ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՊՆ-ի կարիքների համար հայտարարվող տենդերները հարթ չեն ընթանում. Խնդիրներ` զինվորական ճտքավոր կոշիկների գնման գործընթացում 03/08/2020 12:58 | ԼՐԱՀՈՍ
Պաշտպանության նախարարության կարիքների համար հայտարարվող որոշ մրցույթներ, պարզվում է, այնքան էլ հարթ չեն ընթանում։
Նախորդ տարի մեծ աղմուկ հանած «Օրսիս»-ՊՆ վեճը, որի հետեւանքով մի քանի միլիոն դոլարի չափով ռազմատեխնիկայի մատակարարումների տենդերը տապալվել էր, միակը չէ, որ խնդիրներ է առաջացրել։
2019 թվականի մայիսին զինվորական ճտքավոր կոշիկներ ձեռք բերելու համար ՀՀ Պն-ի հրատապ մրցույթը, պարզվում է, կռվախնձոր է դարձել տենդերին դիմած ընկերությունների համար։ Մրցույթին մի քանի կազմակերպություն է մասնակցել, այդ թվում «ԳԱՌՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն եւ Արցախ կարի-կոշիկի արտադրական միավորում» ՓԲԸ-ն։ Այս ընկերությունների միջեւ մրցույթի արդյունքների շուրջ վեճը դատարան է հասել։
Ինչպես «Փաստինֆո»-ին փոխանցեց «ԳԱՌՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի շահերի ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Գրիգորյանը, որոշակի խմբաքանակի ապահովման մրցույթին հաղթել է տվյալ ընկերությունը։ Մյուս կազմակերխությունը՝ «Արցախ կարի-կոշիկի արտադրական միավորում» ՓԲԸ-ն, որը նախկինում բանակի ճտքավոր կոշիկներ է մատակարարել, մրցույթի արդյունքները նախ բողոքարկել է գնումների հետ կապված բողոքները քննող մարմին, ապա՝ դատարան ։
Փաստաբանի փոխանցմամբ, դատարանը կիրառել է հայցի ապահովման միջոց՝ արգելանք, ինչի հետեւանքով գործընթացը որոշ ժամանակով կասեցվել է եւ «ԳԱՌՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն չի կարողացել մատակարարումն իրականացնել։
«Պատկերացրեք, պետք է կոշիկներ, բայց քանի որ բողոքներ կան եւ կիրառվել է արգելանք, չի մատակարարվում։ Շատ լավ է, որ դատավոր Թաշչյանը ընկալեց գործի մանրամասները եւ վերացրեց արգելանքը, որ գործընթացը շարունակվի, որը բողոքարկվեց Վերաննիչ եւ ի պատիվ Վերաքննիչի, թողնվեց անփոփոխ։ Մատակարարումը գնաց, բայց այդ ընթացքում մենք դիմել էինք վարչապետին բողոքով, նկարագրել էինք գործընթացի հետ կապված մեր դիտարկումները, մեր տեսակետից՝ չարաշահումներն ու կոռուպցիոն ռիսկերը, որը հետագայում համապատասխան ցուցումով՝ ստուգում կատարելու, փոխանցվել է ՊՎԾ»,-տեղեկացրեց փաստաբանը՝ հավելելով, որ ՊՎԾ-ն ՊՆ-ում ստուգումներ է իրականացրել, որոնց արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե՝ իրավական գնահատականներ տալու։
Տիգրան Գրիգորյանն ասաց, որ այդ նյութերին իրենք ծանոթ չեն եւ չգիտեն՝ արդյո՞ք խոսքն իրենց բարձրաձայնած խախտումների մասին է, թե այլ խնդիրներ եւս հայտնաբերվել են մրցույթի հետ կապված։ «Փաստը նա է, որ նյութը փոխանցվել է Քննչական կոմիտե, կսպասենք զարգացումների։ Մեր բարձրաձայնած խնդիրն այն է, թե ինչպես է այս ամենը տարբեր ուժերի կողմից խոչընդոտվում, պրոբլեմներ ստեղծվում։ Հուսով եմ, որ սա հանգուցալուծում կունենա եւ մենք զերծ կմնանք նման արատավոր պրակտիկայից՝ նկատի ունեմ, որ որեւէ մեկի կողմից ինչ-որ մրցույթների ուղղորդում չլինի, մեկին առավելություն չտան կամ մեկին առավելություն տալու համար մյուսին արհեստական խոչընդոտներ չլինեն»։
Տիգրան Գրիգորյանը հղում անելով նախաքննական գաղտնիքին, հրաժարվեց անուններ նշել։ Միայն ասաց, որ խոսքը բարձրաստիճան պաշտոնյաների մասին է. «Պաշտոնատար անձնաց կողմից խոչընդոտներ են եղել, որի մասին մենք գրավոր բարձրաձայնել ենք եւ այդ ամենը իրավական գնահատման փուլում է գտնում, դրանից ավելին հայտնելու իրավունք ես չունեմ։ Ես ոնց հասկանում եմ, ՊՎԾ-ի ստուգումների նյութերը, տվյալ մրցույթի իրականացման ընթացքում ենթադրյալ չարաշահումների մասին՝ այդ թվում նաեւ պաշտոնատար անձանց կողմից, կգնա կմիանա ԶՔԳՎ- գործին»։
Զինված ուժերի կարիքների համար ռազմական ճտքավոր կոշիկների գնման մրցույթի հետ կապված քաղաքացիական հայցի վիճարկման գործընթացը շարունակվում է, թեեւ դատարանը վերացրել է արգելանքը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ