Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   16:26 Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը 11/21/2024   16:24 Հանրային գիտակցությունը պատրաստում են իշխանությունը Նիկոլ Փաշինյանի կնոջը փոխանցելուն. վաղն ասելու են՝ Ալիևի հետ կին ուղարկենք բանակցելու. Չախալյան (տեսանյութ) 11/21/2024   16:22 ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   15:46 Օրբանի կարծիքով՝ Արևմուտքի հինգդարյա գերիշխանությունն ավարտվել է 11/21/2024   15:45 Պարեկային ոստիկանությունը պետության աչքն է, տեսնո՞ւմ են մայրուղին քանդում են, պետք է թույլտվությունն ուզեն. Փաշինյան (տեսանյութ) 11/21/2024   15:30 Հավաք անցկացնելուն մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 11/21/2024   15:19 ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի ներմուծումը
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   08:07 Ով կփոխարինի Գնել Սանոսյանին․ «Հրապարակ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   07:58 ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. ինչ է սպասվում Գյումրիում. «Ժողովուրդ» 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   08:18 Ամենակարևորը ՆԳՆ-ի հարցն է․ «Հրապարակ» 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին

Ով է վճարելու մասնավոր նպատակով օգտագործվող պետական ուղղաթիռի ծախսերի համար. մեկնաբանում է Վարուժան Հոկտանյանը 03/10/2020   17:04  |  ԼՐԱՀՈՍ

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի կարծիքով , նպատակահարմար կլիներ, որպեսզի վարչապետին սպասարկող ուղղաթիռի ծախսը կատարվեր ոչ թե պետբյուջեից, այլ՝ «Այո»-ի քարոզարշավի նախընտրական հիմնադրամից ։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի՝ «Այո» -ի քարոզարշավին մասնակցելու նպատակով իրեն ուղեկցող անձանց՝ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, «Այո» շտաբի պետ, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի եւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ միասին Սյունիք է մեկնել ծառայողական ուղղաթիռով, որը նախատեսված է ՀՀ վարչապետին սպասարկելու համար։

Ավելին, Փաշինյանը հենց ուղղաթիռից ուղիղ եթեր մտավ ու հայտարարեց, որ Ագարակ են հասնում ու «Այո»-ի քարոզարշավը կսկսեն Հայաստանի ամենահարավային կետից։

«Ճիշտ կլիներ, որ դա օգտագործվեր, բայց զուտ ֆինանսական իմաստով որպես նախընտրական քարոզչության հիմնադրամի ծախս գնար»,- մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց Վարուժան Հոկտանյանը։

Անդրադառնալով քննարկումներին, թե արդյո՞ք ուղղաթիռի շահագործումը չի դիտարկվում որպես վարչական ռեսուրսի օգտագործում, Վարուժան Հոկտանյանը մատնանշեց ՀՀ ընտրական օրենսգրքի 23-րդ հոդված 2-րդ կետը, որով արգելվում է նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված տարածքների, տրանսպորտային և կապի միջոցների, նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործումը, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների։ Հոկտանյանի խոսքով, թերեւս ուղղաթիռի օգտագործումը դիտարկվել է այդ միջոցառումների շարքում։

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 5-րդ հոդված 5-րդ կետով էլ, վարչապետը իրավունք չունի հրաժարվել այդ միջոցներից եւ, Վարուժան Հոկտանյանի խոսքով, մնում է պարզել՝ արդյո՞ք ուղղաթիռը մտնում է այդ միջոցների մեջ։

Ինչ վերաբերում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՝ աշխատանքային ժամին քարոզարշավին մասնակցելու փաստին, Վարուժան Հոկտանյանն ասաց. «Ես լավ հիշում եմ, որ այն ժամանակ՝ 2012-13 թթ-ին , ՀՀԿ-ականներից մեկը ինձ համոզում էր, որ քաղաքական պաշտոնյաները, որոնց աշխատանքային օրը նորմավորված չէ, կարող են աշխատանքի ժամին քարոզչություն անել, հետո՝ 18.00-ից հետո աշխատել դրա փոխարեն։ Կարող է հիմա էլ էդպես ասեն։ Արտաքին նմանություն շատ կա նախկինների հետ» ։

Նկատենք, որ ի տարբերություն տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, ԿԳՄՍ նախարարի՝ արձակուրդի վերաբերյալ պաշտոնական տեղեկությունը գոնե մինչեւ այս պահը չի հրապարակվել։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարի խոսքով, ֆորմալ առումով իշխանությունը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ամեն ինչ կարող է բացատրել, բայց ոչ ֆորմալ տեսանկյունից, նրա համոզմամբ՝ խնդիրը էթիկական է։

«Ինձ համար խնդիրը իրենց՝ գնալ-չգնալը չէ, որովհետեւ մինչեւ հիմա ոչ ոք չի գնահատել, թե այդ ամենը ընտրողի, իսկ տվյալ դեպքում՝ հանրաքվեին մասնակցող քաղաքացու որոշման վրա ինչպես է ազդում։ Դա չի ուսումնասիրվել, ի տարբերություն զարգացած շատ երկրների»,-նշեց Հոկտանյանը՝ շեշտելով, առհասարակ, պետք է տարանջատել չարաշահումները, որոնք ավելի լուրջ հետեւանքների կարող են բերել։

«Լավ, ասենք, գնաց ուղղաթիռով, նախարարը գնաց, դա քանի՞ տոկոսով ավելացրեց «այո»-ները, որեւէ մեկը հաշվարկե՞լ է, բայց հստակ կարելի է ասել, որ երբ մարզպետները գյուղապետերին կանչում են եւ պլան են դնում, թե այ այսքան պետք է ապահովեք, դա ազդում է։ Այն ժամանակ այդպես էր, հուսանք՝ հիմա այդպես չէ։ Կամ այն ժամանակ, հիշո՞ւմ եք «Սաս»-ի Արտակի հետ կապված պատմությունը, պետք է նայել՝ հիմա նույնը կա՞, թաղային հեղինակություններն էին այն տարիներին ընտրական գործընթացների ակտիվ մասնակիցներ դառնում, որոնց հիմա քրեական ենթամշակույթ կրողներ են անվանում, պետք է դա նայել, արդյո՞ք նրանք հիմա դառել են ընտրական գործընթացների ակտիվ մասնակից, որովհետեւ դա անուղղակի ձեւով վարչական ռեսուրսի չարաշահում է»։

«Ոչ» քարոզչական կողմը խնդրին այլ կերպ է նայում։ «Ոչ»-ում նշում են՝ վարչապետը սահմանված կարգով կարող է օգտվել անվտանգության միջոցներից, բայց չի կարող օգտագործել այնպիսի միջոց, որը հասու չէ մյուս կողմին ։

«Մեքենաները մեզ հասու են, բայց ուղղաթիռը՝ ոչ։ Դրանով մենաշնորհային միջոց է օգտագործվում։ Մենք դիտարկում ենք, որ անվտանգության միջոցի անվան տակ հակառակ կողմը ստանում է շատ ավելի հարմար եւ շատ ավելի արագ մենաշնորհային փոխադրամիջոցից օգտվելու հնարավորությունը։ Էլի թող անվտանգությունն ապահովեն, բայց այնպես, որ առավելություն չլինի»,- «Փաստինֆո»-ին փոխանցեցին «Ոչ»-ի շտաբից։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:38 10/03/2020  |  ԼՐԱՀՈՍՈւղղաթիռն արժեքը չկորցնելու համար ժամանակ առ ժամանակ պետք է օգտագործվի. Փաշինյան
15:31 10/03/2020  |  ԼՐԱՀՈՍԱսում են իշխանությունը պրոիշխանական է ու վազում, Եվրոպայի միջանցքներում աղիողորմ լացում, թե բա մեզ ճնշում են ՀՀ-ում. Փաշինյան
15:00 10/03/2020  |  ԼՐԱՀՈՍԵրկու ձեռքերս կկտրեմ, թույլ չեմ տա հպարտ քաղաքացու ձայնը որևէ մեկը կեղծի. Փաշինյան
14:04 10/03/2020  |  ԼՐԱՀՈՍԲա Սարգսյանը հո տենց էժան տղա չէ, պիտի ասի՝ դու էլ պետք է լինես ՍԴ-ի նախագահ, Հրայր ջան. Փաշինյան
12:01 10/03/2020  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն քոչարյանասերժական ժառանգության վերջին մնացորդն է Հայաստանում և այն պետք է հեռանա. Նիկոլ Փաշինյան
10:17 10/03/2020  |  ՄամուլՓաշինյանի հայտարարությունից հետո Կառուցապատող ընկերություններն անորոշության մեջ են հայտնվել. «Ժողովուրդ»
09:53 10/03/2020  |  ՄամուլԳեներալն ի՜նչ իմանար, որ 7 տարի անց իր ոտնահետքերով անցնելու է ՀՀ վարչապետը. «Իրատես
09:39 10/03/2020  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանն արժեզրկում է հեղափոխությունը. «168 ժամ»
09:36 10/03/2020«Կենաց ու մահու» հանրաքվե. ինչու Փաշինյանը որոշ մարզպետների թույլ տվեց մեկնել արձակուրդ. «Փաստ»
09:23 10/03/2020  |  Մամուլ«Կոշ» ՔԿՀ պետը հարցաքննվել է. Նիկոլ Փաշինյանի դեմ հարձակման գործո՞վ. «Ժողովուրդ»

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]