Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Դատավորի նկատմամբ վարույթ հարուցել-կարճելը նրան աշխատանքից շեղելուց եւ ավելորդ մտածումներ առաջացնելուց բացի այլ նպատակի չեն հանգում. ՕԳԳ-ն քիչ է. Արսեն Մկրտչյան 03/09/2020   23:32  |  Հարցազրույց

Քաղաքական իշխանության օրակարգում դատաիրավական ոլորտի բարեփոխումներն են։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանի հետ «Փաստինֆո»-ն զրուցել է ոլորտում առկա խնդիրների մասին։

 -Պարոն Մկրտչյան,  խորհրդարանը քննարկեց «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխությունների փաթեթը, որը նաեւ դատավորների բարեվարքությանն է անդրադառնում։ Ինչպե՞ս եք գնահատում առաջարկվող փոփոխությունները։

-Դատական օրենսգրքի այս փոփոխությունները երկու անգամ դատական իշխանության ներքին շրջանառությունով անցել են։  Սա այն նախագծերից է, որը ամենաքննարկվածն է դատական իշխանության հետ եւ այս առումով այն բավականին ողջունելի է, որովհետեւ սկզբնական նախագծի համեմատ այն  էականորեն շահեց, որովհետեւ հաշվի էին առնվել մեր բազմաթիվ առաջարկություններ։ Ընդհանուր առմամբ, նախագիծը համարում ենք դրական՝ հաշվի առնելով այն, որոնք ամրագրված էին  նախագծի հիմքում ՝ դատավորների բարեվարքության կարգավորման հետ կապված՝ առավել  հաշվետու եւ թափանցիկ դատարան, դատավորի գույքային դրություն եւ այլ բարեվարքության  կանոնների բացահայտումներ։ Դատական իշխանությունը այդ առումով որեւէ բացասական ազդակ չի տեսնում, ընդհակառակը, մենք շահագրգռված ենք, որ հասարակությունը առավել տեղեկացված լինի այդ ամենի մասին, որովհետեւ, վերջիվերջո, կան կանխավարկածներ, որ դատավորները նշանակման ժամանակ էլ այդ բոլոր փուլերն անցնում են, դրա համար մեզ համար ընդունելի է, որ հասարակության համար դա տեսանելի լինի եւ այստեղից է նաեւ ձեւավորվում հասարակության մոտ դատավորների նկատմամբ համապատասխան վստահությունը։

Դատական օրենսգրքին կից ներկայացված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքի կարգավորումների մասին նախագծի մենք առաջարկություն էինք ուղարկել, որ կարգը՝ վարույթը, որով պետք է հանձնաժողովը գործի, հասկանալի եւ տեսանելի չէ նախագծում։ Չնայած օրենքի նախագիծը կարգավորում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է այդ կարգը ընդունելու, բայց, եթե հարցը վերաբերում է դատավորներին, առավել ընդունելի կարգավորումներ են ընդհանրապես միջազգային պահանջներով, որ դրանք տեսանելի լինեն օրենքներում։ Դրա վառ օրինակը՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու եւ վարույթի ընթացքն ամբողջությամբ Դատական օրենսգրքում  ամրագրված է։ Ուստի  մեզ համար առավել նախընտրելի կլիներ, որ օրենքում լինի, չնայած այս մասով, հուսով ենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հաշվի կառնի այն սկզբունքները, որոնք վերաբերում են դատավորներին եւ կարգը սահմանելիս հասկանալի եւ անխոչընդոտ կարգավորումներ կնախատեսի։

- Նախագծով դատավորների նշանակման տարիքային շեմը նվազեցված է ներկայիս 28-ի փոխարեն 25 տարեկան։ Տարիքային ցենզի իջեցումը շատ է քննադատվում։ Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը։ Պատասխանատու առաքելության համար 25 տարեկան երիտասարդների կենսափորձը բավարա՞ր է։

-Ընդհանարապես, դատական իշխանությունը, դատավորի աշխատանքն այնպիսին է, որ մենք բոլորս էլ նախընտրում ենք, որ առավել փորձառու, գիտելիքների պաշար ունեցող անձինք լինեն դատական իշխանությունում։ Ես հետեւել եմ քննարկումներին՝ թե ԱԺ-ում, թե ընդհանրապես, կարծիքներին։ Ընդդիմախոսները հաշվի չեն առնում, թե մենք ինչ ենք ունեցել նախորդիվ։ Դատավորի կարգավիճակի մասին օրենքը ընդունվել է  եւ 1999 թվականից սկսել է գործել, այդ ժամանակ նույնպես 25 տարի տարիքային շեմ էր սահմանված, հետագայում Դատական օրենսգիրքը, որն ընդունվեց 2007-ին եւ ուժի մեջ մտավ 2008-ին, ընդհանրապես, տարիքային շեմ չէր նախատեսում։ Հետո տարիքային շեմը նախատեսվեց 28-ը, հիմա նորից քայլ է կատարվում դեպի հետ։ Ընդհանրապես, դա պետությունների հայեցողության շրջանակի մեջ է, բայց այստեղ մեկ կարեւոր հանգամանք կա, որը  արդարադատության նախարարը, թվում է թե, պատասխանի մեջ անընդհատ նշում էր՝ որ այս սահմանումները իրավունք են մասնակցելու այդ քննություններին, որտեղ հիմնական կանոնը այն է, թե ինչպիսի բարդության են քննությունները։ Ըստ իս, եթե քննական այն բարդ շեմը, որը նախատեսված է՝ գրավոր եւ բանավոր, անձը կարողանում է հաղթահարել, ուրեմն , կարող ենք ասել, որ նա ունի եւ բավարար հմտություն եւ բավարար փորձ, որովհետեւ այդ խնդիրներն այնպիսին են, որ առանց  բավարար հմտությունների եւ ունակությունների, որը ձեռք է բերվում տարիքային աշխատանքի շնորհիվ, դու չես կարող հաղթահարել։ Մենք՝ ինքներս, անցել ենք այդ ճանապարհով եւ  շատ լավ գիտենք, ուստի տարիքային շեմի վերաբերյալ այդ քննարկումները ես այդքան էլ չէի կարեւորի։ Ես նույնիսկ նշում եմ, որ 2007 թվականին մենք ընդհանրապես շեմ չենք ունեցել, բայց եւ չենք ունեցել այնպիսի «սյուրպրիզներ», որոնց մասին մտահոգություններն այսօր հնչում են։ Ավելին ասեմ, Դատավորի կարգավիճակի մասին օրենքի գործողության ժամանակահատվածում՝ մինչեւ 2007 թվականը, մենք ունեցել ենք 25 տարեկանում նշանակված դատավորներ, որոնք, աշխատանքի ժամանակ, կարելի է ասել, բացառիկ դատավորներ են եղել ի սկզբանե եւ առայսօր։  Կարելի է ասել, որ նրանք այն դատավորներից են, որոնց ձեւավորած պրակտիկային նաեւ հետեւում են առանձին դատավորներ եւ նրանք հանրային բավականին բարձր ընկալում ունեն։

-Նաեւ կենսափորձի մասին են խոսում տվյալ դրույթի ընդդիմախոսները, որովհետեւ, ի վերջո, նրանք են որոշում կայացնելու մարդկանց ճակատագրերի վերաբերյալ։

-Իհարկե, այդ որոշում կայացնողների համար առաջադրված խնդիրներով գնահատվում է որոշում կայացնելու ունակությունը, հարցերը բազմակողմանի գնահատելու ունակությունը։ Նույն կենսափորձի մասին, երբ  Դուք խոսում եք, հենց այդ ունակությունների զարգացած լինելու մասին եք խոսում, այսինքն, խնդիրների լուծումը հենց խոսում է դրա մասին։ Իրականում դատական իշխանությունում չկա այն իրավիճակը, որ շատ երիտասարդներ կարողանում են հաղթահարել այդ շեմը, որովհետեւ, ի վերջո, երկրորդ փուլը բանավոր քննության ընթացքն է, որտեղ բազմաթիվ հարցեր են հաշվի առնվում՝ այդ թվում, որպես դատավոր, հանրության համար ընկալելի լինելու տեսանկյունից։ Ինձ չի թվում, որ այդ գնահատման ամբողջությունն անցնելը կբերի անմիջականորեն երիտասարդացման։ Եթե նույնիսկ մենք խոսենք այն մասին, որ երիտասարդներով կհամալրվի դատական համակարգը եւ վտանգ կլինի, նշեմ, որ մենք ունեցել ենք նման փուլ 2007-2008 թվականներին, երբ բավականին մեծ նշանակումներ եղան , նաեւ 2008-ից հետո, երիտասարդ իրավաբանները՝ դատավորները,  արդեն էական բան փոխեցին, բայց այն ամենը, ինչը որ բերել էր մտահոգիչ ցուցանիշների՝ առանձին դեպքերում արդարացումներ էին լինում, որոնք ըստ բարձր ատյանի, արդարացի չէին, բարձր ատյանները դրանք բալանսավորում են։ Ընդհանրապես, դատական համակարգն այդպիսին է, սերնդային ներկայացվածություն միշտ պետք է լինի, որովհետեւ երիտասարդ, ակտիվ միտքը պետք է գործի, հաջորդ սերունդը՝ միջինը, պետք է հավասարակշռի եւ ավագ սերունդը ավելի խորը որոշումներ կայացնի։ Այսինքն, դատական համակարգում տարբեր սերունդների ներկայացվածությունը բավականին լավ է, վերջնարդյունքը բավականին դրական է լինում։

-Այսինքն, այդ դրույթը պրակտիկայում այնքա՞ն էլ կիրառելի չէ։

- Պրակտիկայում, այո, հենց պրակտիկան այդ մասին է խոսում,  մեր պրակտիկան այնպիսին է, որ շատ անձինք , ընդհանրապես չեն նշանակվել այդ տարիքում։ Ես նշեցի՝ այդքան երկար գործողության ընթացքում 3  միգուցե 4 անձ է նշանակվել, բայց ոչ ավելին։

-Նախագիծն առաջարկում է նաեւ մագիստրոսական աստիճանը շրջանցել  դատավորներին ներկայացվող  պահանջներում, արդյո՞ք բակալավրի աստիճանը բավարար է։

-Խնդրահարույց դարձան այն դեպքերը, երբ մագիստրոսական իրավաբանական կրթությունն էին ստանում իրավաբանական, բայց արմատ կրթությունը՝  առաջինից չորս բակալավրիատը իրավաբանական չէր։ Իրավաբանների դեպքում, կարծում եմ, ելակետայինը այդ արմատ կրթությունն է, նույնիսկ կարծեմ ՍԴ-ն ունի որոշում այդ թեմայով՝ փաստաբանների ՝ քննությանը մասնակցելու հարցի հետ կապված։ Հստակ նշված է, որ եթե օրենքը չի կարգավորում, ապա նման պահանջ չենք կարող դնել, որովհետեւ  ի վերջո,  մագիստրոսի կրթությունը նույնպես խոսում է իրավաբանի մասին, բայց այդ արմատ կրթությունն էր կարեւոր։ Կարծում եմ դրա նշումն է իր մեջ ավելի մեծ բեռ է կրում կարգավորման տեսանկյունից, քան մյուս պահանջները։ Ի վերջո, մագիստրոսի եւ դրանից ավելի բարձր աստիճանի կրթությունը խոսում են իրավաբանի՝ ի սկզբանե գիտական ուղղվածության  մասին։ Դատավորները պրակտիկներ են, այս տեսանկյունից, դատավորների համար, ի սկզբանե, գիտական ուղղվածությունը այդքան մեծ կշիռ չունի։ Մեզ մոտ շատ կարեւոր են պրակտիկ հմտությունները։ Ես պրակտիկ հմտություններ եմ դասավանդում եւ առանձին դեպքերում իմ ուսանողներին ասում եմ՝ մի նեղվեք, դուք շատ գերազանց կարող եք սովորել, դուք շատ լավ գիտնական կարող եք դառնալ, բայց իմ դասընթացի շեմը չհաղթահարել։ Մեծամասամբ, հենց այդպես էլ լինում է՝ միջին որակ ունեցող ուսանողներն ավելի լավ են պրակտիկ շեմը հաղթահարում, քան հիմնական տեսական բազայով հիմնված, որպես կանոն, ուսումնական հաստատությունում գերազանց սովորող ուսանողները։

-Թեեւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ նախագծով հնարավորություն է ստեղծվում արդյունավետ պայքար մղել դատական համակարգում կոռուպցիայի դեմ՝ չխաթարելով  դատական իշխանության անկախությունը, խորհրդարանական ընդդիմությունն այս հարցում կարծես թե այնքան էլ լավատես չէ: Փոփոխություններն ապահովո՞ւմ  են դատական համակարգի անկախությունը։ Բավարար երաշխիքներ կա՞ն դրա համար։

-Անկախության ապահովման տեսանկյունից երաշխիքներն ի սկզբանե, Սահմանադրությամբ են ամրագրված եւ Դատական օրենսգրքով։ Հարցը այն է, թե օրենքը ի՞նչ չափով է կարգավորում եւ արդյո՞ք չի խեղաթյուրում այդ երաշխիքն ընդհանրապես։ Մենք խոսեցինք դրա մասին, իրականում այս նախագծի ուղղվածությունն ի սկզբանե, կոռուպցիոն կանխարգելիչ եւ հանրային վստահության բեռը բարձրացնելուն է ուղղված։ Ինձ համար դրական է այն, որ պետությունը գնաց այն ճանապարհով, որ հիմնական մեխանիզմ է ապահովում՝ անընդհատ դատական իշխանության ֆիլտրը ապահովելու տեսանկյունից։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ , կարճաժամկետ, ընթացիկ ինչ-որ ֆիլտրեր, եթե դրվեին դատական իշխանությունում, դատական իշխանության անկախության տեսանկյունից կլիներ խնդրահարույց։ Սա հիմնական ինքնամաքրման մեխանիզմ է, որը միշտ եղել է դատական իշխանությունում եւ սա նույնպես կշարունակի շարունակական գործել։ Այլ բան է, որ նախագծի ընդունումից հետո նույն մարմիններն են շատանում։ Մենք արդեն խոսում ենք երրորդ մարմնի մասին եւ , ըստ էության, խորհուրդ չի տրվում դատավորների դեպքում այդքան շատ կարգապահական մարմիններ ունենալ։ Իրականում , եթե մենք հարցին նայում ենք պարզ, ես նախագծի կարգավորման տեսանկյունից հասկանում եմ, որ հենց այդ ճանապարհով պետք է գնան, միգուցե շատ ավելի մոտ ապագայում՝ կապված Սահմանադրական փոփոխությունների հետ, մենք հարցերին ուրիշ կերպ նայենք, բայց մի քանի մարմինների գոյությունը եւ կարգապահական վարույթ հարուցելու նրանց լիազորությունները,  արդեն այդ երեւույթները խնդրահարույց են դատավորների անկախության տեսանկյունից։  Եթե մենք հանկարծ պատկերացնենք, որ այդ մարմինները սկսում են չարաշահել, անընդհատ կարգապահական վարույթներ եւ այլն, իրենց լիազորությունները օբյեկտիվ չեն գործում, ապա այստեղ, իհարկե, կծնվեն այդ խնդիրները եւ մտահոգությունները։ Հուսանք, որ մարմիններն այդպիսին չեն լինի մինչեւ հիմնական որոշման կայացումը ։

-Փաթեթով ներդրվել է դատավորների գույքային դրության ստուգման և դրա հիման վրա կարգապահական պատասխանատվության մեխանիզմը։  Երաշխիք կա՞, որ սա չի դառնա «անցանկալիների» վրա ազդելու գործիք եւ դատական համակարգի նկատմամբ ճնշումներ բանեցնելու հավելյալ լծակ։  Ի հավելումն նախորդ հարցի՝ խոսեցիք, որ կարգապահական մարմինները շատ են։ Դա արդյո՞ք իր մեջ ռիսկ չունի «մահակ» դառնալ նույն այդ «անցանկալիների» գլխին, որ եթե մի բան այնպես չլինի, այդ մարմինները կսկսեն վարույթներ հարուցել։

-Տեսեք, ինքնին երեւույթները, որ կարգապահական վարույթ է հարուցվում՝ այս մարմինը ունի նման լիազորություններ եւ այլն, դրանք արդեն իսկ խանգարող երեւույթներ են դատավորների անկախության տեսանկյունից։ Ընդհանրապես, ես հարցի, երեւի լավ հասցեատեր չեմ, որովհետեւ ես ինձ այն իրավաբանների շարքին եմ ինձ դասում, որը համոզված է, որ պետք չէ դատավորներին ասել՝ գիտես, այսինչ խախտումը արեցիր, մենք քեզ նկատողություն ենք տալիս։ Մենք ունենք Դատական օրենսգրքում դատավորների նկարագիր, ի դեմս վարքագծի կանոնների, այսինքն, պետությունը եւ հասարակությունը մեզ ցույց է տալիս, թե ինչպիսին է ՀՀ դատավորը եւ, եթե այդ պահանջներին չի համապատասխանում անձը, նա ուղղակի դատավոր չպետք է աշխատի։ Այսինքն, ես հակված եմ նրան, որ եթե,  որեւէ վարույթ սկսում եք, սկսեք ծանրակշիռ  հիմքերով եւ վերջնարդյունքում ասենք՝ դու դատավոր ես կամ՝ ոչ։ Չնայած պատժի համաչափության տեսանկյունից հակառակ կարծիքները կան, բայց ինձ համար խորը տարօրինակ է ՝ նկատողություն, խիստ նկատողություն... Դատավորը համատեղելի չէ այդ ձեւակերպումների հետ։ Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, բայց կարգավորումներն այն են , ինչ կան եւ ինքնին, վարույթների գոյությունը դատավորի ոչ թե անկախության տեսանկյունից, այլ ազատ աշխատելու եւ ազատ գործելու տեսանկյունից, շատ կարեւոր են։ Կարեւոր են, որ մարմինները քիչ լինեն, վարույթները պարզ եւ հասկանալի լինեն, թեկուզ եւ վերջնարդյունքում լինի՝ դու դատավոր ես կամ ոչ, այսինքն, հիմքերը այնպիսի ծանրակշիռ լինեն, որ վարույթ սկսելուց առաջ դատավորները հասկանան, թե դա ուր է գնում եւ ինչպիսի հետեւանք է լինում։ Թե չէ, այսօր մի փոքր վարույթ հարուցեցինք, վաղը կարճեցինք...Դրանք դատավորին աշխատանքից շեղելուց եւ ավելորդ մտածումներ առաջացնելուց բաց, այլ նպատակի չեն հանգում։ ՕԳԳ-ն այդ կարգավորումների, քիչ է։

-Եվ,  դատավորների գույքային դրության ստուգման հիման վրա կարգապահական պատասխանատվության մեխանիզմին անդրադարձեք, խնդրեմ։

-Բոլորի մասով, իհարկե, դրանք պետք է լինեն թափանցիկ, ոչ ոք չի ասում, որ չպետք է թափանցիկ լինեն։ Մենք, օրինակ, առաջարկել էինք արդարադատության  նախարարի լիազորությունների մասով՝ հրաժարվել, որովհետեւ արդեն պետությունն առաջարկում է ՀԿ-ների մասնակցությունը կարգապահական հանձնաժողովում, սա շատ լավ կարգավորում է՝ բաց, հասկանալի լինելու տեսանկյունից, բայց այս դեպքում արդեն անպատասխան է մնում, թե ինչու է անհրաժեշտ արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը։ Գուցե ժամանակավրեպ է այս առաջարկությունը, բայց շատ ավելի արդյունավետ կլիներ, որ այդ հանձնաժողովում բոլորը ունենային իրենց լիազորությունները, եթե անհրաժեշտ է, թող արդարադատության նախարարը նշանակեր  մեկ ներկայացուցիչ իր կողմից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը  եւս  մեկ անձ նշանակեր եւ մեկ կարգապահական մարմին լիներ եւ բոլոր հարցերին այդ մարմինը պատասխաներ։ Դա ավելի կորոշակիացներ դատավորների կյանքը, այսպես ասեմ։

- Ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի մոդելն առաջարկվում է փոխել։  Դուք էլ այդ մասին խոսեցիք։ Դատավորներից բացի, հանձնաժողովում կլինեն  իրավաբան-գիտնականներ, որոնց ՀԿ-ները պետք է առաջադրեն։ ՀԿ-ների մասով, սակայն, վերապահումներ են հնչում։ Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը սրա հետ կապված։ 

-Իմ կարծիքը ես արդեն նշեցի՝ բացասական չէ, մենք որքան բաց լինենք, որքան հասարակությունն ավելի ներկայացված լինի արդարադատության իրականացման գործընթացում, այնքան հասարակության համար ավելի շատ տեսանելի  կլինի մեր աշխատանքը, բարդությունները։ Վերջիվերջո, դատական մարմինները միշտ քննադատվում են  այն ուղղությամբ, որ դուք փակ եք, հասկանալի չեք, հասանելի չեք։ Եթե այս քայլը կբերի նրան, որ ավելի հասկանալի եւ տեսանելի կլինենք, բնականաբար, ողջունելի է, ես , համենայնդեպս, չեմ լսել մի որեւէ  գործընկերոջ կարծիք, որը կասի, որ անհրաժեշտ չէ։ Մենք նույնպես , ի սկզբանե, չենք առարկել այդ դրույթի վերաբերյալ , միակ առաջարկությունը վերաբերել է նրան,  որ ավելի լավ է՝  մեկ հանձնաժողով լինի ։

-Խոսքն այն մասին է, որ արդյո՞ք  ՀԿ-ների ընտրությունը թափանցիկ է լինելու արդյո՞ք այդ մասնակցությունը չի դառնա որոշ ՀԿ-ների մենաշնորհը, որովհետեւ, մասնավորապես, իրավապաշտպան ՀԿ-ների մասով որոշակի տրանսֆորմացիա ենք տեսնում նախորդ եւ հետհեղափոխական ժամանակահատվածի համեմատ։

-Ես հասկանում եմ Ձեր ասածը, բայց իմ պատասխանը դատական իշխանության ելակետից է։ Իրականում, թե հասարակությունը ինչպես է գալիս եւ ներկայանում, օրենսդրական նախաձեռնության հեղինակների հոգածությունն է՝ արդյո՞ք մեր քաղհասարակությունն ամբողջությամբ ներկայացած կլինի այս հանձնաժողովում։ Եթե դա է այն մոդելը, որը համարում է, որ հասարակությունը ներկայացված է, բնականաբար, մեզ համար ընդունելի է։ Մոդելի ընտրությունը օրենսդիր եւ գործադիր իշխանության որոշելու հարցն է, թող քննարկեն՝ արդյո՞ք հասարակությունը ներկայացված է։ Մենք ողջունում եւ նորմալ ենք համարում հասարակության  ներկայացվածությունը այդ հանձնաժողովում։

-Յուրաքանչյուր իշխանություն իր պարտքն է համարում դատաիրավական բարեփոխումներ իրականացնել, ավելին՝ եղել են դեպքեր, երբ նույն իշխանությունը մի քանի անգամ են փոփոխություն արել, բայց հասարակության մոտ որոշ վերապահումներ կան։ Ձեր կարծիքով՝ օրենսդրությունն՞ է մեղավոր, իրավակարգավորումներն՞ են մեղավոր, թե իրավակիրառողները, տարբեր ոչ լեգալ ճանապարհներով դատական իշխանության վրա ներազդելու իշխանության նկրտումները։

-Եթե Ձեզ անհրաժեշտ է մեղավոր գտնել, ապա ես Ձեր հարցին կպատասխանեմ, որ իրավական ակտերի հետ աշխատելու, իրավական մշակույթի պակասն է մեղավոր, որովհետեւ , եթե մենք ցանկանում ենք որեւէ տեղ փոփոխություն կատարել, մենք մեր օրենսդրական աշխատանքի մեջ պետք է ունենանք, գնահատականը, թե ինչպիսի ազդեցություն ունի գործող կարգավորումը, ինչպիսի գործողություն է անհրաժեշտ կատարել։ Չգիտեմ, բարձրացնել հանրային իրազեկումը, սպասել հասարակության կամ տնտեսության որոշակի զարգացումների, օրենքը փոխել, եթե դրա անհրաժեշտությունը կա կամ ոչինչ չանել, դա էլ է արդյունավետ որոշում ՝ թողնել հասարակությունը զարգանա եւ դրանից հետո նոր այդ փաստացի տվյալների հիման վրա՝ անել որոշակի փոփոխությունները։ Ցավոք, մենք այդ  ազդեցության խորը գնահատումը դեռեւս չունենք։ Ես ինքս, գործադիր իշխանությունում աշխատելու ժամանակ, երբ այս չորրորդ բարեփոխումների գաղափարը պտտվում էր, ԵԽ-ի մեր գործընկերներին խնդրեցի կատարել համընդհանուր մոնիտորինգ եւ գնահատել, հասկանալ, թե հասարակությունը որտեղ է, որպեսզի մեր հաջորդ՝ չորրորդ բարեփոխումները լինեն թիրախային։ Այդպիսի մի զեկույց կազմվեց՝ բավականին խորը  եւ հետաքրքիր հետազոտություն էր, որը հրապարակվեց 2017թ-ի վերջին եւ 2018թ-ի սկզբին։ Եվ վստահության տեսանկյունից՝ դատական իշխանության եւ նաեւ դատախազության, բավականին խոսուն տեղեկություններ ունենք։ Այս տեսանկյունից չորրորդ՝ վերջին բարեփոխումների փուլում, կարծում եմ, բավարար տեղեկացված միջոցառումներ են նախատեսած՝ դեռեւս նախորդիվ պլանավորված, բայց հիմքում նաեւ ունենալով այս ամենը, որովհետեւ վերջիվերջո, այս՝ չորրորդ փուլի ժամանակ՝ 2014-15թթ-ին, թե  ինչ է պետք անել, Ձեր հարցադրման տեսանկյունից այդ հարցի պատասխանը գտնելը իրականում բարդ էր։ Իրականում , մենք պետք է հրաժարվենք  մեր երկրում կարծիքների հիման վրա օրենքներ փոփոխելու մշակույթից, եթե մեկը եկավ, լավ իրավաբան է՝  ես կարծում եմ, որ այսպես շատ ավելի լավ կլինի։ Դա կարծիք է, ես կարծում եմ, որ ազդեցության գնահատման գործիքները մեզ մոտ շատ ավելի լավ պետք է աշխատեն՝ թե ի սկզբանե վեր հանելով՝ ինչ է պետք կատարել, թե հետագայում՝ արդյոք նախագիծը բերում է նպատակին վերջնարդյունքով։ Նախագծի գնահատման գործիքներ կան՝ ծախսային եւ այլ ազդեցության, հնարավոր է գնահատել, թե ինչ կլինի ապագայում, այսինքն` մենք կհասնե՞նք այն հիմնական նպատակին, որին ձգտում ենք, թե՞ ՝ ոչ։ Թվում է, թե ես փոքր բաներից եմ խոսում, բայց վերջիվերջո այդ գործիքների բացակայությունը բերում է մի բացի, որ ինչ-որ մի փուլում  մենք չգիտենք, թե որտեղ բուժենք, ճիշտ ախտորոշումներ չենք կատարում եւ դա է նաեւ պատճառը, որ նման իրավիճակ է ստեղծվում։

-Պարոն Մկրտչյան, խոսեցիք նաեւ հանրային վստահության խնդրից ու նաեւ տարբեր կարծիքներից, որոնց ուժով երբեմն օրենքներ են փոխվում, իսկ արդյո՞ք այդ կարծիքներով չէ  նաեւ պայմանավորվում դատարանների նկատմամբ հանրային վստահության մակարդակը եւ ի վերջո, ինչո՞ւ է հանրային վստահության մեջ արմատացած մոտեցումը, որ մեր երկրում դատարաններին մարդիկ չեն վստահում։ Որտե՞ղ է խնդիրը եւ որտեղի՞ց է գալիս։

-Ճիշտն ասած, այն, ինչի մասին ես խոսում էի՝ կարծիքներով փոփոխություն կատարել...  դատաիրավական համակարգի տեսանելի խնդիրները շատ են եղել՝կառուցվածք, փոփոխությունների անհրաժեշտություն,   բայց հանրային ընկալման ցուցիչի հետ կապված, միգուցե զարմանաք, բայց ես համաձայն չեմ, որ, օրինակ, քաղաքացիական արդարադատության  տեսանկյունից, որ մենք չունենք հանրային վստահություն։ Այդ անհամաձայնության հիմքում վիճակագրական ցուցանիշներն են։ Դուք լսել եք արդեն, 150 հազարին մոտ դատական ակտեր են քննվում դատարաններում, ինչը ահռելի մեծ ծավալ է եւ ոչ մի ողջամտություն չկա այդ ծավալի գործերը այդ քանակով քննելու, բայց այդ դատական գործերի ընդամենը 6 տոկոսն են բողոքարկվում, այսինքն, մենք  մեր երկրում ունենք 94 տոկոս կայուն դատական ակտեր, որոնցից դժգոհ չէ թե «Ա» կողմը, թե՝ «Բ» կողմը։ Եվ , եթե Դուք փորձեք ինձ համոզել, թե դրանից ավելի լավ արդարադատություն կա, ես կփորձեմ բազմաթիվ այլ հակափաստարկներ բերել։ Եթե երկու կողմն էլ համաձայն են կայացված դատական ակտերի հետ, իսկ դա մեր երկրում կազմում է 94 տոկոս եւ 6 տոկոս բողոքարկվող դատական ակտերի 50 տոկոսը բեկանվում է եւ բեկանվածի 3 տոկոսի եւ այն վեց տոկոսի հետ աշխատում է Վճռաբեկ դատարանը եւ ընդհանուր կայունության տոկոսը 96.4 է, այսինքն, մենք իրականում խոսում ենք այն 3.7 տոկոս գործերի մասին։ Իմիջիայլոց, քաղաքացիական գործերի մասին ենք խոսում, որտեղ մրցակցային է կյանքը, յուրաքանչյուրը ինքնուրույն է կատարում իր գործողությունները՝ շուկա, պայմանագրի ազատություն եւ այլն, այստեղ, բնական է, որ կարող է լինել մի կողմի դժգոհությունը արդարադատության արդյունքից։ Քաղաքացիաիրավական հարաբերություններում դժվար է ասել՝ ամբողջությամբ համոզիչ դատական ակտ է կայացվել, որովհետեւ պարտվող կողմը մինչեւ վերջ չի համոզվում դրա մեջ եւ եթե մենք խոսում ենք 3 տոկոսի մասին, ապա դա այն տոկոսը չի, որ կարելի է ասել՝ վստահություն չկա հասարակության մեջ։ Ես կարող եմ ասել, որ մեր ցուցանիշները կարող են մրցել ամենազարգացած եվրոպական երկրների ցուցանիշների հետ։ Այստեղ մենք մեկ այլ  բաց ունենք, մենք ունենք մեր ունեցածը հասարակությանը ճիշտ ներկայացնելու բաց։ Սա իրական բաց է եւ մենք մեր հասարակությանը չենք կարողանում մեր ունեցած արդյունքները ներկայացնել, ասել, այ , այսպիսի արդյունքներ գոյություն ունեն որպեսզի հասարակությունը եւս իր կյանքը կարողանա համաձայնեցնել դատական պրակտիկայի ձեւավորած մոտեցումների  եւ այլնի առումով։ Այս տեսանկյունից, օրինակ` առաջիկա դատաիրավական բարեփոխումների տեսանկյունից շատ գովելի միջոցառումներ կան հենց հանրային իրազեկվածության բարձրացման տեսանկյունից։ Ես կարծում եմ, որ այդ բացը կլրացնեն այդ միջոցառումները եւ մենք կունենանք էականորեն տարբեր պատկեր։

-Դուք ներկայացրեցիք  ցուցանիշներ, թվեր, բայց մենք ամենատարբեր օղակներից ամենաբարձր մակարդակով ամեն օր հակառակի մասին պնդումներ ենք լսում եւ շատ խնդիրների հիմքում հենց դատական համակարգի նկատմամբ անվստահությունն է ներկայացվում։ Ո՞րն է պրոբլեմը, գուցե քաղաքականությո՞ւնն է խառնվում այս ամենին եւ փորձ է արվում տարբեր նպատակներով օգտագործել դատարանների նկատմամբ հանրային վստահության խնդիրը։

-Ես չգիտեմ, բայց մեր հանրության մեջ վերջիվերջո պետք է մտնի մշակույթ ՝ դատավորի նկատմամբ վերաբերմունքի։ Կարծում եմ, որ բոլորը պետք է ուղղորդվեն այդ ուղղությամբ, օրինակ, ԱԺ-ում Դատական օրենսգրքի  լսումների ժամանակ, ես առողջության հետ կապված խնդիրներ ունեի, չէի մասնակցում, բայց հետեւում էի, միայն այդ մուտքը, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի խոսքը, թե ինչպիսի վերաբերմունք պետք է դրսեւորել  դատավորի նկատմամբ, կարծում եմ, ինքնին արդեն կունենա ազդեցություն։ Եվ,  քաղաքական իշխանություն ունեցողները, այսինքն, անձինք, որոնք ունեն խոսքի ազդեցություն, պետք է գնահատեն, որ դատավորը անձ չէ, պաշտոնյա չէ, դատավորը մարդու՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքն է, յուրաքանչյուր ոք ունի այդ իրավունքը։ Դա իմ սահմանադրական իրավունքն է եւ «յուրաքանչյուր ոք»-ի սահմանադրական իրավունքն է՝ ունենալ նման դատավոր, իսկ  այդ դատավորի կերպարը նկարագրված է  Դատական օրենսգրքում եւ,  եթե մեր օրենքները ունեն կարգավորում, որ բոլորը պետք է հարգանք դրսեւորեն դատարանի նկատմամբ, այդ հարգանքը անձն իր իրավունքի նկատմամբ է դրսեւորում եւ այստեղ ուղղակի պաշտոն չէ դատավորի աշխատանքը, պետք չէ հարգանք դրսեւորել այսինչ - այսինչյանի նկատմամբ, պետք է հարգանք դրսեւորել ինստիտուտի՝ ձեր իրավունքի նկատմամբ։ Այս տեսանկյունից, այո, մենք մեր հասարակության հետ աշխատելու եւ բացատրելու շատ լայն դաշտ ունենք եւ ես, որպես դատավոր, միշտ եղել եմ այն կարծիքին , որ մենք՝ դատավորներս, պետք է ավելի բաց լինենք,  ավելի շատ շփվենք հասարակության հետ, բացատրենք մեր հասարակությանը, որովհետեւ ժամանակահատվածն այնպիսին է, որ մենք ինքներս պետք է քայլեր կատարենք , մենք ինքներս պետք է երկխոսենք մեր հասարակության հետ։

-Եվ վերջում, Հայաստանը պատրաստվում է հերթական սահմանադրական բարեփոխումներին. Ստեղծվել է հանձնաժողով։ Նման պայմաններում որքանով եք նպատակահարմար համարում այս փուլում դատաիրավական բարեփոխումների իրականացումը։ Արդյո՞ք ճիշտ չէ այն իրականացնել սահմանադրական բարեփոխումներից հետո։

-Որպես կանոն, նման ձեւով են իրականացվել բարեփոխումները, բայց Դուք հաշվի առեք, որ այս բարեփոխումները նույնպես Սահմանադրական փոփոխություններից հետո ընթացող բարեփոխումների շարքին կարելի է դասել, ի նկատի ունեմ 2015 թվականի փոփոխությունների, եւ շատ հարցերի պատասխաններ տալիս է բարեփոխումների այս փաթեթը։ Ես կնայեի հարցին, ավելի շատ այն տեսանկյունից, թե ինչ են կարգավորում այդ միջոցառումները։ Մենք արդեն խոսեցինք՝ հաշվետվողականության, թափանցիկության դատարանի դերի, բացատրելու եւ այլն, սոցիալական երաշխիքներին ուղղված միջոցառումներ են, որոնք միշտ պետք է լինեն՝ անկախ բարեփոխումներից։ Բնականաբար, այս հարցի նպատակահարմարության որոշումը գործադիր, առանձին դեպքերում օրենսդիր  իշխանության մաս է կազմում։ Ընդհանուր առմամբ, ինձ համար նորմալ է, որ այս , որ այս ծրագրով իրականացվող գործողությունները այնպիսին չեն, որ հնարավոր սահմանադրական փոփոխությունների արդյունքում պետությունը կրկնակի ստիպված կլինի որոշակի գործողություններ կատարել ։ Իմ նախնական կարծիքն այդպիսին է, բայց հարցը ամբողջությամբ գտնվում է գործադիր իշխանության տիրույթում , նրանք են որոշում իրենց գործողությունների հաջորդականությունը եւ ընդհանրապես, ոլորտում վարվող քաղաքականության հաջորդականությունը։

 

 

 Հեղինակներ՝ Մ.Ղ., Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:29 09/03/2020  |  ԼՐԱՀՈՍԴատավորը համատեղելի չէ «նկատողություն, խիստ նկատողություն» ձևակերպումների հետ.Արսեն Մկրտչյան
17:53 15/01/2020  |  ՀարցազրույցԵս տեղեկություն չունեմ, որ դատարանը թույլտվություն ունի արդար դատաքննություն իրականացնելու. Մանվել Գրիգորյանի փաստաբանը՝ սպասվող նիստի մասին
16:40 01/11/2019  |  ՀարցազրույցԴատական օրենսգրքի փոփոխությունների նախագծում առկա են դատավորի անկախությունն ու անաչառությունը սահմանափակելու ռիսկեր. Արշակ Վարդանյան
21:57 11/10/2019  |  ԼՐԱՀՈՍՎենետիկի հանձնաժողովի կարծիքում Արդարադատության նախարարության մշակած Դատական օրենսգրքի փաթեթը գովեստի է արժանացել
16:36 16/08/2019  |  ԼՐԱՀՈՍԻնքս 25 տարեկանում եմ դատավոր նշանակվել. Տարիքային շեմն իջեցնելու մեջ վատ բան չեմ տեսնում. ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր (տեսանյութ)
13:38 18/03/2019  |  Քրեական խրոնիկոնՄանվել Գրիգորյանի պաշտպանական կողմը դիմել է ՄԻԵԴ
22:23 19/02/2019  |  Քրեական խրոնիկոնՄանվել Գրիգորյանի փաստաբանները որոշել են մինչ գործի դատարան հասնելը որեւէ տեղեկություն չտրամադրել
13:52 17/02/2019  |  Քրեական խրոնիկոն«Ես այս գործին չեմ ներգրավվել նրա համար, որ ճանապարհի կեսից հետ դառնամ». Արսեն Մկրտչյան
15:56 22/01/2019  |  ԼՐԱՀՈՍՄանվել Գրիգորյանին կալանավորելու որոշումը կայացվել է ճնշումների տակ. Փաստաբան
10:22 17/01/2019  |  Մամուլ«Իմ նկատմամբ սպառնալիքները շարունակվում են». Մանվել Գրիգորյանի փաստաբան. «Հրապարակ»

Արխիվ

[]