ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա խնամակալությունը ստանձնելու պատրաստակամություն է հայտնել Երևանի մի բնակչուհի 03/10/2020 17:34 | ԼՐԱՀՈՍ
Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա երեխայի խնամակալությամբ կա հետաքրքրվող անձ։ Գյումրու խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը դիմում է ստացել Երևանի բնակիչ Հասմիկ Մանասյանից, ով պատրաստակամություն է հայտնել ստանձնել երեխայի խնամակալությունը։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանն ասաց՝ հարցի քննարկումը դեռևս կասեցրել են։ Հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում քննարկել են երկու հարց. Երեխային որպես երկկողմանի ծնողազուրկ գրանցելը և առայժմ խնամակալության հարցը չքննարկելը.
«Ճիշտն ասած առայժմ հետաձգել ենք հարցի քննարկումը, որովհետև նոր-նոր ենք գրանցել որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա։ Այնպես չէ, որ ով ցանկություն ներկայացրեց, մենք անմիջապես ճանաչելու ենք խնամակալ։ Դրա համար կազմակերպվում է համալիր ուսումնասիրություն։ Կարևոր հարց կա՝ արդյոք երեխան մնալու է Գյումրիում, թե գնալու է Երևան։ Դեռևս վերականգնման խնդիրներ կան, եթե ամեն ինչ լավ անցնի, հնարավոր է վերականգնողական պրոցեդուրաներ անցնի երեխան, ինչի համար պարզ է՝ ցանկալի կլինի խնամակալը Երևանից լինի»,-ասաց Էդուարդ Բաղրամյանը՝ ընդգծելով, որ խնամակալի ընտրության հարցը կախված է նրանից, թե հետագայում ինչ ընթացք կստանա այս ամենը։
«Այժմ խնդրի քննարկումը ժամանակավորապես կասեցվել է, սակայն ժամանակի ընթացքում կհետաքրքրվեն խնամակալ դառնալու պատրաստակամություն հայտնած անձով։ Եթե որոշում կայացվի՝ երեխան Երևան է գնալու, ուրեմն անպայման կայցելենք Երևան, կծանոթանանք այդ անձի հետ, կտեսնենք՝ ինչ պայմաններում, որտեղ է ապրում, ինչ հնարավորություններ ունի»,- նշեց մեր զրուցակիցը։
Էդուարդ Բաղրամյանը հավելեց՝ խոսքը գնում է նաև աղջկա եղբոր մասին, ում 18 տարին լրանալու է սեպտեմբերին։ Էդուարդ Բաղրամյանի տեղեկություններով նա պետք է այսօր Գյումրի գա, քանի որ վաղը մոր հուղարկավորությունն է լինելու. «Կարող է պատահի՝ հետ չգնա, ոչ ոք չի կարող ասել։ Միգուցե հետը խոսենք ու համաձայնվի 18-ից հետո խնամակալ լինել։ Կարող է նաև ինքն ասի, որ մինչև սեպտեմբեր յոլա տարեք կամ նշանակեք ժամանակավոր մեկին, ով կզբաղվի մինչև իր 18-ը լրանա»,-հավելեց Էդուարդ Բաղրամյանը։
Հարցին՝ արդյոք հարազատները չե՞ն հետաքրքրվել երեխայով, Էդուարդ Բաղրամյանը նկատեց՝ հորաքույրներից մեկն ապրում է Գյումրիում, իսկ մյուսը՝ Ռուսաստանում և երկուսն էլ հայտնել են՝ ընդհանրապես չեն ուզում տեսնել։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Երեխան այսօր գիտակցության է եկել և կարողանում է որոշակի բառեր արտասանել։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը հայտնում է՝ չնայած սրան երեխայի վիճակը շարունակում է մնալ ծանր՝ վնասվածքները շատ են։
Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով։ Հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Գյումրի քաղաքի 28-ամյա բնակիչը, ով խոստովանել է՝ ինքն է ծեծի ենթարկել 42-ամյա կնոջը և նրա դստերը։ Մեղադրյալը կալանավորվել է։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ