ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրինագիծը լուրջ վտանգ է ներկայացնում․Արա Զոհրաբյան 03/12/2020 18:03 | Մեկնաբանություն
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրինագիծը լուրջ վտանգ է ներկայացնելու 25 մլն. ՀՀ դրամից ավելի արժեքով գույքի սեփականատերերի, այդ թվում՝ ներդրողների համար, քանի որ հնարավորություն է տալու բարեխիղճ ձեռք բերողից գույքը հետ պահանջել: Նույնիսկ մի քանի անգամ սեփականատեր փոխած գույքը ձեռք բերողի համար ռիսկային է լինելու, քանի որ նա ստիպված պետք է ապացուցի, որ այդ գույքը ձեռք բերելու համար իր կողմից վճարված գումարներն օրինական են: Այս մասին ֆեյսբուքյան իր ջում գրել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրինագիծը լուրջ վտանգ է ներկայացնում։
Նախ պետք է նշեմ, որ համաձայն եմ գործող իշխանության կամ ցանկացած քաղաքացու այն դիրքորոշման հետ, որ պետք է պետությունից հափշտակված գույքը վերադարձվի պետությանը:
Միևնույն ժամանակ դեմ եմ լինելու այն նախագծերին, որոնք կարող են չարաշահումների, «զոհերին» ընտրելու կամայականության կամ ներդրումները վտանգելու հիմքեր ստեղծել:
Ցավոք, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Օրինագիծ) վտանգավոր թերություններ է պարունակում:
Մի քանիսին փորձեմ անդրադառնալ:
Ինչպես գիտեք՝
- Օրինագիծը կիրառվելու է 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ընկած ժամանակահատվածի նկատմամբ.
- դատարանը ղեկավարվելու է գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածով.
- եթե իրավասու մարմինը դատարանում ապացուցում է, որ պատասխանողին պատկանող գույքը չի հիմնավորվում իրավասու մարմնին հասանելի օրինական եկամտի բոլոր աղբյուրների վերաբերյալ տվյալներով, ապա այդ գույքը բռնագանձվում է հօգուտ պետության.
- գույքը ենթակա է բռնագանձման, եթե գերազանցում է քսանհինգ միլիոն ՀՀ դրամը:
ՕՐԻՆԱԳԻԾԸ ՎՏԱՆԳ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԲԱՐԵԽԻՂՃ ԳՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ:
1. Օրինագծով «փոխկապակցված անձ» է հանդիսանում նաև ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, ում տվյալ անձը փաստացի անհատույց կամ շուկայականից էականորեն ցածր գնով փոխանցել է գույք:
Ստացվում է, որ եթե անձը, օրինակ 2000 թվականին անշարժ գույք է ձեռք բերել նախկին պաշտոնյայից կամ նրա հետ փոխկապակցված անձից և ձեռքբերման արժեքը պայմանագրում էականորեն ցածր է նշվել, ապա նա համարվելու է փոխկապակցված անձ այդ նախկին պաշտոնյայի հետ, դրանից բխող բոլոր հետևանքներով:
2. Օրինագծով՝ երրորդ անձի կողմից ձեռք բերված ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա չէ բռնագանձման, եթե վերջինս ապացուցում է, որ.
1) գույքը ձեռք բերելու պահին չգիտեր և ողջամտորեն չէր կարող իմանալ գույքի՝ ապօրինի ծագում ունենալու մասին, և
2) գույքի դիմաց հատուցումն իրականացվել է օրինական եկամուտների օգտագործմամբ:
Սա նշանակում է, որ եթե որևէ քաղաքացի անշարժ գույք է ձեռք բերել մի անձից (որը նախկին պաշտոնյա է կամ նրա հետ փոխկապակցված անձ), բայց չի իմացել կամ չէր կարող իմանալ այդ գույքի ապօրինի լինելու մասին, և եթե գույքի արժեքն ամբողջությամբ ճիշտ արտացոլվել է պայմանագրում, ապա միևնույն է, գնորդ քաղաքացին պետք է ապացուցի, որ իր կողմից վճարված գումարն օրինական է: Եթե չապացուցեց, ապա գույքը նրանից կբռնագանձվի:
Օրինագիծը նշում է նաև, որ բացառությամբ վերոհիշյալ անձանցից (բարեխիղճ ձեռք բերողներ) այլ անձի կողմից ապօրինի ծագում ունեցող գույքի օտարման գործարքները համարվում են առոչինչ:
............................................................
Ամփոփելով վերոգրյալը կարծում եմ, որ այս Օրինագիծը լուրջ վտանգ է ներկայացնելու 25 մլն. ՀՀ դրամից ավելի արժեքով գույքի սեփականատերերի, այդ թվում՝ ներդրողների համար, քանի որ հնարավորություն է տալու բարեխիղճ ձեռք բերողից գույքը հետ պահանջել: Նույնիսկ մի քանի անգամ սեփականատեր փոխած գույքը ձեռք բերողի համար ռիսկային է լինելու, քանի որ նա ստիպված պետք է ապացուցի, որ այդ գույքը ձեռք բերելու համար իր կողմից վճարված գումարներն օրինական են:
Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ նախկինում արտագնա աշխատանքում գտնվող մեր հայրենակիցները կամ որոշ ներդրողներ չեն կարողանալու ապացուցել իրենց գումարների ստացման օրինական աղբյուրները (90-ական թվականների համար գրեթե անհնար է լինելու ձեռք բերման աղբյուրի օրինականությունը հաստատող փաստաթղթեր ներկայացնելը):
Լուրջ խնդիրներ են ունենալու նաև բանկերը և վարկային կազմակերպությունները, որոնք այդպիսի գույքերի գրավադրմամբ վարկեր են տրամադրել:
Օրինագծի մյուս թերություններին ապագայում կանդրադառնամ»,- գրել է Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ