ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սա ուղղակի աղետ է, և ես այլևս այս ամենը կասեցնելու որևէ ռացիոնալ ճանապարհ չեմ տեսնում. Նաիրա Զոհրաբյան 03/09/2020 18:09 | ԼՐԱՀՈՍ
Երեկ տեղի ունեցած «ոչ»-ի «հուղարկավորությունը» ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն համարում է շարքային գռեհկություն։
Հիշեցնենք, որ սա «ոչ»-ի քարոզչական կողմի «հուղարկավորության» կազմակերպման արդեն երկրորդ դեպքն է։ Առաջինն Էջմիածնում էր, քաղաքացիները գերեզմանաթումբ էին պատրաստել և «ոչ»-ի «հուղարկավորությունն» էին իրականացնում։ Տեղի ունեցածին «Փաստինֆո»-ի հետ զրույցում Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը պնդել էր, թե «Այո»-ի շտաբը դրա հետ որեւէ առնչություն չի ունեցել եւ վստահեցրել, որ քաղաքապետարանն արագ արձագանքել է և աշխատակիցները վերացրել են «ոչ»-ի «հուղարկավորության» համար պատրաստված գերեզմանաթումբը։
Այսօր գրանցվել է երկրորդ դեպքը։ «Երբ մենք խոսում ենք ատելության մթնոլորտի մասին, հասարակության մեջ նեգատիվն անընդհատ սրելու մասին, հանրության ամենաստորին բնազդները հետևողականորեն ջրի երես հանելու մասին, սրա հետևանքներն այսպիսին պետք է լինեին»,-այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Զոհրաբյանը։
Նրա խոսքով, ոմանց այս ամենը ծիծաղելի է թվում, սակայն ուրախանալու ոչինչ չկա. «Մենք արդեն վաղուց անցել են անհանդուրժողականության բոլոր կարմիր գծերը, անվտանգության որևէ բարձիկ այլևս չի աշխատում»։
ԲՀԿ խմբակցության պատգամավորը պատմեց, որ վերջին 2,5 ամսում իրեն հայտնի է առնվազն 3 հարսանիքի դեպք, որը քաղաքական հողի վրա ավարտվել է դանակահարությամբ։
«Փոխանակ այդ ամենը կանգնեցնեն, փոխանակ դադարեցնեն սոցիալական մեդիայում այդ խայտառակ գրոհները, այդ ֆեյքագրոհները, փոխանակ հանդուրժողականություն քարոզեն, որովհետև իշխանությունն այսօր կարող է կոչ անել դադարեցնել այս ամենը և գործուն մեխանիզմներ մտածել»,-ասաց Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։
Զոհրաբյանի գնահատմամբ ստեղծված իրավիճակը շատերին հարմար է, քանի որ եթե անմիջապես իրենց չեն հայհոյում, այլ հայհոյում են իրենց հակառակորդին, իրենք ուրախանում ու ոգևորվում են։
«Ատելությունը, թշնամանքը բումերանգ է և այն նույն մարդիկ, այդ ցածրակարգ, ստորին, ստորագույն բնազդներով առաջնորդվող մարդիկ, այդ թվում կանայք, ովքեր ինքնամոռաց, էքստազի հասնելով սոցիալական ցանցերում այսօր հայհոյում են օրինակ ընդդիմությանը կամ իշխանությանը, վաղն այդ նույն մարդիկ նույն ինքնամոռացությամբ հայհոյելու են հակառակ թևին»,-ասաց Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։
Նա ընդգծեց, որ այս տեսակի մարդիկ հանրության մեջ բավականին մեծ թափ են հավաքում և ձնագնդի էֆեկտով մեծանում են։
«Այս տեսակի համար որևէ տաբու չկա։ Նրանք հատակի մակարդակին հայտնված մարդիկ են՝ չկայացած, տգետ, տգեղ, անբարո, անպարկեշտ։ Միայն բարոյականությունից զուրկ, կյանքում չկայացած, տգեղ ու տգետ կինն ու տղամարդը կարող են այդպես ինքնամոռաց հայհոյել։ Ես չեմ հավատում, որ տգեղ արտաքինի մեջ կարող է լինել բարի հոգի։ Չի՛ լինում այդպիսի բան»,-ասաց Զոհրաբյանը։
Նրա խոսքով, այս ցածրակարգ բնազդներով ապրող մարդիկ, որոնց ինքը «հոմոս ափիենս» չի համարում, վաղը նույն էքստազով հայհոյելու են նրանց, ովքեր իրենց հրահանգում են հայհոյել։
«Սա ուղղակի աղետ է։ Եթե ինձ հարցնեք, որն է այս աղետը կասեցնելու ճանապարհը, ես կասեմ, որ այլևս այս ամենը կասեցնելու որևէ ռացիոնալ ճանապարհ չեմ տեսնում»,-ասաց Զոհրաբյանը։
ԲՀԿ խմբակցության պատգամավորն ասաց, որ ստեղծված իրավիճակը հարթել իշխանությունները կարող էին և արդեն իսկ ուշացել են։
«Ես չգիտեմ, այլևս հնարավոր է իրավիճակը կասեցնել, բայց երբեք ուշ չէ ինչ-որ քայլ անել, որովհետև սա բումերանգ է և այն ամենադաժան, ջախջախիչ ձևով հարվածելու է իշխանություններին։ Կապ չունի իրենք կապ ունեն այս ամենի հետ, կազմակերպում են թե ոչ, իրենք են այսօր պատասխանատու և իրենք ունեն լեգիտիմության մեծ տոկոս, կարող են այս ամենը կասեցնելու փորձ անել»,-ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը։
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Լուսանկարը՝ Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից