ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռոզան Կլարայից գողացել է որդուն. Հեղափոխականներ Ցետկինայի ու Լյուքսեմբուրգի սկանդալներն ու կրքերը 03/08/2020 20:30 | Անցուդարձ
Բոցաշունչ սոցիալիստուհիները, ովքեր կանանց համար ճանապարհ են հարթել դեպի մեծ քաղաքականություն՝ հակառակվում էին հասարակական կարծիքին ոչ միայն քաղաքականության, այլ նաև սիրո հարցերում։
Մարտի 8-ին մի շարք երկրներում նշվում է կանանց միջազգային օրը։ Այս տոնի գլխավոր ոգեշնչողն ու նախաձեռնողը Կլարա Ցետկինն էր՝ գերմանացի սոցիալիստուհին, որի աճյունը հանգչում է Կրեմլի պատի մեջ։
Խորհրդային ժամանակներում երկուսն էլ ներկայացվում էին որպես պրոլետարիատի երջանկության համար անձնուրաց մարտիկներ՝ փաստացի քողարկելով նրանց անձնական կյանքը։ Շատերի մոտ տպավորություն էր ստեղծվում, որ նրանք դասական «կապույտ գուլպաներ» էին (կանացիությունից զուրկ)։ Բայց դա, բնավ, այդպես չէր։ Երկու հեղափոխական կանայք շատ կրքոտ խառնվածք ունեին եւ ընդունակ էին ժամանակակիցներին շփոթության մեջ գցել:
Կլարան և Ռոզան
Նույնիսկ նախքան անձնական ծանոթությունը, երկու կանայք հասցրել են շատ բան տեսնել: Կլարա Այսները՝ գերմանուհու եւ ֆրանսիացու դուստրը, ուսուցչական վարժարանում ծանոթացել է Ռուսաստանից փախած հեղափոխական Օսիպ Ցետկինի հետ։ Տղամարդը շատ ակտիվ կապեր էր պահպանում գերմանացի սոցիալիստների հետ, ինչը աննկատ չի մնացել կառավարության կողմից, որը նրան պերսոնա նոն գրատա էր հայտարարել:
Ցետկինը ստիպված էր տեղափոխվել Ֆրանսիա, հետո նրա հետևից ժամանել է նաև Կլարան։ Այդ երկրում նրանք ունեցել են երկու որդի' Մաքսիմին եւ Կոնստանտինին, որոնցից վերջինին մտերիմներն ու ընկերները կոչում էին բացառապես Կոստյա: Ամուսնու մահից հետո Կլարան հայրենիք է վերադարձել երեխաների հետ ։
Ռոզան ծնվել է լեհ հրեաների շատ հաջողակ ընտանիքում եւ ռուսական կայսրության հպատակն էր: Գիմնազիայում տարվել է հեղափոխական գաղափարներով և հետագայում գաղթել Շվեյցարիա՝ միաժամանակ ստանալով իրավունքի դոկտորի աստիճան (դոկտորի աստիճան ունեցող կինն այդ ժամանակ արտասովոր երևույթ էր)։ 90-ականների վերջին տեղափոխվել է Գերմանիա, որտեղ ֆիկտիվ ամուսնություն է ձևակերպել գերմանացու հետ՝ բացառապես քաղաքացիություն ստանալու և այլ երկրների՝ արտահանձնման հարցումից իրեն հնարավորինս պաշտպանելու համար ։
Այդ ժամանակ էլ տեղի ունեցավ երկու բոցաշունչ սոցիալիստուհիների մտերմությունը։ Այդ ժամանակից ի վեր նրանց անունները գրեթե միշտ հիշատակվել են միասին, թեեւ իրականում քաղաքական տեսանկյունից նրանք տարբեր ֆիգուրներ են եղել:
Կլարան ապստամբում է
1897 թվականին գերմանացի սոցիալիստների շարքերում անսովոր սկանդալ Է բորբոքվել։ Այս անգամ պատճառը ոչ թե քաղաքական տարաձայնություններն էին, այլ շարժման ամենանշանակալի ակտիվիստուհիներից մեկի՝ Կլարա Ցետկինի անձնական կյանքը ։ 40-ամյա Կլարան ամենայն լրջությամբ տարվել էր նկարիչ Գեորգ Ցունդելով, ընտրյալը նրան որդի էր սազում՝ 18 տարով փոքր լինելով իրենից:
Ռոզայի գաղտնի կիրքը
Այն տարիներին Ռոզա Լյուքսեմբուրգը հաճախակի հյուր էր նրանց տանը։ Նա մտերմիկ էր շփվում Ցետկինի երեխաների հետ, հատկապես Կոստյայի, որի վրա մեծ ազդեցություն ուներ։ Մաքսիմ Ցետկինը սովորում էր բժշկականում, Կոստյան նույնպես սկզբում հակված էր բժշկական կարիերայի: Սակայն մոր ընկերուհու ազդեցության տակ որոշեց քաղտնտեսություն ուսումնասիրել։
Կլարան երկար ժամանակ չէր կարեւորում որդու եւ ընկերուհու միջեւ հարաբերությունները, որոնք ավելի սերտ էին դառնում:
Միայն ավելի ուշ նա իմացավ, որ Կոստյայի և Ռոզայի միջև հարաբերությունները բոլորովին այլ բնույթ են կրում։ Այս բացահայտումը ապշեցրել էր Կլարային։ Նա շատ մոտ էր Ռոզայի հետ, նրանց կապում էին ընդհանուր քաղաքական հայացքները և մարդկային բարեկամությունը։ Բայց դա չի նշանակում, որ նա իր ընկերուհուն տեսնում էր իր որդու համար որպես հարսնացու։ Մանավանդ հաշվի առնելով նրանց տարիքային տարբերությունը. Լյուքսեմբուրգը 36 տարեկան էր, իսկ Կոստյա Ցետկինը հազիվ 22։ Բացի այդ, Կոստյան բավականին տպավորիչ երիտասարդ էր, իսկ Ռոզան արտաքին որոշ թերություններ ուներ։
Ապշահար Կլարան փորձում էր որդուն եւ ընկերուհուն համոզել խզել այդ «արատավոր հարաբերությունները»՝ բոլորովին մոռանալով, որ ինքն ընդամենը մի քանի տարի առաջ հանրային մամուլի ճնշմանտակ էր՝ իրենից երկու անգամ փոքր տղամարդու հետ կապ ունենալու համար։ Կլարայի փաստարկները զուր էին: Ցետկինայի եւ Լյուքսեմբուրգի սիրավեպը չափազանց բուռն էր եւ տեւեց ութ տարի: Այն սպառիչ բնութագրելու համար բավական է նշել այն փաստը, որ սիրահարների նամակագրությունը (որն ավելի քան 600 նամակ էր պարունակում) ավելի քան կես դար չէին համարձակվում հրապարակել՝ դրա անկեղծության պատճառով: Միայն 60-ական թվականներին այդ նամակները մասամբ հրատարակվել են։ Բայց դրանք բոլորն էլ ենթարկվել են էական գրաքննության խմբագրումների։ Իսկ մոտ 70 նամակ մինչ օրս չի հրապարակվել՝ դրանց վառ արտահայտված էրոտիզմի պատճառով ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ