ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ-ն քոչարյանասերժական ժառանգության վերջին մնացորդն է Հայաստանում և այն պետք է հեռանա. Նիկոլ Փաշինյան 03/10/2020 12:01 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «այո»-ի քարոզարշավ է իրականացնում Ագարակում։ Նրան ուղեկցում են Տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Նա քարոզարշավի ընթացքում կրկին խոսել է 2018թ-ին տեղի ունեցած հեղափոխության մասին։
«Շատերը պատկերացնում են, որ դա մարտի 31-ին սկսվեց մայիսի 8-ին ավարտվեց, սակայն դա շատ ավելի շուտ է սկսվել։ Ասում են՝ դա ես եմ սկսել, բայց դա ես չեմ սկսել, դա մենք ենք սկսել, ամեն մեկս, մեր մտածածով, մեր տեսածով, մեր ներսում մեզ ուտելով ու եռալով»,-ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ մարտի 31-ին տեղի ունեցածը ժողովուրդը ներսում սկսված հեղափոխության կուլմինացիան է եղել. «Շատ կարևոր է արձանագրել, որ այդ հեղափոխությունը հաղթանակել է, բայց չի ավարտվել։ Այո, մայիսի 9-ին մենք ուրիշ Հայաստանում արթնանանք, իրար հետ ուրիշ Հայաստան ստեղծեցինք, բայց այս ուրիշ Հայաստանի շենքերի խնդիրը չլուծվեց մայիսի 9-ին, գործազրկության, աղքատության խնդիրները չլուծվեցին մայիսի 9-ին։ Մայիսի 9-ին լուծվեց համակարգային կոռուպցիայի հարցը, բայց կաշառակերության հարցը չլուծվեց մայիսի 9-ին»։
Վարչապետը՝ ցույց տալով բուկլետները, նշել է, որ դրանում անուն-ազգանունը գրելու համար բաց թողնված հատված կա և քաղաքացիները կարող են գրել իրենց անունն ու պահել որպես հուշանվել։
«Պահեք, որպես հիշողություն, որ ամեն անգամ այս փաստաթղթին նայելիս հիշեք մեր պայմանավորվածությունը,մեր պայմանագիրը, որ չենք շեղվելու հեղափոխության արժեքներից, հիշեք, որ ձեզնից յուրաքանչյուրը հեղափոխության առաջնորդ է»,-ասել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով, բոլորը նույնքան կարևոր ու իրավատեր են, սակայն բազմաթիվ առաջնորդներով երկիրը կառավարելու համար խնդիր կա. «Դրա համար ասում ենք՝ պետք է ունենանք սահմանադրական իրականություն ու սահմանադրական ինստիտուտներ։ Այսօր ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է հավակնել և՛ պատգամավորի կարգավիճակին, և՛ քաղաքապետի կարգավիճակին, և՛ ավագանու անդամի կարգավիճակին, և՛ վարչապետի կարգավիճակին։ Ով ուզում է դուրս գալ ժողովրդի առաջ, իր ասելիքն ասել, այո՛, նրա իրավունքներն ապահոված են»։
Նրա խոսքով, ՀՀ-ում բոլոր խնդիրները սկսվել են, այդ թվում ընտրությունների կեղծումներով, և ՍԴ-ն, ըստ էության, դարձել է տանիք բոլոր ընտրակեղծիքների համար։
«Մենք ասում ենք, որ այս Սահմանադրական դատարանը պետք է փոխվի և Հայաստանում լինի գործող Սահմանադրության համապատասխան ՍԴ, բայց այս թեմայով ավելի մանրամասն ես կխոսեմ Մեղրիի հանրահավաքում։ Այսօր ժողովրդի կողմից մերժված մարդիկ կան, մտածում են, որ իրենց շահերը պաշտպանելու համար ՍԴ են ստեղծել, դրան տվել են անսահմանափակ լիազորություններ, որպեսզի այն կայացնի իրենց համար բարենպաստ որոշումներ։ Չի՛ կարող լինել այդպիսի բան, որովհետև չի կարող լինել որևէ մարմին, որը վեր է ժողովրդից։ Հանրաքվեի շնորհիվ ևս մեկ անգամ վերահաստատելու ենք դա»,-ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ բոլոր ժամանակների համար մեկընդմիշտ պետք է պարզ լինի, որ ՀՀ-ում բարձրագույն իշխանությունը պատկանում է ժողովրդին և որևէ մեկն իշխանությունը ժողովրդից ոչ միայն չի կարող վերցնել, այլև չի կարող թակարդ կառուցել ինչ-որ հարմար պահի համար։
«Ժողովրդի իշխանությունը Հայաստանում այլևս որևէ մեկը չի կարող խլել, և ես չեմ ուզում ասել ու չեմ էլ ասի, որ ես դա թույլ չեմ տա, ուզում եմ ասել՝ համոզված եմ դուք դա թույլ չեք տա։ Ես ո՞վ եմ, ես ընդամենը ՀՀ-ի հպարտ քաղաքացի եմ։ Ամեն անհատ ունի իրավունք, բայց մեր ուժը մեր միասնության մեջ է, քաղաքացիների համախմբի, որը կոչվում է ժողովուրդ»,-շեշտել է վարչապետը։
Նրա գնահատմամբ, Հայաստանում չի կարող լինել որևէ մարմին, որը չի ներկայացնում ժողովրդին, իսկ ՍԴ-ն այսօր ժողովրդի ներկայացուցիչը չէ ու պետք է հեռանա. «Ինքը քոչարյանասերժական ժառանգության վերջին մնացորդն է Հայաստանում և ՍԴ-ն պետք է հեռանա»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ