ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կանխարգելիչ ինչ միջոցառումների է դիմում աշխարհը. Փակվում են դպրոցները, խանութները, սրճարանները, հետաձգվում են կարևոր միջոցառումները 03/12/2020 19:40 | ԼՐԱՀՈՍ
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված իրականացվում են նոր և ավելի խիստ միջոցառումներ։ Իտալիայի կառավարությունը հրամայել է փակել բոլոր խանութները, սրճարաններն ու ռեստորանները։ Նշենք, որ Իտալիայում կորոնավիրուսից մահացության դեպքերը 24 ժամվա ընթացքում 31 տոկոսով աճել է, ընդհանուր մահացածների թիվը հասցնելով 827-ի։
«Մենք փակում ենք խանութները, բարերը, փաբերը, ռեստորանները, գեղեցկության սրահները, բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքներ վաճառող խանութներից և դեղատներից։ Արտադրամասերը կարող են բաց մնալ, բայց պետք է խիստ միջոցառումների իրականացվեն։ Կգործեն նաև բանկերը, փոստերը, ֆինանսական ընկերությունները»,-այս մասին երեկ՝ մարտի 11-ին ասել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն էլ կորոնավիրուսի տարածումից խուսափելու նպատակով չեղյալ է հայտարարել Նուր Սուլթանում Հաղթանակի 75-ամյակին նվիրված զինվորական շքերթը։ Հանձնարարվել է հետաձգել նաև ավելի վաղ ծրագրված միջազգային համաժողովները։ Ղազախստանի առևտրային կենտրոններում չեն գործի նաև կինոթատրոնները։
Դանիայում կորոնավիրուսի վարակվածության դեպքերի աճով պայմանավորված կառավարությունը հանձնարարել է երկու շաբաթով փակել մանկապարտեզները, դպրոցները։ Պետական համակարգի բոլոր ոչ էական աշխատակիցները Դանիայում մարտի 13-ից հնարավորության դեպքում կաշխատեն տնից, հակառակ պարագայում նրանց վճարովի արձակուրդ կտրվի։
Հիշեցնենք, որ երեկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է համաշխարհային համաճարակի՝ պանդեմիայի մասին։
ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը նշել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Չինաստանի սահմաններից դուրս վարակման դեպքերի թիվն ավելացել է 13 անգամ, իսկ այն երկրների թիվը, որտեղ բռնկում է գրանցվել, եռապատկվել է:
Նշենք, որ երեկ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս երեք դեպք։ Վարակվածներից մեկն Իտալիայի քաղաքացի է, իսկ երկուսը՝ Հայաստանի։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից և այժմ գտնվում են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով այս երեք անձանց հետ շփման ամբողջ շրջանակը՝ 57 անձ հայտնաբերվել և մեկուսացվել է։
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է մարտի 1-ին Թեհրանից ժամանած ՀՀ քաղաքացու մոտ։ Նրա հետ շփման շրջանակը՝ 31 անձ մեկուսացված է Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։ Հավելենք, որ Հայաստանում դեռևս խոսք չի գնում ուսումնական հաստատությունները փակելու, ինչպես նաև հանրային միջոցառումները, այդ թվում քարոզարշավը հետաձգելու մասին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ