ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մինչեւ բողոքը չհասնի Փաշինյանի աչքին ու ականջին. «հիբրիդային» համակարգ է առաջացել, հինը փորձ է արվում քանդել, իսկ նորը չի ստեղծվում» 03/08/2020 17:33 | ԼՐԱՀՈՍ
Երկու օր է Եղեգնաձորում դաժանաբար ծեծված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հարազատներն ու բարեկամները բողոքի գործողությունների են դիմում` պահանջելով արդարություն։ Նրանց վրդովեցրել է այն , որ գործով մեղադրյալի խափանման միջոց կալանավորումը փոխվել է։
Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` միակ մեղադրյալը Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի եղբայրն է՝ Զավեն Գրիգորյանը, թեեւ մամուլի տեղեկություններով`փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ մարզպետը, որը հենց այս աղմուկի հետեւանքով հայտարարեց լիազորությունները վայր դնելու մասին։ Միջադեպին մարզպետի ներկայության հանգամանքը իրենց ցուցմունքներում պնդել են նաեւ 3 վկաները։ Արդեն 6 ամիս է, ինչ փոխգնդապետը գտնվում է կոմայի մեջ:
Դաժան ծեծի ենթարկված զինվորականի հարազատները վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ժամանակ են տվել։ «Եթե էդ ճիվաղ մարզպետին, մնացած հինգ հոգու հետ չկալանավորվեն, Եղեգնաձորի ոստիկանապետն ու քննչականի պետը չկանչվեն պատասխանատվության, ինձնից չնեղանաք», -հայտարարել էր փոխգնդապետի հայրը` Սամվել Մխիթարյանը։
Ուշագրավ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոնե հրապարակային չի արձագանքել եւ չի անդրադարձել խնդրին, մինչդեռ վարչապետն ամենատարբեր խնդիրների շուրջ սիրում է «զրուցել քաղաքացու» հետ։
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է՝ վարչապետը հրապարակային անդրադառնում է այն խնդիրներին, որոնք ավելի գլոբալ բնույթի են եւ կարող են հանրային դժգոհության լայն ալիք ստեղծել եւ, այսպես ասած, վտանգ ու ռիսկ կա, որ կարող են զանգվածային բողոքի առիթ դառնալ։
«Վարչապետն անդրադառնում է խնդիրներին այն ժամանակ, երբ բողոքավոր բավականին լուրջ զանգվածներ հայտնվում են կառավարության դռան դեմը կամ ճանապարհներ են փակում։ Ես նկատի ունեմ այն պրոբլեմները, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը եւ դիսկոմֆորտ առաջացնել իշխանության համար»,-կարծում է Վիգեն Հակոբյանը։
Քաղտեխնոլոգի խոսքով, ընդհանրապես դա բնորոշ է բոլոր իշխանություններին։ Օրինակ, նախկինում էլ իշխանությունները մշտապես ընդդիմությանն առաջարկում էին հանրահավաքներն անցկացնել Հրազդան մարզադաշտի մոտ, միայն թե հանրահավաքները տեղի չունենային Մատենադարանի կամ Ազատության հրապարակում, որովհետեւ այնտեղ մարդիկ կամա թե ակամա ավելի շատ էին հավաքվում։
«Այսինքն, քանի դեռ խնդիրը լոկալ բնույթի է, մինչեւ ապակայունացման ռիսկի հետ կապված խնդիր չի առաջանում, վախ չի առաջանում, որ դա կարող է էլ ավելի ռեզոնանսային բնույթ կրել, իշխանությունը կարծես թե չի նկատում խնդիրը»
Քաղտեխնոլոգը չի բացառում, որ ծեծի ենթարկված սպայի գործով արդարադատության պահանջը գուցե սպայական խավի շրջանում ավելի ընդգրկուն դառնա, բայց Վիգեն Հակոբյանի խոսքով, այդ դրսեւորումը իշխանությունը դեռ չի տեսնում եւ անգամ , եթե գիտակցում է, որ կարող է նման ռիսկ լինել, չի շոշափում խնդիրը։
«Այսօրվա իշխանության մոտ նաեւ այսպիսի մի բան է նկատվում՝ այն, ինչ ինքը չի կարողանում շոշափել եւ մոտիկից տեսնել, մտածում է, որ չկա կամ ջայլամի քաղաքականություն է վարում։ Այ, երբ դա տեսում, շոշափում եւ իրենց անմիջականորեն շատ մոտիկ լսում է` տեսնում ենք, որ ռեակցիա է լինում, ինչպես եղավ մսավաճառների կամ տաքսու վարորդների դեպքում»,-ասաց Վիգեն Հակոբյանը՝ նկատելով, որ օրինակ, բալային համակարգի խնդիրների հետ կապված Փաշինյանի ուղիղ եթերը հենց այդ արձագանքն է։
Վիգեն Հակոբյանն ասում է՝ Հայաստանում իշխանափոխությունից հետո համակարգերը չեն գործում եւ խնդիրները կարող են լուծում ստանալ, երբ հասնում են Փաշինյանի աչքին կամ ականջին, ինչը, իհարկե, չի նշանակում, որ դրանք բոլորը ուծվում են, բայց ըստ քաղտեխնոլոգի, իրավիճակն այնպիսին է, որ մարդիկ չեն հավատում, այլ մարմիններ կամ անձինք կարող են իչ-որ խնդիր լուծել։
«Դա է օբյեկտիվ իրողությունը, դա աննորմալ բան է, բայց դա է փաստը»,-նշում է Վիգեն Հակոբյանը՝ շեշտելով, որ իրավիճակի մեղավորը հենց վարչապետն է, որը սեփական թիմի նկատմամբ իր առավելությունն ընդգծելու համար բոլոր խնդիրներն իր վրա է վերցրել եւ հիմա հասկանում է, որ միայնակ դրանք չի կարող լուծել։
Վիգեն Հակոբյանը հենց այս հանգամանքով է պայմանավորում ժամանակ առ ժամանակ վարչապետի հնչեցրած հայտարարությունները, թե պետական համակարգում սաբոտաժնիկներ կան։ Ըստ քաղտեխնոլոգի, այսկերպ Փաշինյանը մեղավորներ է փնտրում,մինչդեռ Հայաստանում իշխանափոխությունից հետո ինչպես վրաչապետն է սիրում ասել, «հիբրիդային» համակարգ է առաջացել, երբ հինը փորձ է արվում քանդել, իսկ նորը չի ստեղծվում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից