ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբանական խումբ. Պահանջում ենք Գագիկ Խաչատրյանի անհապաղ վիրահատության իրականացումը 03/06/2020 12:46 | ԼՐԱՀՈՍ
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբն այսօր հայտարություն է տարածել, որում մասնավորապես, իրավասու մարմիններից պահանջում է անհապաղ հնարավորություն ընձեռել, որպեսզի նա օրենքով սահմանված կարգով ստանա անհրաժեշտ և անհետաձգելի բժշկական օգնությունը՝ ենթարկվի կրկնակի վիրահատության: Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբն արդեն իսկ բազմիցս տեղեկացրել է, որ նա վիրահատական միջամտության կարիք ունի, որի իրականացման հնարավորությունը ՀՀ իրավապահ մարմինները չեն ապահովում, ինչի պատճառով էլ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակն օրեցօր ավելի է վատթարանում:
«Դեռևս 2019 թվականի հուլիսի 4-ին և օգոստոսի 5-ին քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ՀՀ առողջապահության նախարարի կողմից ՀՀ առաջատար մասնագետների ներգրավմամբ երկու բժշկական կոնսիլիում էր հրավիրվել, որոնց արդյունքում տրված եզրակացություններով փաստվել էր, որ Գագիկ Խաչատրյանին անհարժեշտ է կրկնակի վիրահատություն՝ ուղղված ստենոզի շտկմանը, որը հնարավոր չէ իրականացնել ՀՀ-ում, քանի որ սկզբնական վիրահատությունը դեռևս 2018թ.-ին իրականացվել է Գերմանիայի դաշնությունում և իմպլանտ է տեղադրվել։ Կրկնակի վիրահատության անհրաժեշտության մասին են փաստել նաև Գերմանիայի Դաշնության Համբուրգ քաղաքի Օրթոկենտրոն բժշկական կենտրոնի և Փարիզի ամերիկյան հոսպիտալի առաջատար բժիշկ-պրոֆեսորների կողմից իրականացված բժշկական կոնսիլիումների արդյունքում»,- տեղեկացրել է Երեմ Սարգսյանը։ Նա նաև հավելել է, որ բոլոր բժշիկներն էլ համակարծիք են և հաստատել են, որ վիրահատությունը պետք է կատարվի հնարավորինս շտապ, քանի որ դրա հապաղումը կարող է հանկարծակի և անդառնալի վնաս պատճառել Գագիկ Խաչատրյանի առողջությանը:
Փաստաբանական խումբն ահազանգում է, որ չնայած այս նախազգուշացումներին, Գագիկ Խաչատրյանին մինչ օրս վիրահատվելու հնարավորություն չի տրվել. փոխարենը շուրջ 6 ամիս գտնվելով քրեակատարողական հիմնարկում, նա ընդամենը ցավազրկողներ է ստացել: Այս ամենի պատճառով Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակն ավելի է վատթարացել, որի պատճառով էլ նա ներկայումս գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, որտեղ կոնսերվատիվ և վերականգնողական բուժում է ստանում, ինչը սակայն, ըստ բժիշկների, չի հանդիսանում հիվանդության հիմնական բուժում:
«22.01.2020թ. և 28.02.2020թ. բժշկական կոնսիլիումների արդյունքում արձանագրվել է, որ Գագիկ Խաչատրյանի անհրաժեշտ է կրկնակի վիրահատություն, այսինքն՝ անհրաժեշտ է կրկնակի վիրահատության միջոցով իրականացնել ողնուղեղի պարանոցային հատվածի վիրաբուժական դեկոմպրեսիա: Նման իրավիճակում Պետությունն ուղղակի պարտավոր է մտահոգվել իր քաղաքացու առողջությամբ և հնարավոր բոլոր եղանակներով ապահովել նրա՝ բժշկական օգնություն ստանալու իրավունքը»,- ասել է պաշտպանը։
Նշենք, որ անհապաղ բժշկական օգնության չապահովումն առնվազն հանգեցնում է Պետության կողմից դրսևորվող «վատ վերաբերմունքի», ինչն անթույլատրելի է և ուղղակիորեն արգելված է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ