,-ընդգծեց Գագիկ Մակարյանը։
Կորոնավիրուսը կհարվածի նաև Հայաստանի զբոսաշրջությանը, փոքր բիզնեսին և հատկապես ծառայությունների ոլորտին։ Գագիկ Մակարյանի խոսքով, եթե մեր ՀՆԱ-ի մեջ ծառայությունների ոլորտն ունի էական դերակատարություն, ապա այս տարի կունենանք նվազումներ։
Տնտեսագետը գտնում է՝ կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված որոշակի կանխարգելիչ քայլեր պետք է կատարի, որը Գագիկ Մակարյանի կարծիքով հստակ նկատելի չէ դեռևս. «ՊԵԿ-ի մաքսային բաժնից կարելի էր տեղեկանալ, թե մատակարարումներն Իրանից և Չինաստանից հատկապես որ տարածաշրջանից են կատարվում, արդյոք այդ տարածաշրջանները կորոնավիրուսի համար կրիտիկական շրջաններ են, թե ոչ։ Եթե այդպիսին է, ապա դրանք շատ արագ պետք է դադարեցվեն։ Մյուս կողմից էլ պետությունը կարող է օգնել, որ դադարեցվող պայմանագրերը ֆինանսական հետևանքներ չունենան, քանի որ ֆորսմաժորային իրավիճակում ենք»,-հավելեց տնտեսագետը։
Փոքր և միջին բիզնեսի եկամտաբերությունն ավելի կնվազի, նրանք ավելի կաղքատանան։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ