ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արյունդ կխմեմ. տուժողը՝ «Զոդի» կամրջի ավտովթարի գործով ամբաստանյալին 03/11/2020 16:19 | Դատական ռեպորտաժներ
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ մեկնարկել է «Զոդի» կամրջի վթարի գործով դատաքննությունը։
Դատական նիստին մեղադրող դատախազը հրապարակեց գործով ամբաստանյալ Սողոմոն Հակոբյանի մեղադրական եզրակացությունը։ Ամբաստանյալն իրեն ամբողջությամբ մեղավոր չճանաչեց, ինչը գործով տուժող կողմի մոտ բուռն արձագանք առաջացրեց։ Տուժողն իր բարկությունն արտահայտեց՝ նշելով.
«Արյունդ կխմեմ»։
Նախագահող դատավորը կարգի հրավիրեց կողմերին՝ նշելով, որ, թեև հասկանում է բոլոր հույզերը, բայց հարկ եղած դեպքում կկիրառի դատական սանկցիա։
Ամբաստանյալն ասաց, որ մեղավոր է նրանում, որ կորցրել է գիտակցությունը, դուրս է եկել հանդիպակաց գոտի և ստեղծել է վթարային իրավիճակ։
«Այն ընթացքում, որ ես մեքենայից դուրս եմ եկել, ես իմ գիտակցությունը կորցրած եմ եղել։ Ես նստած եմ եղել այդ երկու մեքենայի մոտ, մի ոտքը կոտրված, մյուսը՝ դուրս ընկած։ Ոչ մի օգնություն չէր գալիս։ Ժողովուրդը հեռվում կանգնած, ապարատը ձեռքերին նկարում էին, ոչ մեկը մոտիկ չէր գալիս օգնության համար։ Մեղավոր են նաև հրշեջները, որովհետև ուշ են եկել։ Այդ ընթացքում, եթե լիներ երկու կրակմարիչ, կրակը հանգիստ կարող էր մարել»,- ասաց Հակոբյանը։
Գործով տուժողներից մեկը նշեց, որ ճիշտ չէ այն պնդումը, որ մարդիկ օգնություն չեն ցուցաբերել։ Նրա խոսքով՝ նույնիսկ այրվածքներ ստանալով, օգնություն են ցուցաբերել և նույնիսկ նրանցից մեկը հոգեկան հիվանդություն է ստացել՝ օգնություն ցուցաբերելու հետևանքով։
«Օգնել է Ժենիկ Սմբատյանին։ Քաշել է ձեռքերով, որ դուրս գա։ Ձեռքերը մնացել են ձեռքերին»,- ասաց տուժող Ժենիկ Սմբատյանի քույրը, ով ևս եղել է հրդեհվող մեքենայում և սույն գործով տուժող է։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Սողոմոն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիալով տրանսպորտային միջոցի վարորդ, ունենալով AB կարգի վարորդական իրավունքի վկայական, վարելով «Տոյոտա Հիլուքս» մակնիշի 096 FF 96 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, խախտել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները և ճանապարհային երթևեկության կանոնները, որն անուշությամբ առաջացրել է յոթ մարդու մահ, և չորս մարդու առողջությանը պատճառվել է ծանրության և ծանր մարմնական վնասվածքներ, որպիսի գործողություններն արհայտվել են հետևյալում.
2019 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Սողոմոն Հակոբյանն իր վարած «Տոյոտա Հիլուքս» մակնիշի 096 FF 96 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով ընթալով Երևան-Մեղրի ավտոճանապարհով դեպի Երևան քաղաք, Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի կամրջի ավտոճանապարհահատվածում իրականացնելով իր վարած ավտոմոբիլի ընթացքի ոչ պատշաճ և վտանգավոր կառավարում, այն է՝ ավտոմոբիլը դուրս բերելով հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմաս և իրականացնելով ձախակողմյան երթևեկություն, իր վարած ավտոմեքենան բախվել է այդ ուղեմասով դեպի Երասխ ընթացող Վաչագան Միշայի Ասլանյանի վարած "Գազել” մակնիշի 2304 Լ հաշվառման համարանիշի երթուղային ավտոմեքենային, որի արդյունքում տեղի է ունեցել պատահարը, տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն և թույլ տվել ՃԵԿ-ի 2-րդ ու «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3 կետերի պահանջին հակասող գործողություն, դրանով իսկ պայմանավորվել տվյալ պատահարի առաջացումը՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից, որից անմիջապես հետո "Գազել” մակնիշի 2304 Լ հաշվառման համարանիշի երթուղային ավտոմեքենայի հետնամասին է բախվել Կարեն Կարապետի Նուրիջանյանի վարած «Վազ-21063» մակնիշի 35 LQ 998 հաշվառման համարանիշի ավտոմեքենան առաջամասով և նույն պահին «Տոյոտա Հիլուքս» մակնիշի 096 FF 96 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի բախման հետևանքով «Գազել» մակնիշի 2304 Լ հաշվառման համարանիշի երթուղային ավտոմեքենայի շարժիչի տեղամասում գազի համակարգից առաջացած գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել «Գազել» մակնիշի 2304 Լ հաշվառման համարանիշի երթուղային ավտոմեքենայում, որը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի 096 FF 96 հաշվառման համարանիշի և «Վազ-21063» մակնիշի 35 LQ 998 հաշվառման համարանիշի ավտոմեքենաներում և վթարի ու դրա հետևանքով գազի համակարգից արտահոսած գազից առաջացած հրդեհի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է «Գազել» մակնիշի 2304 Լ հաշվառման համարանիշի երթուղային ավտոմեքենայի վարորդ 06.01.1962թ. ծնված Վաչագան Միշայի Ասլանյանի և վերջինիս ուղևորներ 01.12.1965թ. ծնված Անահիտ Քաջիկի Բաբայանի, 19.11.2003թ. ծնված Գայանե Արմանի Բադալյանի, 03.02.1996թ. ծնված ժենիկ Մաթևոսի Սմբատյանի, 22.10.1999թ. և ծնված Աստղիկ Տիգրանի Ավետիսյանի, 19.01.1964թ. ծնված Սոֆյա Ցուրիի Ոսկանյանի և 14.05.1999թ. ծնված Ծաղիկ Հովհաննեսի Համբարձումյանի մահ, ուղևորներ 03.12.1984թ. ծնված Ռուզաննա Արծրունու Հակոբյանի, 17.06.1991թ. ծնված Գագիկ Սամվելի Ղուկասյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս, իսկ 05.07.2006թ. ծնված Արսեն Արմանի Միքայելյանի և 25.09.2011թ. ծնված Նարե Ռազմիկի Գրիգորյանի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ