ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բա Սարգսյանը հո տենց էժան տղա չէ, պիտի ասի՝ դու էլ պետք է լինես ՍԴ-ի նախագահ, Հրայր ջան. Փաշինյան 03/10/2020 14:04 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա տիկին Աննա Հակոբյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այսօր Մեղրիում մասնակցել են «այո»-ի քարոզարշավին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին ներկայացրել է գործող Սահմանադրությունը, նշել, որ ըստ դրա ՍԴ նախագահի ընտրություններ պետք է տեղի ունենան 6 տարին մեկ։
«Հիմա ենթադրենք մեկը եղել է 2018թ-ին, ըստ մեր Սահմանադրության 2024թ-ին պետք է լինեն ՍԴ նախագահի ընտրություններ, սակայն իրենց մեկնաբանությամբ դա պետք է տեղի ունենա 2035թ-ին։ Այս մասին այսօր Մեղրիում «այո»-ի քարոզարշավի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա արձանագրել է, որ այս կերպ ՍԴ նախագահի երկու ընտրություններ չեղյալ են հայտարարվում ու չեն կայանում. «Դա նույնն է, ինչ մենք գնանք մի օրենք մտածենք, ասենք չէ ժողովուրդ ջան, ընտրել եք, լավ եք արել, մինչև 2035թ-ը Հայաստանում խորհրդարանի ընտրություն չի լինելու, որովհետև իրավակիրառ պրակտիկայի գիտահետազոտական դմփդմփիկը տենց ինչ-որ բան է նշանակում. որոշ դդումների դմփդմփիկը։ Ես էլ ասեմ, դե ընտրել եք ինձ վարչապետ, մինչև 2035թ-ը պետք է վարչապետ լինեմ»։
Փաշինյանը նշեց, որ սա աբսուրդ է, ապա հարց ուղղեց, թե ինչպե՞ս է հաջողվել նախկինում նման փոփոխություններ անել. «Ուրեմն իրենք Սահմանադրության անցումային դրույթներում, էն ամենավերջում փոքր տառերով գրել են, որ այս փոփոխությունները չեն վերաբերում այն դատավորներին, որոնք ընտրվել են հին կարգով։ Բայց հանկարծ չմտածեք սա հին դատավորների համար են արել, ասել են մեր դատավորներն են, այդքան կեղծված ընտրությունները լեգիտիմացրել են, դա արվել ա ուրիշ բանի համար, երբ Սերժ Սարգսյանն ու Հրայր Թովմասյանը նստած մկրատով ոլորտները բաժանելիս են եղել, պարզ հարց է առաջացել, եթե Հրայր Թովմասյանը Սերժ Սարգսյանի համար ստեղծում է հնարավորություն, որ նա ցմահ լինի Հայաստանի ղեկավար, բա Սարգսյանը հո տենց էժան տղա չէ, պիտի ասի՝ դու էլ պետք է լինես ՍԴ-ի նախագահ, Հրայր ջան»։
Ըստ նրա՝ 2018թ-ին Հրայր Թովմասյանը նշանակվել է ՍԴ անդամ՝ ԱԺ նախագահի առաջադրմամբ. «Բոլորը գիտեն, որ ընդունվել է այն երազանքի Սահմանադրությունը, որը ընդամենը 1-1,5 ամիս հետո ուժի մեջ է մտնելու և ԱԺ նախագահը ՍԴ անդամի թեկնածու առաջադրելու իրավունքից զրկվելու է։ Բայց ի հեճուկս այս փաստի փոփոխությունից առաջ Թովմասյանին դարձնում են ՍԴ անդամ, հետո մտածում են, ասում են, եթե Թովմասյանը ՍԴ նախագահ ընտրվի նոր կարգով 6 տարի է պաշտոնավարելու, բայց չէ որ վերևից ասել են քանի քեռին սաղ է պիտի շոկոլադ ուտի, այս մարդու շոկոլադը պետք է մինչև 2035թ-ը մատակարարենք»։
Շարունակելով խոսքը, Փաշինյանն ասաց, որ որոշում է կայացվել ՍԴ նախկին ղեկավար Գագիկ Հարությունյանը իր պաշտոնավարումն ավարտվելուց 25 օր առաջ հրաժարական տա, ԱԺ-ում հասկացել են, որ Գագիկ Հարությունյանի հրաժարականը մարտի 5-ին ձևակերպելով չեն հասցնում մինչև նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելը Թովմասյանին նշանակել ՍԴ ղեկավար, դրա համար նրա հրաժարականը ձևակերպել են մարտի 2-ին։
«Այս կեղծիքի միջոցով նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց 19 օր առաջ Հրայր Թովմասյանին ընտրել են ՍԴ նախագահ, չնայած գիտեն, որ 19 օր հետո ԱԺ նախագահը իրավունք չի ունենալ ՍԴ թեկնածու առաջադրել»,-ասաց Փաշինյանը։
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ