ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առանց «հների վերադարձի բոբոյով» վախեցնելու՝ «այո»-ի քանակն ապահովելն անհնար է լինելու. Վահագն Չախալյան 03/11/2020 23:10 | ԼՐԱՀՈՍ
«Ես վստահ եմ, որ իրենք իջնելով գետին հասկացել են, որ համացանցում տիրող իրավիճակը, ֆեյքերի ուռաները եւ իրականությունը իրար չեն համապատասխանում, մարդիկ ուզում են հասկանալ, դեռ քանի՞ տարի պիտի մերժեն նախկիններին»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Բոյկոտ» նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ Վահագն Չախալյանը՝ անդրադառնալով ապրիլի 5-ին սպասվող հանրաքվեին ։
«Բոյկոտ» նախաձեռնությունն առաջիկայում քարոզարշավ կսկսի։ Այս նպատակով արդեն հանգանակություն են սկսել։ Ըստ ամենայնի, «Բոյկոտ»-ը քարոզարշավը կմեկնարկի մայրաքաղաքից։
«Մենք դեռեւս փետրվարի 13-ին էինք հայտարարել, որ այդ հանրաքվեն ապօրինի է, մենք հայտարարել էինք, որ հարցը կարելի էր լուծել առանց հանրաքվեի եւ այս իրավիճակում, երբ հասարակությունը առանց այն էլ պառակտված է, ավելորդ անգամ իրավիճակը սեւ-սպիտակի բաժանելը վտանգավոր է։ Իհարկե, մենք հասկանում ենք, որ առանց այդ բաժանման, առանց «հների վերադարձի» պայմանական բոբոյով վախեցնելու, «այո»-ի քանակն ապահովելն անհնար է լինելու»,-կարծում է Վահագն Չախալյանը։
Նրա խոսքով, իշխանությունները հերթական անգամ փորձում է մանիպուլացնել ժողովրդին, ասել, որ այ տեսեք, եթե «այո» չասեք, հները կվերադառնան։ Չախալյանի համոզմամբ, սա հավելյալ պառակտում է առանց այն էլ պառակտված հասարակությունը։
«Մեր բոյկոտը անվանել ենք «Բոյկոտի եւ համերաշխության հաստատման շտաբ» եւ մեր քարոզարշավն էլ այդ համերաշխության ու միասնության գաղափարների շուրջ ենք տանելու»,-ընդգծում է մեր զրուցակիցը՝ շարունակելով. «Մարդկանց բացատրելու ենք, որ չտրվեն ավելորդ զգացմունքների, չընկնեն սեւերի ու սպիտակների թակարդը։ Անշուշտ, մենք հայտարարել ենք, որ բոլոր նրանք, ովքեր թալանել են երկիրը, ըստ օրենքի, եթե փաստեր կան, պետք է պատասխանատվության ենթարկվեն, բայց այսպես հայտարարել, որ բոլորը մեղավոր ու հանցագործ են, անընդունելի է մեզ համար»։
Նշենք, որ նախօրեին արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Այո» քարոզչական կողմը ակտիվ քարոզարշավի մեկնարկը տվեց Սյունիքում։ Նիկոլ Փաշինյանի հանդիպումների ժամանակ կարմիր թելի պես անցնում է Սահմանադրական դատարանի գործող կազմը այսպես ասած, նախկինների հետ ասոցացնելու նրանցից ազատվելու անհրաժեշտության մասին թեզը։ Հիշեցնենք, որ հանրաքվեով իշխանությունը մտադիր է Սահմանադրության մեկ հոդվածի փոփոխությամբ դադարեցնել ՍԴ գործող 9 դատավորներից 7-ի՝ այդ թվում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները, որոնց Նիկոլ Փաշինյանը համարում է «քոչարյանասերժական ժառանգության վերջին մնացորդը»։
Վահագն Չախալյանի խոսքով, «Այո» քարոզչական կողմը դիմում է մանիպուլյացիայի եւ չի խոսում բուն նյութից, թե ինչի համար է կազմակերպվել հանրաքվեն։ «Չնայած սրան, մարդիկ հասկանում են, որ նախկիններին 2 տարի առաջ են մերժել եւ ամեն 2 տարին մեկ նախկիններին մերժել հնարավոր չէ։ Քաղաքացիների մեծամասնության համար այդ հայտարարություններն այնքան էլ համոզիչ չեն։ Չգիտեմ, «Այո»-ի շտաբը ինչ հնարքով է կարողանալու ապահովել անհրաժեշտ քանակի քվեներ»,-նշում է Չախալյանը հարցնելով, թե արդյո՞ք նախկին չէ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Հարցին, հաշվի առնելով, որ հանրաքվեի դրված հարցը իշխանությունն ամենաբարձր մակարդակով մանիպուլացնում է, վտանգ չկա՞, որ հետագայում նույն ճանապարհով իշխանությունը կփորձի , օրինակ հանրաքվեով անցկացնել աղմկահարույց Ստամբուլյան կոնվենցիան՝ կրկին օգտագործելով քարոզչության մանիպուլյատիվ մեթոդները, Վահագն Չախալյանն ասաց. «Մենք երեկ հայտարարել ենք, որ պետք է հստակ բարձրաձայնվի դիրքորոշումը նույն Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված, որովհետեւ, այո, մենք տեսնում ենք վտանգ։ Մենք նաեւ տեսնում ենք վտանգ, որ եթե «այո»-ն հաղթի, սահմանադրական ճգնաժամ է լինելու ու հստակ չէ, թե այն որքան է տեւելու»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ