ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Վստրեչի ապերին» անգամ դեմքով չեմ ճանաչում. Հայկ Գևորգյան 03/06/2020 17:10 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը ժխտել է Արամ Վարդանյանի (Վստրեչի ապերի) հայտարարությունը, թե Վարդանյանը ժամանակին օգնել է Նիկոլ Փաշինյանին եւ Հայկ Գեւորգյանին։ Նա նշել է, որ «Վստրեչի ապերին» անգամ դեմքով չի ճանաչում։
«Ես աջակցության, մանավանդ այսպիսի աջակցության կարիք չեմ ունեցել, չունեմ և չեմ ունենալու երբեք»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Գևորգյանը։
«Ես ընդամենը 72 ժամ եմ եղել անազատության մեջ, ընդհանրապես երբևէ չեմ դիմել աջակցության համար: Նա ասել է, որ իբր ինձ հեռախոս են փոխանցել, չի եղել նման բան, ես 72 ժամվա ընթացքում ընդհանրապես հեռախոս չեմ տեսել, դրա կարիքն էլ չեմ ունեցել», - ասաց Գևորգյանը՝ նշելով, որ իր հարազատները ևս երբեք չեն դիմել որևէ մեկին և իրեն բոլոր հարցերով աջակցել է փաստաբանը՝ Վահե Գրիգորյանը:
Նա նշեց, որ չի հասկանում, թե ինչու է Վարդանյանը նման հայտարարություն արել։ Հարցին, այդ օրերին «նեղության մեջ» չե՞ք եղել, պատգամավորը բացասական պատասխան տվեց ու նշեց, որ հրաշալի օրեր է անցկացրել։
«Այդ երեք օրը մենակ կերել եմ ու խմել եմ: Այդ ժամանակ թերթում խիստ ռեժիմով էին աշխատում, ու ես, փաստորեն, արձակուրդ գնացի։ Վովա Գասպարյանին էլ շնորհակալություն եմ հայտնել, որ ինձ երեք օր արձակուրդ տվեց», - ասաց Գևորգյանը:
Նա ընդգծեց՝ տեղյակ չէ Փաշինյանին «Վստրեչի ապերն» ինչ-որ կերպ աջակցել է, թե ոչ։
Նշենք, որ լրագրող Գոհար Վեզիրյանը եւս այսօր արձագանքել է Արամ Վարդանյանի հայտարարություններին ու ըստ էության հաստատել, որ դիմել են նրա օգնությանը՝ Ն.Փաշինյանին ու Հ.Գեւորգյանին օգնելու համար։
« Այո, շուրջ մեկ տասնամյակ առաջ, երբ Հայաստանը դեռեւս Սերժի տիրապետության տակ էր, Հայաստանում կային քաղբանտարկյալներ: Նիկոլ Փաշինյանը նրանցից մեկն էր: Նիկոլ Փաշինյանն առանձնակի դաժանությամբ էր թիրախավորված: Հենց այդ օրերին է Ապերը մեզ պետք եկել: Էդ հիմա է քրեական ենթամշակույթ կրող դարձել որոշների համար, իսկ էն ժամանակ նրա ծառայություններից օգտվել են: Լավ են արել: Լավ ենք արել ու ինքն էլ՝ ճիշտ է արել: Ի դեպ՝ Ապերն էն ժամանակ ուրիշ «պազիվնո» ուներ. ասում էին՝ մի հատ զանգի «մեր ընկերոջը»: Ասում էի՝ ժամին նայե՞լ եք: Թե բա պետք է, ամեն վայրկյանը կարևոր ա»,- ասել է լրագրողն ու ավելացրել. «կարևոր պահերին «պադվադիտ» չարած «մեր ընկերոջ» օգնությանն ենք դիմել, երբ Հայկ Գևորգյանին կալանավորել էին ու նրանից որևէ մեկը ոչ մի լուր չուներ: Ուղիղ կապն ապահովվեց; Հեռախոսակամուրջին մասնակցեցին բոլորը եւ ուրախացան «լավ ընկերոջ» օպերատիվ գոյությամբ»:
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից