ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի պատասխանը Գևորգ Պապոյանին 03/06/2020 21:06 | ԼՐԱՀՈՍ
Արկադի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Այսօր լսեցի պատգամավոր Գևորգ Պապոյանի ելույթի ձայնագրությունը, որը նվիրված էր Լուսավոր Հայաստան խմբակցության թիմին՝ ի պատասխան իրեն հասցեագրված կուսակցական կրծքանշաններ փոխելու փաստի մատնանշմանը:
Ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել երիտասարդ իմ գործընկերոջը մեկ այլ քաղաքական թիմի պրոֆեսիոնալիզմը հաստատող փորձառության կենսագրական փաստեր մեջբերելու համար, քանի որ նա նշում էր նախկինում մեր կողմից տարբեր պաշտոններ զբաղեցնելու մասին:
Միևնույն ժամանակ, քանի որ ելույթը ակնհայտորեն ուներ հանրությանը մոլորության և թյուրիմացության մեջ գցելու նպատակ, հարկ եմ համարում արձագանքել և ասել հետևյալը.
1.Փոքր-ինչ պետական կառավարման համակարգից պատկերացում ունեցող մարդիկ գիտեն, որ ոստիկանությունում ծառայությունը, քաղաքացիական ծառայությունը, համայնքային ծառայությունը և ԿԲ-ում աշխատանքը, որոնք Պապոյանը վկայակոչել է, իր պատկերացմամբ, որպես «վարկաբեկող» հանգամանքներ, դրանք ապաքաղաքական ծառայության տեսակներ են և կրում են պրոֆեսիոնալ (մասնագիտական) բնույթ: Այդ ծառայողները պաշտպանված են օրենքով և չեն փոփոխվում քաղաքական ուժերի փոփոխության արդյունքում:
2.Դա նույնն է, ինչ մեղադրես զինվորականին, դիվանագետին կամ բժշկին՝ նախկին իշխանությունների օրոք այդ աշխատանքը կատարելու մեջ: Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայողները, որոնք իրենց պաշտոնները զբաղեցնում են մրցութային սկզբունքով, ներկայումս հանդիսանում են Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայողներ, և դա նորմալ է. հաշվապահը, իրավաբանը, տնտեսագետը մնում են այդպիսին՝ անկախ քաղաքական դեմքերի փոփոխությունից: ԱԺ աշխատակազմի քաղաքացիական ծառայողները շարունակում են իրենց ծառայությունը բոլոր գումարման ԱԺ-ների օրոք, և երբևէ որևէ մեկի մտքով չի կարող անցնել մեղադրել նրանց դրա համար: Դա անհեթեթություն կլիներ:
3.Լուսավոր Հայաստան խմբակցության թիմում չկան մարդիկ, ովքեր կուսակցական կամ քաղաքական պատասխանատվություն են կիսել նախկին իշխանությունների հետ, չկան իրենց անցած ուղուց ամաչող մարդիկ: Անձամբ ես կարող եմ ասել, որ հպարտ եմ իմ անցած ճանապարհով, վստահ եմ, որ իմ թիմակիցները ևս:
4.Ինչպե՞ս եք կարծում, ո՞րն է վարկաբեկիչ՝ նախկինում ոստիկան և քաղաքացիական ծառայող հանդիսանալը, թե՞ օրվա իշխանության օգտին կուսակցական կրծքանշաններ փոխելը:
5.Կցանկանայի նաև իմանալ, արդյոք Գևորգը խոսե՞լ է իր թիմակիցների հետ, կա՞ն արդյոք մարդիկ, ովքեր համաձայն են իր ելույթի բովանդակության և անհաջող զուգահեռներ տանելու հետ:
6.Ճանաչելով Գևորգ Պապոյանին, կարող եմ ասել, որ նման էժան մանիպուլյացիա պարունակող ելույթները որևէ կերպ չեն կարող հարգանք և հեղինակություն ավելացնել իրեն: Վստահաբար դա չի սրբագրի նաև իր կուսակցական կրծքանշանը փոխելու հանգամանքը: Շատ ավելի ճիշտ կլիներ նախկինում կուսակցական դառնալու փաստը ընդամենը հիմնավորել ոչ թե «ընկերոջը ընդառաջելու» կեղծ թեզով, այլ ավելի երիտասարդ տարիքում ուղղակի հավատալով, իսկ հետագայում իր մոտեցումները վերանայելու հանգամանքով: Առնվազն դա կհնչի շատ ավելի ազնիվ և հանրության համար ընկալելի:
7.Թեև շատերը գտնում են, որ նման արժեքներ կրող մարդիկ հեշտությամբ կրծքանշանները կփոխեն նաև հաջորդ իշխանությունների օրոք, ես ուզում եմ հավատալ, որ Գևորգը այդ տեսակի մարդկանցից չէ:
8.Ես ընդամենը կոչ կանեի իմ կրտսեր գործընկերոջը՝ իրեն ոչ վայել ցածրորակ և մանիպուլյատիվ նման ելույթներով ինքնահաստատվելու փորձեր չանել, որքան էլ այն գայթակղիչ թվա, այն էլ Լուսավոր Հայաստան խմբակցության թիմի պրոֆեսիոնալիզմի մասին վկայող փաստերը հանրությանը մոլորեցնող լույսի ներքո ներկայացնելու միջոցով:
Ամենայն հարգանքով մեր բոլոր գործընկերների նկատմամբ՝ կոչ եմ անում մնալ ազնիվ և կառուցողական բանավեճի շրջանակներում»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից