ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախագահ Սարգսյանը Կանանց տոնին ընդառաջ հյուրընկալել է վաստակաշատ հայուհիների 03/07/2020 13:36 | ԼՐԱՀՈՍ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կանանց տոնի նախօրեին նախագահական նստավայրում հյուրընկալել է ժողովրդագետ, բանահավաք, ցեղասպանագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Վերժինե Սվազլյանին, պատմաբան, թարգմանիչ, պատմական գիտությունների թեկնածու, Երկրորդ Համաշխարհային պատերազմի մասնակից, Մատենադարանի ավագ գիտաշխատող Մարգարիտա Դարբինյանին, կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ ժողովրդական արտիստ Գեղունի Չթչյանին, Երկրորդ Համաշխարհային պատերազմի վետերան Ռոզալիա Աբգարյանին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
Նախագահը շնորհավորել է վաստակաշատ հայուհիներին տոնի առթիվ, մաղթել առողջություն և ամենայն բարիք: Բարձր գնահատելով նրանց վաստակը մեր պետության կայացման, մշակույթի զարգացման ու հանրահռչակման գործում, նախագահն ասել է, որ նրանցից յուրաքանչյուրը կենդանի պատմություն, հայրենիքին ու ժողովրդին արժանավայել ծառայելու և նվիրվելու կենդանի օրինակ են: Նրանք իրենց գործունեությամբ ստեղծել են պատմության հայկական այն էջերը, որոնք մեծ արժեք ու անանց հիշողություն են, թե ինչպես ապրել, ինչպես աշխատել, ինչպես ստեղծել և ստեղծագործել:
Հանրապետության նախագահի հյուրերը նախագահ Սարգսյանի հետ ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում ներկայացրել են իրենց գործունեությունը։ Նրանք պատմել են դրվագներ իրենց կյանքից, անդրադարձել իրենց ընտանիքների պատմությանը՝ հայոց ցեղասպանություն, Երկրորդ համաշխարհային պատերազմ... Նախագահ Սարգսյանը նշել է, որ մեզանից յուրաքանչյուրն իր հիշողություններն ու ցավերն ունի: «Սակայն, մյուս կողմից, չնայած Մեծ եղեռնին, դժվարություններին և ցավին, այսօր երկիր ենք, որն ունի հզոր բանակ, ունի երկու սիմֆոնիկ նվագախումբ, փայլուն երաժիշտներ է ծնում, ունի կոնսերվատորիա, որով կարող ենք հպարտ լինել,- ասել է նախագահը:- Մենք՝ հայերս, կարող ենք հպարտ լինել, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմում հսկայական ներդրում ունենք: Մատենադարան ունենք, որին շատ երկրներ նույնիսկ մոտիկ չեն: Մենք վերապրելու հատուկ գաղտնիք ունենք, ապրելու, գոյատևելու հատուկ շնորհ»:
Վաստակաշատ մեր հայրենակցուհիներին զարդարողը նաև նրանց պատկառելի տարիքն է՝ 85-100։ Սրանք սոսկ թվեր չեն, այլ ինքնատիպ տարեգրություն մարդու և ճակատագրի մասին, ճակատագիր, որը մեր պետության ու ժողովրդի ճակատագրի անբաժան մասն է: «Ես շատ լավատես եմ, պարզ, ուրախ աչքերով եմ նայում ապագային, որովհետև նախ և առաջ շրջապատված եմ ձեզ նման գեղեցիկ կանանցով,- դիմելով իրեն հյուր եկած մեր հայրենակցուհիներին՝ ասել է նախագահ Արմեն Սարգսյանը: -Գեղեցկությունը տարիքի հետ կապ չունի, այն գրավիչ լինելու հատկություն է: Դուք չորսդ էլ ոչ միայն գրավիչ եք, այլ նաև՝ անհատականություն: Ես ուզում եմ բոլորիդ նախ և առաջ մաղթել առողջություն, ժպիտ, որպեսզի ձեր ներքին դրական էներգիան, եռանդը փոխանցեք հաջորդ սերնդին: Լավագույն մաղթանքներս ձեզ»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ