ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ի՞նչ սպասել նավթի գների կտրումկ անկումից 03/10/2020 11:28 | ԼՐԱՀՈՍ
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել նավթի գների անկման վերաբերյալ:
«Հանգստյան օրերի ընթացքում, մինչ Հայաստանը ակտիվ քննարկում էր վարչապետի կողմից բուկլետների բաժանումը, մետրոյի աղջկա անսովոր դեմարշը, և Կուրթանի երիտասարդի արդարացի ընդվզումը, մեզ շրջապատող աշխարհում իրապես աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ՝ նավթի բորսայական գինը տառացիորեն երկու օրվա ընթացքում գահավիժեց մեկ բարելի դիմաց 52 դոլարից 32 դոլար, կորցնելով միանգամից իր արժեքի 40%-ը: Այսպիսի բան մոտ 30 տարի տեղի չէր ունեցել, ու թեև Հայաստան դեռ լիակատար հետևանքները չեն հասել, սակայն մեծ հավանականությամբ ի վերջո կհասնեն, ուստի իմաստ ունի հասկանալ, թե ինչ է տեղի ունենում համաշխարհային շուկաներում, և հնարավոր ինչ հետևանքներ են մեզ սպասում։
Նախ, նավթի գինը ընկնում էր արդեն հունվարից, հիմնականում կորոնովիրուսի հետ կապված վախերի պատճառով։ Չնայած համաճարակը Չինաստանում արդեն վերահսկողության տակ է վերցված․ և աստիճանաբար մարում է, այն տարածվում է մնացած աշխարհում, և մի քանի երկրներում փաստացի դարձել է իսկական աղետ։ Այս պայմաններում, բնական էր նավթի պահանջարկի և գների անկումը, և նույնչափ բնական կլիներ, որ նավթ արտադրող հիմնական երկրները պայմանավորվածության գային՝ նրա առաջարկը համարժեքորեն սահմանափակելու վերաբերյալ։ Սակայն մարտի 6-ին տեղի ունեցավ անսպասելին՝ նավթ արտահանող երկու հիմնական հսկաները՝ Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը, չկարողացան պայմանավորվածության գալ հետագա գործողությունների կորդինացման շուրջ, և փաստացի դուրս եկան նավթի առաջարկի վերահսկման համաձայնությունից, որի շնորհիվ արդեն երեք տարի գները գտնվում էին համեմատաբար կայուն տիրույթում։ Կարելի է բազմաթիվ դատողություններ անել, թե ինչու Ռուսաստանը գնաց այդ անսպասելի քայլին, սակայն արդեն հիմա ակնհայտ է, որ դրա հետևանքները շատ ավելի ցավոտ կարող են լինել, քան ենթադրվում էր այդպիսի որոշում ընդունելիս, ինչը հույս է տալիս, որ Ռուսաստանի ղեկավարությունը դեռ կարող է վերանայել իր մոտեցումը։ Նույնիսկ եթե դա տեղի չունենա, բարելի դիմաց 40 դոլարից ներքև նավթի հանույթի զգալի մասն աշխարհում միջնաժամկետ հեռանկարում վնասաբեր է դառնում, և մեծ հավանականությամբ տեղի կունենա գների բնական կարգավորում այդ տիրույթում, սակայն շուկայի լիարժեք վերակագնում մոտ ապագայում արդեն դժվար է ակնկալել։
Հայաստանի համար նավթի ցածր գների հետևանքները կարող են ևս խիստ շոշափելի լինել։ Մի կողմից, Հայաստանը նավթամթերքների ներմուծող է, և էժան նավթը կհանգեցնի դրանց գների նվազման, դա գուցե մեր համար չափավոր դրական գործոն է։ Սակայն պետք է հիշել, որ նավթի ցածր գներից էապես կտուժի Ռուսաստանի տնտեսությունը, որը մեր խոշորագույն առևտրային գործընկերն է, և Հայաստան եկող արժույթային տրանսֆերտների խոշորագույն աղբյուրը՝ սա շղթայական ռեակցիայով կհանգեցնի Հայաստան մտնող արժույթային հոսքերի կրճատմանը։ Բացի այդ, նավթի ցածր գինը նաև անխուսափելիորեն կհանգեցնի մետաղների մեծ մասի գների անկման, սա ևս բացասաբար կարող է անդրադառնալ Հայաստանի վրա, որի արտահանման կարևորագույն բաղադրիչներից են պղնձի և մոլիբդենի խտանյութերը։ 2009 թ․ մենք արդեն ականատես ենք եղել այդպիսի սցենարի, ի վերջո այն հանգեցրեց ոչ միայն դրամի ավելի քան 20% արժեզրկման, այլև տնտեսական ակտիվության կտրուկ անկման, և պետական պարտքի զգալի աճի տառացիորեն մեկ տարվա ընթացքում։
Նավթի գների անկումը նաև կարող է բերել տարածաշրջանում լարվածության աճի։ Այն երկրները, որոնց բյուջեները խիստ կախված են նավթի գներից, կանգնելու են սեփական արժույթի կտրուկ արժեզրկման վտանգի առաջ, սա իր հերթին բերելու է ներքին սոցիալական լարվածության, սա էլ կարող է մեծացնել ռազմական գործողությունների ակտիվացման վտանգը։ Մենք դրան արդեն ականատես ենք եղել չորս տարի առաջ, երբ նավթի գների անկումը ի վերջո նպաստեց հակառակորդի ռազմական արկածախնդրությանը։ Հիմա դրա կրկնությունը չի բացառվում, առավել ևս, որ գների անկումը, դատելով կորոնովիրուսի համաշխարհային տարածումից, կարող է բավական երկար տևել, և ստեղծել արտաքին ճակատում կտրուկ գործողությունների գնալու մտայնություն, ներքին սրացումները կանխելու նպատակով։
Ի՞նչ պետք է անի Հայաստանը այս վիճակում։ Առաջին հերթին՝ չկրկնի 2009 թ․ սխալները, երբ Կառավարությունը շարունակում էր պնդել, որ ճգնաժամը մեզ կշրջանցի, և զգալի ժամանակ հստակ գործողություններ չէր ձեռնարկում՝ մեղմելու նրա ազդեցությունը։ ՀՀ Կենտրոնական բանկը անցած տարվա ընթացքում մոտ 30%-ով ավելացրել է իր արտարժույթային պահուստները՝ դրանք այժմ պետք է խելամիտ օգտագործել՝ թույլ չտալու շուկայում դրամի փոխարժեքի կտրուկ տատանումներ և խուճապ։ Միևնույն ժամանակ, չի կարելի թույլ տալ նաև դրամի գերարժեվորում ռուբլու և տարածաշրջանային այլ արժույթների նկատմամբ, քանի որ այն կբերի մեր արտահանման մրցունակության անկման։ Նաև, Կառավարությունը պետք է այս վիճակում ըստ ամենայնի աջակցի արտահանողներին՝ օպերատիվ վերադարձնի ավելացրած արժեքի հարկը, անհրաժեշտության դեպքում այլ հարկերի վճարման գծով տարեկետումներ տրամադրի, վերացնի արտահանման հնարավոր արհեստական խոչընդոտները։ Արտաքին շուկաներում պահանջարկի անկումը նաև պետք է մասամբ կոմպենսացնել ներքին շուկայում՝ խրախուսող դրամա-վարկային քաղաքականության միջոցով։
Քանի որ ցանկացած տնտեսական ճգնաժամ ի վերջո քաղաքականի կարող է վերածվել, Կառավարությունը նաև պետք է առավելագույնն անի՝ ներքաղաքական շիկացած մթնոլորտը լիցքաթափելու համար։ Ապրիլի 5-ի հանրաքվեի չեղարկումը կլիներ առավել խելամիտ քայլն այս իրավիճակում, հաշվի առնելով հասարակության արդեն իսկ կտրուկ բևեռացումը, իսկ ընդդիմության հետ առճակատումից քաղաքական երկխոսության անցնելը հնարավորություն կտար առավել արդյունավետ դիմագրավել սպասվող տնտեսական և քաղաքական մարտահրավերները։ Նմանապես, Արցախում ընտրությունների անցկացումը ազգային համաձայնության մթնոլորտում, կարևոր ուղերձ կհղեր արտաքին աշխարհին, որ մենք հստակ գիտակցում ենք մեր ազգային շահերը, և պատրաստ ենք կանխելու նրանց նկատմամբ ցանկացած ոտնձգության։ Վերջապես, իշխանության ջանքերը անիմաստ քարոզարշավի և անբովանդակ բուկլետներ բաժանելու փոխարեն, կարելի է առաջիկայում ուղղել բանակի մարտունակության և երկրի ընդհանուր անվտանգության ամրապնդման վրա՝ այդ դեպքում մենք նույնիսկ կարող ենք շահած դուրս գալ այս անակընկալ գլոբալ ճգնաժամից»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/25/2025 08:20 Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:12 Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050 թ.-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը. «Ժողովուրդ»
- 01/25/2025 08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ»
- 01/25/2025 08:00 Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»
- 01/25/2025 07:55 Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
Մեկնաբանություն
- 01/25/2025 20:34 Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության. Թաթոյան
- 01/25/2025 20:13 Պետության ղեկին կանգնած քաղաքական թիմին մարդկանց կյանքը վերահսկելու բացառիկ հնարավորություն է ընձեռվում. Արման Մելիքյան
- 01/25/2025 18:24 Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ. Գրիգորյան
- 01/25/2025 17:17 Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/26/2025 20:26 Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մարմինը. shamshyan.com
- 01/26/2025 19:23 Մրգաշատում ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. 4 մարդ տեղափոխվել է ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն». shamshyan.com
- 01/26/2025 18:52 Այրվել է մոտ 100 հակ անասնակեր
- 01/26/2025 15:55 Հրդեհ՝ Շիրակի փողոցի շենքերից մեկի առաջին հարկի բնակարանում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/26/2025 16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում