ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չենք բացառում, որ իշխանություններին ցույց տված քարտի գույնը կփոխվի. Իշխան Սաղաթելյան 03/06/2020 19:13 | ԼՐԱՀՈՍ
«Հայ Յեղափոխական Դաշնակցության» անդամները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ օրերս տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են համահայկական և տարածաշրջանային հարցեր։ Ներքաղաքական հարցերին անդրադարձ չի եղել, քննարկել են նաև Արցախի հարցը։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, որը նույնպես մասնակցում էր հանդիպմանը։
Հարցին, հանդիպման նախաձեռնությունը ձե՞րն է եղել, Սաղաթելյանը պատասխանեց. «Տվյալ օրակարգային հարցերի շուրջ փոխադարձ հետարքրքություն է եղել, ուստի տեղի է ունեցել հանդիպում»։
Նա նշեց, որ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ՀՅԴ-ի դիրքորոշումներում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել. «ՀՅԴ-ն պարզ քաղաքական կուսակցությւոն չէ, այն ունի համահայկական կառույց, հետևաբար համահայկական օրակարգ, և մենք միշտ հայտարարել ենք, որ համահայկական օրակարգային հարցերով քննարկումներ ունենալու ենք»։
Հարցին, ամիսներ առաջ դեղին քարտ ցույց տվեցիք, քարտի գույնը հիմա փոխվելու՞ է, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը պատասխանեց. «Երբ փոխվի անպայման կտեղեկանաք, մենք չենք բացառել, որ քարտի գույնը կփոխվի։ Մեր մոտեցումների, դիրքորոշումների մեջ որևէ փոփոխություն չկա»։
Սաղաթելյանի խոսքով, եթե կան համահայկական, ժողովրդի ճակատագրին վերաբերող հարցեր, ապա ՀՅԴ-ն կարող է տարաձայնությունները մի կողմ դնել և անդրադառնալ ժողովրդի ճակատագրին վերաբերող հարցերին։
ՀՅԴ ԳՄ անդամն ասաց, որ իրենց կուսակցությունը իշխանությունների հետ հանդիպման հարցում չի կաշկանդվում, եթե ասելիք կա ու հարցեր կան, ապա քննարկում են։
Դիտարկմանը, թե լուրեր են պտտվում, որ «այո»-ի հանձնաժողովներում, ՀՅԴ անդամներ կան, ներկայացուցիչը պատասխանեց, որ չգիտի այդ լուրերն ինչ նպատակ են հետապնդում, սակայն ՀՅԴ-ն «այո»-ի հետ որևէ առնչություն չունի և հստակ հայտարարել է հանրաքվեի վերաբերյալ իր դիրքորոշումը։
«Մենք ցանկացած քայլ անում ենք «այո»-ն բացառելու համար, այսինքն ոչ, բոյկոտ, անվավեր, կարևորը «այո» չլինի, քանի որ դա մեր ժողովրդի, պետության իրական հարցերի հետ որևէ առնչություն չունի»,-ասաց Սաղաթելյանն ու նշեց, որ կարևոր հարցերը թողնելով թիթեռ են նկարում։
Խոսելով «ոչ»-ի շտաբում իրենց ներկայացուցիչների մասին, ՀՅԴ ԳՄ անդամն ասաց, որ կոնկրետ չի կարող ասել, թե քանի ներկայացուցիչ կա, սակայն շտաբը դիմել է իրենց և իրենք արգելք չեն հանդիսացել, որպեսզի լիցենզիա ունեցող դաշնակցականները ընդգրկվեն հանձնաժողովներում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից