ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չհայտնվենք կոտրած տաշտակի առջև… ազգովի 03/10/2020 15:08 | Վերլուծություններ
Եթե 2018 թվականի ապրիլին թավշյա հեղափոխությանն «այո» ասողները և երկրում տեղի ունեցող փոփոխություններն ընտրողները հայության զգալի մասն էին կազմում, ապա դրան հաջորդող երկու տարիների ընթացքում փոփոխությունների առկա ընթացքին հետևելով այն ընտրողների թիվը ոչ միայն էապես նվազել է, այլև զուգահեռաբար, խորը հիասթափություն ապրողների բանակն է ավելացել:
Իրականում, խելամիտ մարդկանց հետ զրուցելով հասկանում ես՝մարդիկ ինչ էին մտածում. Կարծում էին, թե հեղափոխությամբ նոր բացված դուռը զարգացման ճանապարհ է բաց անելու, որը շահեկան է լինելու և՛ հասարակության համար, և՛ պետության համար: Բայց…
Բայց ի՞նչ տեղի ունեցավ հեղափոխական էյֆորիայի առաջին ալիքից քիչ անց, Երևանի ավագանու, քաղաքապետի ընտրության ժամանակ:
Տեղի ունեցավ գրեթե նույնը, ինչ այսօր, հեղափոխությունից երկու տարի անց է տեղի ունենում, երբ Փաշինյանը «Հանրաքվեին՝ Այո» ասելու է կոչում հանրությանը, դրանով պայմանավորելով անցած 2 տարիների ընթացքում խոստացված, սակայն չլուծված խնդիրները, ՀՀ քաղաքացուն խոստացված, սակայն չապահովված զարգացումն ու կենսամակարդակի բարձրացումը: Այն ժամանակ Փաշինյանն ասում էր, թե մարդիկ դրսերում ոտքերը կախ են գցել՝ տեսնեն հեղափոխությունն ինչ ընթացք է ունենում, ասում էր՝ ա՛յ, եթե դուք գնաք և ընտրեք մեր թեկնածուին, ապա ներդրումների հոսքը կհեղեղի Հայաստանը: Այդ օրերից անցել են բազմաթիվ ամիսներ և արդեն շուտով՝ երկու տարի: Դրան հաջորդել է նաև հիմնական՝ ԱԺ ընտրությունը և ժողովրդի՝ Փաշինյանին տրված 70-տոկոսանոց քվեն, սակայն ներդրողները դեռ շարունակում են ոտքերը կախ գցած պահել:
Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ և՛ այն ժամանակ, և՛ հիմա, այսինքն՝ արդեն 3-րդ ընտրությունը տեղի է ունենում «ի աջակցություն թավշյա հեղափոխությանը» դրոշի ներքո, որի հիմնական-ճանաչելի դրոշակակիրն, ըստ էության, մեն-միայն Նիկոլ Փաշինյանն է: Այսինքն, հանրությունը, ընտրողը որպես տեսանելի կերպար գործ է ունենում բացառապես Նիկոլ Փաշինյանի հետ: Ավագանու ընտրություններում թեպետ «Իմ քայլը» կուսակցության ցուցակը գլխավորում էր ներկա քաղաքապետ Հայկ Մարությանը, ժողովուրդը գնում էր ընտրելու ոչ թե ներկայացվող ավագանու կազմին կամ դրա առաջին համարին, այլև Նիկոլ Փաշինյանին, որը թևերը քշտած մտավ ընտրապայքարի մեջ՝ վերահաստատելով, որ ընտրությունն իր և այլոց միջև է:
Ավելին, հենց այստեղ էր, որ Մարությանի բերանով հիմք դրվեց հասարակությունը սևերի ու սպիտակների բաժանելուն, որն առայսօր շարունակվում է՝ ավելի ու ավելի խորացնելով բաժանումը: Բնականաբար, ԱԺ ընտրությունը կուլմինացիան էր, որին հաջորդող ժամանակահատվածում էլ «Սերգո ջաները» լավ չապրեցին, թեպետ սպիտակները սևերի դեմ պայքարում էին, իշխանության խոսքով՝ ժողովրդից «թալանածը հետ բերում», բայց թե ու՞ր էր այն գնում, մարդիկ իրականում չգիտեն և տեսանելի չեն համարում: Ամեն դեպքում, մասնագետների գնահատմամբ, այն բյուջե չի մտնում:
Հիմա, բացարձակ իշխանության հասնելու համար Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է լուծել մի խնդիր ևս, որը իրականում ոչ թե խնդիրն է, այսինքն՝ նոր սահմանադրության հանրաքվեն, այլ ուղղակի ներկա սահմանադրության մի կետի փոփոխությունը, այն է՝ գլոբալ խնդրի դետալներից մեկը: ՈՒղղակի բացարձակ իշխանություն ունենալու համար Փաշինյանին «վռազ» պետք է այդ մեկ դետալի հարցը լուծել:
Բնականաբար, իշխանությունն իրապես նվազման գնացած իր էլեկտորատին երկար-բարակ չի նստելու բացատրի, թե ինչ և ինչու են դա ուզում, մանավանդ, այն, ինչի գնում են, օրենքի շրջանակում էլ չէ: ՈՒստի ինչպես նախորդ երկու ընտրությունների ժամանակ, հիմա էլ Փաշինյանի անձն է դերակատար դառնում: Այսինքն՝ ընտրողին ասվում է՝ «Այո» ասելով, ընտրում ես Փաշինյանին և հեղափոխությունը: Եվ գիտե՞ք, որն է ուշագրավը՝ 2018 թվականի սեպտեմբերից՝ Երևանի ավագանու ընտրությունից մինչ օրս ընտրողին առաջարկվող ընտրությունն այսպես ասած՝ ավանսով է, հավատի, խոստումների վրա է հենված: Նաև՝ շոուների: Ասենք, Երևանի քաղաքապետարանը օպերայի տարածքում 2 սրճարան ապամոնտաժեց և հանգիստ նստեց տեղը: Հիմա, հանրաքվեի համատեքստում քաղաքապետը մի երկու ինքնակամ կառույց էլ կքանդի՝ ասֆալտին փռելով, մի երկու սրճարան էլ կապամոնտաժի, մի երկու հոգի աշխատանքից կազատվեն և ժողովուրդը կասի՝ այո, այս ՍԴ-ն պիտի փոխվի, որ մենք լավ ապրենք, որ հեռուներում ոտքերը կախ գցած ներդրողները գան, որ ներգաղթ լինի, որ տուրիզմը զարգանա, որ կորոնավիրուսը նահանջի, որ գարունները գան ու չգնան…
Բնականաբար, այն, որ «Ոչ»-ի և «Այո»-ի հակադրությունը սև-սպիտակի, հեղափոխական-հակահեղափոխականության համատեքստում չընթացավ, բացառապես ոչականների ջանքն է, թեպետ հանրաքվեի՝ «Այո»-ի հաղթանակից հետո հասարակությանը սևերի ու սպիտակների բաժանելու գործընթացն առավել վուլգար բնույթ է ստանալու, իսկ հեղափոխական օրերի Նիկոլի ու այսօրվա Փաշինյանի միջև անդունդը խորանալու է Պուշկինի «Ոսկե ձկնիկը» հեքիաթի պառավի հետ տեղի ունեցածի նմանությամբ:
Իսկ կոտրած տաշտակի առջև ազգովի ենք կանգնելու:
Հեղինակ՝ Մարինե Մինասյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ