ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մանիպուլյացիաների վարպետը. Բարձր մակարդակով զրպարտվում է Սահմանադրական դատարանը 03/10/2020 18:46 | Վերլուծություններ
Փաշինյանը Փաշինյան չէր լինի, եթե հորինված՝ սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը չվերածեր ստի քարոզչության: Ինչպես եւ սպասվում էր «Այո»-ի անվան տակ իրականացվում է «Ոչ»-ի քարոզչություն՝ տարածելով գերադրական աստիճանի սուտ ու կեղծիք։
«Բոլոր իշխանությունները պետք է ներկայացնեն ժողովրդին, սակայն այսօր ՍԴ-ն Հայաստանի ժողովրդին չի ներկայացնում, և ես ձեզ կոչ եմ անում, որ գնաք տեղամասեր և արձանագրեք, որ տուն եք ուղարկում ընտրակեղծիքների տանիք դարձած ՍԴ-ն, դուք իրենց ազատում եք աշխատանքից և թող իրենք հասկանան, որ դուք եք այս երկրի տերը»,- այսօր Սյունիքում հայտարարել է Փաշինյանը:
Եւ ոչինչ, որ Հայաստանի Սահմանադրությամբ ժողովուրդը դատավոր ընտրելու իրավունք չունի ու երբեք էլ չի ունեցել։ Պարզապես գործ ունենք պարզ Մանիպուլյացիայի հետ։
«Սահմանադրական դատարանը ոչ ընտրությունները կազմակերպող է, ով էլ՝ վերահսկող, ուստիեւ կեղծելու հնարավորություն օբյեկտիվորեն չունենք, թե ինչու են մեր վրա բարդում, քավության նոխազ ուզում դարձել՝ իրենց հարցրեք, հերիք է հերյուրանքներ տարածել»,- հայտարարել է ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը։
Հույս ունեմ, որ ժողովուրդն, այնուամենայնիվ Փաշինյանի այս անտրամաբանական պոպուլիզմին տուրք չի տալու, քանզի ինչ-ինչ, բայց ժողովուրդը տարիներ շարունակ հետընտրական գործընթացներում վիճարկումների, ընտրակեղծիքների հետ կապված բողոքարկումների, վերահաշվարկների և այլնի համար առնչություն է ունեցել ոչ թե ՍԴ-ի, այլ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ, որին, ի դեպ, ընդդիմադիր Փաշինյանն ահավոր ձաղկում էր, իսկ վարչապետ Փաշինյանն այսօր խնայում ու փայփայում է: Տեսնես, ինչի՞ համար: Թերևս, հասկանում է, որ 650 հազար ձայն առանց Մուկուչյանի օգնության, ուղղակի անհնար է ապահովել:
Ըստ այդմ, ոչ ոք նրանց ձեռքը չի բռնում՝ քրեական գործեր հարուցելու տարիներ շարունակ տեղի ունեցած ընտրակեղծիքների և ընտրակեղծարարների դեմ՝ պատժելով նրանց խստագույն կերպով: Ո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին այս հարցին ընթացք տալ: Սահմանադրական դատարա՞նը:
Իհարկե ոչ: Պարզապես, ամբիոններից բարձր գոռալը ոչ մի պատասխանատվություն չի ենթադրում։ Ճիշտ է՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելը, դատավորին վիրավորներն ու զրպարտելը հանցագործություն է՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 332, 343 եւ 344 հոդվածներով, քանի որ Նիկոլ Փաշինյանն այս հանրաքվեով փաստացի զրկում է ՍԴ-ին՝ Սահմանադրական արդարադատություն իրականացնելուց ու 7 դատավորին զրպարտում՝ մեղադրելով ընտրություններ կեղծելու մեջ։ Իրավապահ մարմինները, ի մասնավորի դատախազությունն, իհարկե, չի տեսնում գործադրի կողմից դատական իշխանության նկատմամբ ակնհայտ ոտնձգությունները՝ նպաստելով զրպարտությունների տարածմանը։
Իսկ որ Փաշինյանի հայտարարությունները զրպարտություն են՝ վկայում է քրեական գործերի բացակայությունը՝ նկատենք՝ իշխանափոխությունից անցել է երկու տարի, բայց առ այսօր գեթ մեկ քրեական գործ չի հարուցվել նախորդ տարիներին տեղի ունեցած ընտրությունների, հանրաքվեների արդյունքները կեղծելու դեպքերի առթիվ։ Սա կարող է ունենալ երկու բացատրություն՝ կամ չկան հիմքեր, ինչը ի հայտ կգա քննությամբ ու կապացուցի Փաշինյանի խոսքերի սնանկությունը կամ էլ նոր իշխանությունները դառնում են նախկինում կատարված կեղծիքների հովանավորը։ Երկու դեպքում էլ գործ ունենք պարզ մանիպուլյացիաների հետ։
Հիմա, ինչու՞ է նա ժողովրդին ուզում դարձնել քավության նոխազ: Ի վերջո, ժողովուրդն ինքն իրեն հարց պիտի տա՝ ինքը ե՞րբ և ի՞նչ առնչություն է ունեցել Սահմանադրական դատարանի հետ: Չկա նման առնչություն:
Այ, Փաշինյանն ու իր թիմն է, որ ուզում են ՍԴ-ն առնչություն ունենա և օրինականացնի միասեռ ամուսնությունները, ստամբուլյան կոնվենցիան՝ իր բազմաթիվ տխուր հետևանքներով հանդերձ:
Հեղինակ՝ Մարինե Մինասյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ