Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/17/2025   19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը

8 ժամ կինը գտնվել է ծեծված և սարսափելի վիճակում, որեւէ մեկը օգնության ձեռք չի մեկնել. Իրավապաշտպանը ընդգծում է՝ ընտանեկան բռնությունը պետք է քրեականացվի 03/06/2020   17:26  |  ԼՐԱՀՈՍ

Այն փաստը, որ այս տարի ընտանեկան բռնության արդեն երրորդ դեպքն ենք ունենում, ապացուցում է, որ ընդունված կանխարգելման մեխանիզմները կա՛մ բավարար չափով չեն գործում, կա՛մ արդյունավետ չեն և պետք է վերանայել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը։

Վերջինս, անդրադառնալով երեկ Գյումրիում տեղի ունեցած դեպքին, երբ տղամարդը ծեծի էր ենթարկել 42-ամյա կնոջ և նրա անչափահաս դստերը, նկատեց՝

«Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենսդրությունում որպես ընտանեկան բռնության դեպք չեն դիտարկվում զուգընկերային հարաբերությունները, իսկ այս դեպքը զուգընկերային հարաբերությունների պարագայում պատահած բռնություն է։

«Զուգընկեր տերմինն ընդհանրապես դուրս հանվեց օրենքից, թեև նախագծում առկա էր։ Երբ կանանց իրավունքների վերաբերյալ որևէ իրավական փաստաթուղթ է շրջանառվում, հանրության մեջ սկսվում է կոնկրետ անձանց կողմից շահարկվել այդ օրենքը կամ օրենսդրական փաթեթը, և ունենում ենք դրա հետ կապված բավական լուրջ խնդիրներ։ Պետությունը, սակայն, որոշեց, որ այդ խմբի ոչ կոմպետենտ և ոչ մասնագիտական կարծիքին պետք է հագուրդ տա և հանի զուգընկերային հարաբերությունները»,-նշեց Զառա Հովհաննիսյանը։

Վերջինս պնդում է՝ այդ հարաբերությունները պետք է դիտարկվեն որպես ընտանեկան բռնության հարաբերություն։ Եթե անգամ անձը չի ապրում նույն հարկի տակ, միևնույն է, ըստ իրավապաշտպանի՝ եթե ունի մտերիմ հարաբերություններ, ապա կարող է հայտնվել ընտանեկան բռնության իրավիճակում։
Զառա Հովհաննիսյանը կարծում է՝ նման դեպքերը կանխարգելելու նպատակով նախևառաջ պետք է օրենքը խստացվի և ընտանեկան բռնությունը քրեականացվի. «Այժմ ընտանեկան բռնությունը քրեականացված չէ։ Որպես այդպիսին քրեական հետապնդման են ենթարկվում ուղղակի ֆիզիկական, սեռական բռնության պարագայում և չի դիտարկվում որպես ծանրացուցիչ հանգամանք»,-նշեց իրավապաշտպանը՝ ընդգծելով, որ ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցատեսակ չդիտարկելը թույլ է տալիս, որ խնդրի շուրջ ստեղծվի ամենաթողության մթնոլորտ և ավելի թեթև վերաբերվեն։

Մասնագետի կարծիքով ունենք նաև հասարակության վերաբերմունքի փոփոխության անհրաժեշտություն, որպեսզի այս արատավոր երևույթն իսպառ վերանա կամ թվերը նվազեն. «Հասարակությունը հաճախ դիտարկում է դա ընտանեկան վեճ և մտածում է չխառնվել ու չփորձել միջամտել։ Այս դեպքը նույնպես ցույց է տալիս, որ 8 ժամ կինը գտնվել է ծեծված և սարսափելի վիճակում, սակայն որևէ մեկը չի արձագանքել, չի զանգահարել, չի ահազանգել, որպեսզի օգնություն ցուցաբերվի կնոջը։ Մինչ այդ էլ հստակորեն ձայներ են հնչել այդ բնակարանից»,-ընդգծեց Զառա Հովհաննիսյանը, ում կարծիքով պետք է վերափոխվի նաև ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրությունը, դառնա ավելի գործուն։ Պետք է գործեն այնպիսի մեխանիզմներ, որոնք իսկապես կնպաստեն կանխարգելմանը և ոչ թե իրավապաշտպանի գնահատմամբ կունենան պարզապես արարողակարգային բնույթ։

Դիտարկմանը, որ հաճախ կանայք նաև լռում են, երբ ենթարկվում են ընտանեկան բռնության, Զառա Հովհաննիսյանը նկատեց՝ եթե նրանք վստահ լինեն, որ կանխարգելման մեխանիզմներն իսկապես կայուն են, գործուն են, ապա անպայման կբարձրաձայնեն. «Ունենում ենք մեկ-երկու անգամ ահազանգած կանանց պատմություններ, որոնք այլևս չեն ահազանգում, որովհետև մտածում են՝ այն մեխանիզմները, որոնք առկա են, իրենց խնդրին լուծում չեն տալիս։ Պետք է մեխանիզմներն իսկապես աշխատեն, փոխվի վերաբերմունքը։ Իրավակիրառ պրակտիկան նույնպես պետք է փոխվի, որովհետև եթե անգամ օրենքը գրված է որևէ տեղ և այն մարմինը, որը պետք է իրականացնի բավարար զգայուն չէ խնդրի նկատմամբ, ունենում ենք կրկնվող դեպքեր»,-հավելեց իրավապաշտպանը։

«Փաստինֆո»-ն նաև կապ հաստատեց Շիրակի մարզպետարան, որտեղից տեղեկացրեցին՝ 12-ամյա երեխան չի եղել որևէ հատուկ հաստատության սան։ Նա եղել է հանրակրթական դպրոցի սան. «Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, կրթության վարչության մասնագետները եղել են հանրակրթական դպրոցում, որտեղ ուսանել է երեխան։ Աշխատանքային քննարկում-հանդիպում է եղել մանկավարժների հետ՝ ընդհանուր իրավիճակին ծանոթանալու համար»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց Շիրակի մարզպետի լրատվության գծով օգնական Արաքսյա Կիրակոսյանը։ Վերջինս նաև տեղեկացրեց, որ տվյալ ընտանիքը մարզպետարանի տեսադաշտում որևէ խնդրով չի եղել։

Ընտանեկան բռնության կամ ինչ-որ խնդրի վերաբերյալ որևէ մեկը չի դիմել։

Նշենք, որ 12-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Երեխային միացված է արհեստական շնչառության սարք։ Երեխան ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ ամրակի կոտրվածք։

Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով։ Հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Գյումրի քաղաքի 28-ամյա բնակիչը , ով խոստովանել է՝ ինքն է ծեծի ենթարկել 42-ամյա կնոջը և նրա դստերը։

Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:57 06/03/2020  |  Քրեական խրոնիկոնԲռնություն Գյումրիում. 42-ամյա կինը մահացել է, իսկ նրա 12-ամյա դուստրը ստացել ծանր մարմնական վնաս
14:33 06/03/2020  |  ԼՐԱՀՈՍԳյումրիում դաժան ծեծի ենթարկված երեխային ոչ ոք տեսակցության չի գնացել. Նրան միացվել է արհեստական շնչառություն
11:19 06/03/2020  |  ԼՐԱՀՈՍԵրեկ Գյումրիում ծեծի ենթարկված երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
18:58 05/03/2020  |  Քրեական խրոնիկոնԲնակարանում հայտնաբերել են 43-ամյա կնոջ դիակը՝ բռնության հետքերով
11:04 05/03/2020  |  Քրեական խրոնիկոնԲացահայտվել է Հրազդան քաղաքում 81-ամյա կնոջ սպանությունը. ձերբակալվել է վերջինիս համաքաղաքացին
17:48 04/03/2020  |  Քրեական խրոնիկոնՀրազդանի ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին 81-ամյա կնոջ սպանությունը․ մեկ անձ ձերբակալվել է
11:41 01/03/2020  |  Քրեական խրոնիկոնԵրևանում 43-ամյա կինը ծեծել է նախկին ամուսնուն
18:40 26/02/2020  |  Քրեական խրոնիկոնԿնոջ և երեխաների աչքի առաջ 36-ամյա տղամարդուն սպանելու մեջ մեղադրվող նախկին ոստիկանը կալանավորվել է
11:01 26/02/2020  |  Քրեական խրոնիկոնԳեղեցկության սրահում մայր և որդի ծեծել են վարսահարդարուհուն
20:22 25/02/2020  |  Քրեական խրոնիկոնԱրարատում տղամարդը ծեծել է ամուսնալուծվել ցանկացող կնոջը

Արխիվ

[]