ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նման պարզունակ քաղաքականություն իրականացնելը որեւէ հեռանկար չունի եւ միայն բումերանգի էֆեկտ է ունենալու. քաղաքագետը՝ «Հեղափոխության պահապաններ»-ի մասին 03/12/2020 16:55 | ԼՐԱՀՈՍ
«Եթե նման բան կա, դա շատ վատ է, որովհետեւ մեծ հաշվով դա կարող է հիշեցնել Չինաստանի Մաո Ցզեդունի կառավարման ժամանակների խունվեյբիններին (չին. կարմիր պահապաններ, կարմիրգվարդիականներ.,-խմբ), որոնք նույնպես երիտասարդներ էին։ Շատ տխուր է, որովհետեւ, որովհետեւ 21-րդ դարում նման պարզունակ քաղաքականություն իրականացնելը որեւէ հեռանկար չունի եւ միայն բումերանգի էֆեկտ է ունենալու»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով այսպես կոչված, «Հեղափոխության պահապաններ»-ի խմբի գործունեությանը։
Քաղաքագետն ասում է՝ նման խմբավորումների ի հայտ գալը բնորոշ է բոլոր հեղափոխություններին։ «Այդ հիվանդությունը բոլոր հեղափոխություններից հետո լինում է, հարեւան Իրանում «Իսլամական հեղափոխության պահապաններ» են կոչվում, որոնք ստորաբաժանումներ են եւ բանակի բաղկացուցիչ մասն են, Բոլշեւիկյան հեղափոխությունից հետո էլ այդպիսի պահապաններ կային, ժամանակի ընթացքում դրանք դարձան «ՆԿՎԴ»-ները, հայտնի «տրոյկաները», հետո, երբ արդեն խորհրդային ժողովուրդները կամաց-կամաց հիասթափվեցին այդ գաղափարներից, դրանք վերացան եւ երկրում սկսեց փտման պրոցես։ Հայաստանում, կարծում եմ, այդ ցիկլն ավելի արագ կգա»,-նշեց Երվանդ Բոզոյանը։
Տեղեկացնենք, որ այսպես կոչված «Հեղափոխության պահապաններ»-ի խմբի մի ներկայացուցիչ Ֆեյսբուքում տեսանյութ են հրապարակել, ըստ որի շրջապատել են «գյուղապետք» մականունով ներկայացած մի երիտասարդի եւ ստիպել նրան ներողություն խնդրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ նրան վիրավորելու համար։ «Գյուղապետք» մականունով երիտասարդն էլ, ըստ տեսանյութի, այն երիտասարդն է, որը իբր զանգահարել եւ Ֆեյսբուքում հրապարակել է իր եւ այն աղջկա հեռախոսազրույցը, որը Երեւանի մետրոյում «Այո»-ի բուկլետը պատռել եւ նետել էր Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։
Ոստիկանությունից հայտնել են, որ ուսումնասիրում են տեսանյութը։
Վարչապետի «պատիվը պաշտպանողներն» ի դեպ, կազմակերպված սոցցանցային հարձակումներ են գործում այն օգտատերերի ֆեյսբուքյան էջերին, որոնք քննադատում են ՆԻկոլ Փաշինյանին եւ որոնց քննադատությունն իրենց դուր չի գալիս։
Երվանդ Բոզոյանը չի կարծում, թե այդ խմբավորումը Հայաստանում կարող է լուրջ գործունեություն ունենալ. «Ես չեմ հավատում, որ Հայաստանի նման երկրում լուրջ հնարավոր է նման բան անել, կարող է ինչ-որ առանձին խմբեր փորձում են այդ խնդիրը լուծել, կարող է իշխանությունը նրանց խրախուսում է, բայց որպես լուրջ գործընթաց դա չի կարող աշխատել, որովհետեւ Հայաստանում այդ հողը չկա, չկա այն մտայնությունը, որ 21-րդ դարում աշխատեն այդպիսի խմբեր եւ սպառնալիք ներկայացնեն հասարակության այլ շերտերի համար»։
Նկատենք, որ հետհեղափոխական Հայաստանում ահագնացող ու անհանգստացնող երեւույթ դարձած ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը միակողմանիորեն է ընկալվում եւ դատապարտվում։ Մասնավորապես, տարբեր հայտարարություններ գնահատվում են որպես ատելության խոսք բացառապես այն դեպքերում, երբ ուղղված են գործող իշխանությանն ու անձամբ Փաշինյանին, մինչդեռ հակառակ ուղղությամբ նման դրսեւորումները , որպես կանոն , անտեսվում են։ Հիշեցնենք, օրինակ, հայտնի միջադեպը, երբ ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը հրապարակավ հայտարարել էր, որ «քարով կցխի Բակո Սահակյանի գլուխը»։ Իրավապահներն այդ հայտարարությունն ուսումնասիրեցիին եւ , փաստորեն, հանցակազմ չգտան։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/25/2025 08:20 Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:12 Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050 թ.-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը. «Ժողովուրդ»
- 01/25/2025 08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ»
- 01/25/2025 08:00 Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»
- 01/25/2025 07:55 Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
Մեկնաբանություն
- 01/27/2025 17:17 ՀՀ քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման վճարից
- 01/27/2025 17:11 Նախկինում Կիրանցում 38 հեկտար աշնանացան է արվել, այժմ՝ 7 հեկտար. Սարգսյան
- 01/27/2025 13:06 Հրապարակայնորեն նսեմացնել Ցեղասպանությունը, նշանակում է թուլացնել Հայաստանի դիրքերը արդարության համար շարունակվող պայքարում, քաջալերել նրանց, ովքեր ձգտում են ջնջել ճշմարտությունը. Օսկանյան
- 01/27/2025 13:01 Փաշինյանի կողմից փորձ է արվում Ցեղասպանության մեղքը գցել զոհի վրա, գնալ ժխտողականության ճանապարհով. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/27/2025 23:09 Սյունիքի մարզում մի քանի տոննա ալյումինի փաթեթներով բարձված «ԿամԱԶ» է կողաշրջվել
- 01/27/2025 21:41 Մեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը մահացել է
- 01/27/2025 21:07 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ կինը դանակահարել է իր ամուսնուն ծեծի ենթարկած տղամարդուն, որին ներկա են եղել նաև դանակահարվածի ընկերները
- 01/27/2025 20:42 Հրդեհ է բռնկվել Անթալիայի շինհրապարակում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/26/2025 16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում