ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տավուշի մարզի 5 դպրոցներում ուսումնաօժանդակ մասի հաստիքներին անձանց նշանակելու և նրանց չաշխատելու պայմաններում վարձատրելու բազմաթիվ դեպքեր են պարզվել. հարուցվել են քրեական գործեր 03/10/2020 14:24 | Քրեական խրոնիկոն
Ինչպես տեղեկացվել է ավելի վաղ, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դեռևս նախորդ տարվանից սկսվել են ուսումնասիրութուններ հանրապետության ուսումնական հաստատություններում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, նրանց ենթակայության կամ մասնակցությամբ կազմակերպություններում աշխատանքային հարաբերությունների հետ կապված կոռուպցիոն մեխանիզմների կիրառվածության վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։
Այդ շրջանակներում, Տավուշի մարզի դատախազության կողմից պետական շահերի, այդ թվում՝ պատվիրակված լիազորությունների իրականացման համար պետության կողմից ուսումնական հաստատություններին ուղղված ֆինանսական միջոցների պաշտպանության հայց հարուցելու հարցի քննարկման նպատակով Տավուշի մարզպետարանից պահանջվել և ստացվել են մարզի տարածքում գործող հանրակրթական դպրոցներում ուսումնաօժանդակ մասի հաստիքներին նշանակված անձանց վերաբերյալ տվյալները։ Դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության Տավուշի մարազային վարչություն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով նշված անձանց կողմից ընդհանրապես կամ մասնակիորեն աշխատանքի չհաճախելու, աշխատանքային պարտականությունները պատշաճ չկատարելու և նրանց վարձատրության հանգամանքները ստուգելու հանձնարարությամբ:
Իրականացված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ձեռք են բերվել տվյալներ մարզի տարածքում գործող հանրակրթական դպրոցներում` հատկապես ուսումնաօժանդակ մասի հաստիքներին՝ մասնավորապես գիշերային պահակի, հնոցապանի, հավաքարարի, դռնապանի, բակապահի, ընդհուպ ուսուցչի և փոխտնօրենի հաստիքներին 2009-ից մինչև 2019թթ., տարբեր ժամանակահատվածներում, նշանակված անձանց կողմից ընդհանրապես կամ մասնակիորեն աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները պատշաճ չկատարելու պայմաններում նրանց անվամբ, փաստաթղթերի կեղծմամբ, աշխատավարձերի կամ այլ վճարների գումարներ հատկացնելու, դրանք հափշտակելու վերաբերյալ: Առանձին դեպքերում պարզվել են նախածննդյան և հետծննդյան արձակուրդ ձևակերպելու համար ժամանակավոր տարբեր հաստիքների վրա անձանց ձակերպելու, կամ առհասարակ հանրապետությունից բացակայելու պայմաններում, առանց աշխատանքի ներկայանալու և աշխատանքային պարտականությունները կատարեու նրանց անվամբ աշխատավարձի գումարներ դուրս գրելու դեպքեր:
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազների պատշաճ հսկողության ներքո ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում նախապատրաստվել են նյութեր, որոնց արդյունքում մարզի թվով 5 դպրոցներում՝ մասնավորապես Պտղավանի, Զորականի, Խաչարձանի Ազատամուտի, Դիլիջանի թիվ 2 միջնակարգ դպրոցներում պարզված նման փաստերի առթիվ 4 քրեական գործ է հարուցվել: Քրեական գործերը հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի տարբեր մասերի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որոնք նախաքննություն կատարելու համար ուղարկվել են ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչություն: Խաչարձան բնակավայրի միջնակարգ դպրոցում առերույթ չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով՝ հաշվի առնելով, որ դպրոցի նախկին և ներկա տնօրենները զղջացել են կատարած արարքների համար, վերականգնել պատճառված վնասի մեծ մասը՝ պարտավորվելով վերականգնել նաև մնացածը:
Նշված բոլոր առերևույթ չարաշահումների դեպքերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմում է 22.7մլն ՀՀ դրամ:
Ոլորտում իրականացվող ուսումնասիրությունները շարունակվում են:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ