ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախը պառակտում են՝ ոմանք հասարակական կազմակերպություններով, ոմանք՝ կուսակցություններով. Վիտալի Բալասանյան 03/10/2020 17:13 | ԼՐԱՀՈՍ
Մարտի 9-ին Հադրութի շրջանում Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը նախընտրական հանդիպումներ է ունեցել Հակակու, Թաղուտ, Մոխրենես, Տումի, Տող, Մեծ Թաղեր եւ Ազոխ համայնքների բնակիչների հետ։
Ամբոխավարությունն այս օրերին շատ է։ Թեկնածուն ընտրողներին կոչ արեց՝ չտրվել դրանց, չհավատալ կեղծ խոստումներին, որոնք հետո կրկին հիասթափության են բերելու։
«Այսքան տարիներին այդ խոստումներից գոնե մեկը կատարեին էլի, ինչի՞ են սպասել ընտրությունների»,- ասաց նա։ Վճռորոշ փուլում ենք, եւ բոլոր ուղղություններով երկրի խնդիրները պետք է լուծենք։ «Լինենք միակամ եւ կուռ, ինչպես 1991-1994 թվականներին էինք եւ իրականացնենք մեր ռազմավարությունը, որ երկիրը լինի անվտանգ եւ արդար: Արցախցին վաղուց այդքան միակամ չէր եղել, ինչպես 2016-ի ապրիլին, երբ այդպես միաբանված, կարճ ժամանակում, կարողացանք ձախողել Ադրբեջանի պլանները»,- ասաց Բալասանյանը։
Ոչ թե ստիպված, այլ պարտավորված է առաջադրվել, քանի որ իր սրբազան պարտքն է համարում այս օրերին Արցախը չթողնել արհավիրքի մեջ։ Այս շրջանում, երբ Արցախը պառակտում են՝ ոմանք հասարակական կազմակերպություններով, ոմանք՝ կուսակցություններով։ «Կյանքովս եմ ապացուցել, որ ես այդ պատասխանատվությունը վերցրել, կրում եմ եւ կրելու եմ։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Արցախն ունի մարդկային այն ռեսուրսն ու կարողությունը, որ դառնա պաշտպանված եւ տնտեսապես հզոր, աշխարհում եզակի երկրներից մեկը»,- ասաց Վիտալի Բալասանյանը։
Իսկ անարդարությունն, ըստ նրա, սկիզբ է առել դեռ վաղուց, երբ սկսվեցին անարդարացի պարգեւատրումները, մեկի հանցագործությունների ներումը, իսկ մյուսին՝ տասը տարով դատապարտելը։ Բայց այս անարդարություններին վերջ դնելու ժամանակը եկել է։ «Պետք է ետ վերադառնալ այն ժամանակները, երբ հացն ու մահը հավասար էին բոլորիս համար։ Եվ արյուն, եւ քրտինք ենք թափել, բայց եթե այդպես շարունակեինք 1994-ից հետո էլ, 2016-ի ապրիլ չէինք ունենա, մեր տնտեսությունն էս վիճակում չէր լինի»,- ասաց Արցախի հերոսը։
Բալասանյանի խոսքով, այժմ էլ պետք է մտահոգվել Արցախի ճակատագրով։ Այժմ այն թեմաները, որոնք քննարկվում են, վերաբերում է Արցախում համատեղ բնակության կազմակերպմանը, ինչն արվել է նաեւ 1921-23 թվականներին։ Հետեւանքներին բոլորը քաջածանոթ են։
«Թշնամիներ որոնելով եւ ազգը պառակտելով՝ լավ տեղ չենք հասնի։ Լինե՛նք միակամ։ Հզորացնենք մեր պաշտպանությունը, շատ գործ ունենք անելու։ Քաղպաշտպանությունը երկրում զրո է, պահեստազորը՝ զրո է, իսկ այս դեպքում, եթե զինված ուժերն անգամ գերազանց լինեն, պաշտպանվելու ենք այնքանով, որքանով…»,- զգոնության կոչ արեց գեներալ Վիտալի Բալասանյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ